Vahagn Saroyan .Խորհրդարանական կառավարման համակարգի քննարկումներին դրական արձագանքած ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը այսուհետ կմասնակցեն ԲՀԿ նախաձեռնության «ընդլայնմանը»: Այս քաղաքական զարգացումները մի պահ հիշեցնում են ընդդիմություն-իշխանության քաղաքական երկխոսության հին ու բարի ժամանակները: Պատվրակությունները միմյանց հետ զրուցում էին, ընդհանուր հայտարարի չէին գալիս, երկխոսությունը առկախվում էր, բայց պրոցեսը գնում էր, այլ կերպ ասած «процесс пошел»: Որքան հիշում եմ ԲՀԿ-ն միջնորդի դեր էր ստանձնում իշխանությունների և արմատական ուժերի հետ երկխոսություն ծավալելու հարցում: Այդ մասին նույնիսկ Նաիրա Զոհրաբյանն էր հայտարարել, թե «ԲՀԿ-ն մշտապես կողմ է եղել նույնիսկ ամենաարմատական ընդդիմախոսների միջև երկրի քաղաքական օրակարգում առկա բոլոր խնդիրները քննարկելու և միասնական լուծումներ գտնելու մշակույթին»: Փաստորեն հավատարիմ լինելով այդ կեցվածքին կարող ենք եզրակացնել, որ այսօր էլ ԲՀԿ-ն միջնորդ է հանդիսանում քաղաքական օրակարգում հարց կախելով առկա բոլոր խնդիրներին միասնական լուծում գտնելու մեջ: Ինչ է ստացվում, որ այսօր ունենք քաղաքական երեք ուժերի կոնսոլիդացիա ընդդեմ ՀՀԿ-ի: Իսկ այդ դեպքում բոլորն էլ լավ գիտակցում են, որ «ընդդեմ» գաղափարով շարժվելով ոչ թե խնդիրները լուծում են ստանում, այլ` հակառակը քաղաքական կրքերն են շիկանում: Փաստորեն ստացվում է որ ԲՀԿ-ն կրակը թեժացնում է իսկ շագանակներն էլ կհանի ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի ձեռքերով:
Հ.Գ. Կարծում եմ հասարակ քաղաքացին ակնկալում է, ոչ թե քաղաքական թեժ մրցապայքար քաղաքական դաշտում դիրք որոնելու ու ամրապնդվելու մեջ, այլ ակնկալում է, քաղաքական առողջ զարգացում իր հասարակ կենցաղային խնդիրների համալիր լուծումները տեսնելու մեջ: Չեմ կարծում որ նման պրոցեսները բերելու են քաղաքացիների խնդիրների լուծման:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.