Հայաստանից Սիրիա հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում. տեղեկացնում է թուրքական «Սաբահ»-ը։
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, թե ինքնաթիռն իջեցվել է «ռազմամթերք տեղափոխելու» կասկածանքով։
«Առավոտյան ժամը 08։12-ին «Անտոնով ԱՆ 12» տիպի ինքնաթիռը անվտանգության նկատառումներով իջեցվել է Էրզրումում։ Հայկական կողմի և օդաչուների պնդմամբ՝ ինքնաթիռում մարդասիրական օգնություն է»,- գրում է «Սաբահը»։
Հիշեցնենք, որ նման միջադեպ տեղի էր ունեցել նաև առաջին՝ 15 տոննա կշռով ուղեբեռը Սիրիա ուղարկելու ժամանակ, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ իրականում ոչ թե հարկադիր, այլ պլանավորված, նախապես համաձայնեցված վայրէջք էր եղել։ Ուղեբեռի զննությունից հետո հայկական ինքնաթիռը շարունակել էր ճանապարհը։
«Օգնիր եղբորդ» նախաձեռնության երկրորդ՝ մոտ 2 տոննա կշռող ուղեբեռն ուղարկվել էր «Սիրիական ավիաուղիների» միջոցով՝ շրջանցելով Թուրքիան։ Այդ բեռը Հալեպ էր հասել Իրան-Իրաք օդային ճանապարհով։
Ինքնաթիռի շրջակայքը փակվել է, և լրատվամիջոցներին արգելվել է լուսանկարել։
Սկսվել են ուղեբեռի զննության աշխատանքները, ինքնաթիռի 9 հոգանոց անձնակազմից իջնելու իրավունք է ստացել միայն մեկը։ Էրզրումի օդանավակայանում է նաև փոխնահանգապետ Օզգյուր Արսլանը, հայտնում է Sondakika կայքը։
Նա տեղեկացրել է, որ ուղեբեռը տուփ առ տուփ զննվելու է հատուկ սարքերի միջոցով։ Ենթադրվում է, որ աշխատանքը կավարտվի կեսօրից հետո։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Էրզրումում վայրէջք կատարած ինքնաթիռի ուղեբեռի զննությունը տևել էր 6 ժամ։
«Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ այս պահին հումանիտար օգնություն տեղափոխող ինքնաթիռը Էրզրումում բեռնազննություն է անցնում։
«Հալեպ ուղևորված 13 տոննա բեռը՝ բաղկացած 12-15 կիլոգրամանոց արկղերից, պարունակում է պարենամթերք, այդ թվում՝ կաթի փոշի և մեկ տոննա պանիր։Օդանավն անցնելու է Թուրքիայի օդային սահմանով և ըստ նախապես հաստատված թռիչքուղու վայրէջք է կատարելու Էրզրումի օդակայանում՝ զննում անցնելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հալեպում ուղեբեռը ստանձնելու են տեղի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպությունն ու Հայ Առաքելական Եկեղեցու Բերիո Թեմի Ազգային առաջնորդարանը և համահամայնքային «Շտապ օգնության» հանձնախմբի կազմակերպմամբ բաժանվելու է կարիքավոր ընտանիքներին։
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.