ՀՀ կառավարությունը փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկը, որով կանոնակարգվում է ընդերքի պետական տեսչության գործունեությունը։ Փոփոխությամբ կարգավորվում է ընդերքի օգտագործման և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը’ ընդերքի համալիր և ողջամիտ օգտագործման ապահովման նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայությունից:
Հաջորդ երկու որոշմամբ հաստատվել են ՀՀ ընդերքի մասին երկրաբանական տեղեկության տրամադրման կարգը, «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությունում ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը»։
Փոփոխություն և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում՝ կառավարությունը պարզեցրել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության ոլորտը կարգավորող իրավական դաշտը, նվազեցրել իրավական ակտերի քանակը, սահմանել, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներին դեղին հիմնագույնի համարանիշները կարող են տրամադրվել կառավարության’ ավելի վաղ ընդունած որոշումներով հաստատված կարգերի դրույթների հիման վրա։
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում է ՀՀ օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպմանը։ Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ կհստակեցվեն ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների զննման ընթացակարգերը, կկանոնակարգվեն ուղևորների սպասարկման ընթացքում իրականացվող տեսահսկման միջոցառումները, և կբարձրացվի ավիացիոն անվտանգության մակարդակը։
Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտի կազմակերպությունների արտադրական և գիտատեխնիկական կոոպերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.