«Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել Украiнський футбол-ին, որտեղ խոսել է «Չելսիի» դեմ կայանալիք խաղի մասին և ոչ միայն:
— Չենք վախենում «Չելսիի» հետ մրացավեճից: Ընդհակառակը՝ վստահ ենք սեփական ուժերի հանդեպ,-ասել է հայ ֆուտբոլիստը:
— Տոմաշ Հյուբշմանը համարում է, որ Անգլիայում ևս «Շախտյորը» կարող է հաղթել: Իրո՞ք այդպիսի վստահություն է առաջացել, որ կարող եք երկու անգամ հաղթել «Չելսիի» պես բարձրակարգ թիմին:
— Խնդիրն այն չէ, որ կկարողանանք, թե ոչ: Ուղղակի գիտենք մեր ուժերը և հավատում ենք ինքներս մեզ: Միաժամանակ իսկապես գիտակցում ենք, որ հնարավորություն կա:
— Ինչպիսի՞ դժվարությունների է բախվելու «Շախտյորը» «Ստեմֆորդ Բրիջում»:
— Կասեմ, որ Դոնեցկում հեշտ չէր, քան, ըստ իս, լինելու է Լոնդոնում: Միստերը մեզ կտա գործողությունների հստակ ծրագիրը, այնպես որ, եթե կատարենք այն, ամեն ինչ լավ կլինի:
— Կարո՞ղ է թիմը փոխվել երկու-երեք շաբաթների ընթացքում:
— Խաղաոճն, իհարկե, նա չի փոխելու…
— Այս ընթացքում հետևե՞լ եք «Չելսիին»:
— Միայն դիտել եմ Անգլիայի առաջնությունում «կապույտների» խաղն ընդդեմ «Մանչեսթեր Յունայթեդի», որտեղ նրանք պարտվեցին 2:3 հաշվով: Մնացյալ հանդիպումներին չեմ հասցրել հետևել, քանի որ ինքներս խաղեր էինք անցկացնում: Այդ նույն մրցավեճում «Չելսին» զիջում էր 0:2 հաշվով, հետո հավասարեցրեց, ցանկացավ հաղթել, բայց երրորդ անգամ գոլ բաց թողեց: Խաղացողներն առաջ գնացին՝ մոռանալով պաշտպանության մասին, ինչի պատճառով էլ պարտվեցին:
— Այն, որ որակազրկման պատճառով բաց էիք թողել Ուկրաինայի առաջնության Զապորեժյեի «Մետալուրգի» հետ խաղը, ձեզ համար ավելի շատ ուժ տնտեսե՞ց լոնդոնյան դիմակայության համար:
— Դա կպարզվի խաղի ժամանակ: Խոստովանում եմ, որ շատ էի ուզում շաբաթ օրը խաղադաշտ դուրս գալ, բայց ստացվեց այնպես, որ որակազրկում ունեի:
— «Շախտյորի» և «Դինամոյի» նախկին խաղացող Օլեգ Մատվեևը ենթադրություն է արել, որ դուք գոլային ռեկորդ կսահմանեք (22 գնդակ) Ուկրաինայի առաջնությունում: Դու՞ք էլ եք այդ կարծիքին:
— Ինձ համար ռեկորդն ամենագլխավորը չէ: Կարևորն այն է, որ «Շախտյորը» հաղթի առաջնությունում, նվաճի Գավաթը, հետո հասցնի Չեմպիոնների Լիգայում: Եթե, այդուհանդերձ, ռեկորդ լինի, կուրախանամ: Չստացվի, չեմ տխրի, քանի որ գիտեմ, որ դեռ պետք է աշխատել ու աշխատել: Երբեք պետք չէ կանգ առնել ձեռքբերածի վրա: Պետք է միշտ առաջ շարժվել:
— Շատ մասնագետներ ձեզ համարում են երկրորդ Մեսսի: Ի՞նչ կասեք
— Շատ հաճելի է նման գնահատականը, սակայն կարծում եմ, որ խաղաոճերով մենք տարբեր ենք: Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է:
— Վերջերս Վլադիմիր Պյատենկոն, ում հետ դուք աշխատել եք Դոնեցկի «Մետալուրգում», ասագ, որ մոտ ապագայում ձեզ տեսնում է թոփ ակումբներից որևէ մեկում: Ֆուտբոլային գործակալները գրոհում են ձեր վրա:
— Գրոհում են թե ոչ, ես դրան ուշադրություն չեմ դարձնում: Պետք է լավ կատարես աշխատանքդ և այդ ժամանակ այն արդյունքին, որին ցանկանում ես: Դոնեցկի «Մետալուրգ» եկա առանց գործակալի, եկա «Շախտյոր»՝ առանց գործակալի, դրա համար էլ պետք է մարզվել ու խաղալ, այլ ոչ թե գործակալի մասին մտածել:
— Այնուամենայնիվ, կա՞ գործակալ:
— Այսօր ես որևէ ֆուտբոլային գործակալ չունեմ:
— Իսկ ո՞վ է ներկայացնում ձեր շահերը:
— Ես ինքս:
— Հավատում եք Վիլիանի ուժերին, ով ասաց, որ փորձելու է «Չելսիի» դարպասը գրավել Լոնդոնում:
— Տա Աստված, որ նա դա անի: Իսկ եթե նաև հաղթենք, ապա ուրախ կլինենք կրկնակի:
— Կօգնե՞ք նրան:
— Իհարկե, եթե խաղի ընթացքում լինեն իրավիճակներ, որոնցում հարկավոր կլինի փոխանցում կատարել: Եվ ոչ միայն Վիլիանին, այլ նաև բոլոր խաղընկերներին եմ պատրաստ օգնել: Չէ՞ որ երբեք ժլատություն չեմ արել, աշխատում եմ թիմի համար, վերջինիս հաջողության համար և մեր ընդանուր հաջողության համար:
— Հենրիխ, նախկինում շատ պահեր չէիր իրացնում, իսկ հիմա այդ գործոնը բարելավել ես:
— Դեռ ամեն ինչ չէ, որ հարթ է, ինչպես ասում եք: Լինում է, որ չեմ խփում հարմար իրավիճակներից: Սակայն դրանից ողբերգություն չեմ սարքում: Շարունակում եմ աշխատել և չեմ թուլանում, թե իբր արդեն 14 դիպուկ հարված ունեմ, իսկ մնացածներն իրենք իրենց կթռչեն (ծիծաղում է):
— «Շախտյորի»՝ «Չելսիի» հետ հանդիպումից առաջ, Դոնեցկում հարցրեցի Միստերին, թե արդյոք հասունացել է թիմը, որպեսզի հաղթի այնպիսի թոփ ակումբի, ինչպիսին լոնդոնյանն է, ինչին նա դրական պատասխանեց:
— Չեմ սիրում խոսել նման թեմաներով: Եթե հաղթենք Լոնդոնում, ապա կհաղթենք, եթե ոչ՝ ապա ոչ: Չեմ կարող պնդել, որ անպայման հաղթելու ենք, քանի որ, Աստված չանի, հետո պարտվե՞նք:
— Անձամբ դուք, Լոնդոնում կայանալիք հանդիպումը համարո՞ւմ եք E խմբի համար առանցքային:
— Ոչ, քանի որ քանի որ դրանից հետո, մեզ մնում է երկու հանդիպում Դանիայի ու Իտալիայի չեմպիոնների դեմ:
armsport.am
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.