ՀՀ դատարանների և, ընդհանրապես, իրավական ոլորտի հետ կապված խնդիրները միշտ էլ հանրության ուշադրության կենտրոնում են:
«Հայկական Վարկած»-ը վերջերս անդրադարձել էր Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների նախագծին , որտեղ նշված էին բարեփոխման կարիք ունեցող հիմնական դրույթները: Այս համատեքստում տեղին էին նախագահի դիտողությունները՝ բացթողումների ու թերացումների հետ կապված:
Դատական և, հատկապես, քրեական դատավարության հետ կապված խնդիրների մասին «Հայկական Վարկած»-ը զրուցեց փաստաբան Տիգրան Հայրապետյանի հետ:
«Եվրոպական դատարանը վերջերս ամրագրեց, որ մեր երկրում, քրեական գործերում դատարանները կալանքի հետ կապված շատ խախտումներ են կատարում:
Այսինքն, մեր Սահմանադրությամբ ՝ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքն ամենակարևոր իրավունքներից է, և այս սահմանադրական իրավունքը համարվում է մարդու իրավունքի բարձագույն արժեքը, ու այս իրավունքի սահմանափակելը պետք է լինի շատ հազվադեպ դեպքերում:
Հիմա, մեզ մոտ ի՞նչ է տեղի ունենում, որ կալանքի հետ կապված, դատարաններն ինչ ուզում կիրառում են: Եվրոպական դատարանը, միայն նրա համար, որ կալանքը կամայական է լինում, շատ դեպքերում Հայաստանի Հանրապետության դեմ որոշումներ է կայացնում:
Բերեմ օրինակ՝ երկուս ու կես տարի է ավազակային հարձակման մեջ մեղադրում են Մարզպետունի Ավուշյանին: Մոտ երեք տարի առաջ նրան կալանավորել են, գործի երկարատև քննություն՝ մոտ մեկ տարի նախաքննություն է եղել, մեկ ու կես տարի գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է եղել: Առաջին ատյանի դատարանը Ավուշյանին մեղավոր ճանաչեց, ընդունելով, որ նա ևս մասնակցել է ավազակային հարձակմանը:
Վերաքննիչ դատարանը բեկանեց այդ վճիռը, ասաց, որ դատավճիռը բացահայտ խախտումներով է եղել. նախ դատավորն է կողմնակալ եղել, բացի այդ, խախտվել են բոլոր ժամկետները, մյուս կողմից դատարանը նկատում է, որ մյուս ամբաստանյալները պնդում են, որ ինքը ոչ թե մեղավոր է, այլ ընդհակառակը՝ ասում են, որ ինքը կապ չունի մեզ հետ՝ ոչ եկել է, ոչ մտել է, մենք ենք երեք հոգով կատարել:
Այսինքն, 2 տարի, 8 ամիս հետո դատարանը բեկանեց գործը, հիմա նորից եկել է առաջին ատյանի դատարան: Հիմա մենք ասում ենք, որ հարգելի դատարան, անձը չպետք է երկար մնա կալանքի տակ, իրեն պետք է կամ շուտ դատապարտեն, կամ բաց թողնեն՝ մինչև դատավաճիռը լինի: Եվրոպական դատարանը նախնական կալանքի այդքան երկար ժամանակահատվածը դիտում է խախտում. Տվյալ դեպքում մարդու մեղքը դեռ ապացուցված չէ, ուստի նա համարվոււմ է անմեղ, բայց արդեն երեք տարի է կալանավորված է:
Այդ պատճառով մենք հոկտեմբերի 30-ին միջնորդություն ներկայացրեցինք դատարան կալանավորումը՝ որպես խափանման միջոց փոփոխելու համար: Հիմա գործը Էջմիածնի նստավայրում է, դատավոր՝ Վ Խալաթյան: Օրենքի մեջ գրված է, որ նման դեպքերը դատարանը քննում է անհապաղ, դատավորն էնքան անտեղյակ էր կամ շահագրգռված էր, որ միանգամից առանց ձևականությունների ասաց. «Մենք չենք քննում էս գործը, մինչև բոլոր տուժողներին, վկաներին չքննենք, մենք իրավունք չունենք անդրադառնալ կալանավորման որոշմանը: Գոնե ուրիշ դատարանները ձևականորեն գնում են խորհրդակցական սենյակ, մի կես ժամից գալիս ասում են՝ դատարանը որոշեց թողնել անփոփոխ. դրանով իրենք այդ ձևական պահը պահում են՝ իբր քննեցին, անհապաղ քննեցին:
Անցել է երկու շաբաթ, էս փուլում արդեն իր անազատության մեջ գտնվելը կամայական է ու այսպես չի կարող լինել, որ միջնորդում ես, ասում ես անօրինական եք կալանավորել, դատարանն ասում է՝ սպասի , երեք ամիս հետո կանդրադառնանք:
Ես սա բողոքարկելու եմ, ներկայացնելու եմ Վերաքննիչ դատարան: Այս տիպի գործերն են, որ հավաքվում են, կոմպլեկտներով գնում են Եվրոպական դատարան, որն էլ որոշումներ է կայացնում:
Ցավալի փաստ է, բայց կալանքի հետ կապված, մեր դատարանները կախված են Գլխավոր դատախազությունից: Գործով մասնակցող դատախազին հարցրեցին, ասեցին ի՞նչ կարծիքի եք, ասաց ես միշտ էլ դեմ եմ, որ ինքը ազատության մեջ մնա՝ առանց մի նախադասություն հիմնավորելու: Ստացվում է, դատարան է որոշում, դատարանն է մեղադրական դիրք ընդունում, այնինչ դատարանը պետք է լսեր մեղադրողին՝ մեղադրողն ասեր, թե ինչի ազատության մեջ գտնվելը կարող է վտանգավոր լինել, հիմնավորեր, մենք հակառակը ասեինք, դատարանը լսեր, ասեր՝ դու ճիշտ ես, դու՝ սխալ: Այնինչ դատախազը ոչ մի բան չասաց, ինքն է որոշել, որ պետք է մնա կալանքի տակ: Կալանքի հետ կապված բոլոր գործերում, այսօր մեր դատարաններն էսպիսի մոտեցում են ցուցաբերում:
-Ըստ Ձեզ, որ՞ն է դատարանների նման վարքագծի դրսևորման պատճառը.
—Դատարանների անտեղյակությունն է, ինչպես նաև ոչ անկախ վիճակը՝ դատարանները Դատախազության ստորադաս վարչություներն են, որոնք փորձում են դատախազության դեմ չգնալ ու ամեն բան արվում է, որ դատախազությանը չնեղացնեն: Դատարանները այս պարագայում չեն հիմնավորում իրենց դատական ակտերը, այսինքն՝ դատարանը ոչ մի բան չի հիմնավորում: Եվ քանի որ անտեղյակ է ու հիմնավորում չի կարող անել, ստացվում է, կարևոր չէ, թե դու ինչ ես անում դատարանում: Մեր դատարանները դարձել են ձևական խնդիր, ձևական գործողություններ կատարելու դաշտ:
Այսօր, դատավճիռները ոչ տրամաբանական են, ոչ ողջամիտ են, ոչ էլ հիմնավորվում են:
Այսինքն, դատապարտվածների մեծ մասը, որոնք չեն ընդունում մեղքը,( որովհետև եթե մեղքդ ընդունում ես, դատապարտյալի համար ավելի բարենպաստ պայմաններ, ավելի մեղմ պատիժ են տալիս): Այսինքն, եթե ամբաստանյալը իր մեղքը չի ընդունում հասկանում է, որ իրեն սպասում են դժվարություններ, բայց, մեկ է, ինքն ասում է, ես անմեղ եմ, էս ձևով , օրենքն էլ է ասում,պետք է դատարանը , բոլոր հանգամանքները քննի ու տեսնի՝ ճիշտ է ասում, թե սխալ, բայց տպավորությունն այնպիսին է, որ դատարաններն, ընդհանրապես, չեն քննում գործերը:
Աննա Սարգսյան
Շարունակելի…
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.