Ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի հակահիգիենիկ տեսք են ստանում ինտերնետային սոցիալական ցանցերը, մասնավորապես «Ֆեյսբուքը»: Այն դարձել է նախընտրական ամենակեղտոտ տեխնոլոգիաների յուրահատուկ փորձադաշտ: «Ֆեյսբուքի» միջոցով քաղաքական հակառակորդին վարկաբեկելը առկա էր և ԱԺ ընտրություններին, սակայն նման է, որ նախագահական ընտրություններում այդ կեղտոտ հնարքների ծավալը լինելու է աննախադեպ: Տեխնոլոգիան շատ պարզունակ է. Ա թեկնածուի թիմը Բ թեկնածուին վարկաբեկելու համար վարձում է մի քանի հոգու, որ ամբողջ օրը «Ֆեյսբուքից» դուրս չեն գալիս, նրանցից յուրաքանչյուրը ստեղծում է 100-200 կեղծ պրոֆիլներ (այսպես կոչված «ֆեյքեր»), ու վիրտուալ բանակը պատրաստ է: Դրա միջոցով արդեն կարելի է անել ինչ ասես` և տոննաներով կեղտոտ մեկնաբանություններ լցնել քաղաքական հակառակորդի հարցազրույցի տակ, և կեղծ սոցհարցում անցկացնել ռեյտինգի մասին` ստանալով ուզածդ թվերը… Եվ վերջապես կարելի է միանգամայն անպատիժ արտադրել բազմազան վարկաբեկիչ տեքստեր, որոնք հետո տեղափոխվում են լրատվական կայքեր, տպագիր մամուլ, նույնիսկ հասնում հեռուստաեթեր…
Բայց, անշուշտ, նույն «Ֆեյսբուքում» նաև բազում քչից-շատից նորմալ ձևով նախընտրական վիճակին անդրադարձողներ կան, և այժմ «պտույտ մը» կկատարենք նրանց գրառումներով, զի ինչպես գրում է հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը` «Փաստորեն Ֆեյքերը հելուինից են սերում, նույն այլանդակ ու դդմագլուխ կերպարներ են»:
Եվ այսպես, բազմիցս որոշում փոխող Րաֆֆի Հովհաննիսյանի մասին նույն Տիգրան Քոչարյանը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու մասին: Վիվարոն խաղադրույք չի՞ ընդունում Րաֆֆիի փոշմանելու վրա»: Բայց «Վիվարոյի» պահը նկատել է և մեկ այլ Տիգրան` Աբրահամյան. «Իրենց որոշման մասին հայտարարություն չանողներն ու չկողմոնորոշվածները դա համարում են լոկ մարտավարական քայլ (չնայած նրանց անկեղծությանը քչերն են հավատում): Սակայն նրանք բավականին հաճախ մոռանում են մեկ այլ՝ ավելի կարևոր հանգամանքի մասին: Ընտրության գործընթացը կազինո կամ Vivaro այցելել չէ, որ «խաղից» առաջ երբ էլ մտնես հնարավոր կլինի խաղադրույք կատարել, քաղաքական ուժերը հաճախ մոռանում են, որ բուն քվեարկությունից բացի կա նախընտրական փուլ հասկացությունը…»: Այ հենց այդպիսի խոշորագույն ուժի` ԲՀԿ-ի պահվածքին է անդրադառնում «Ֆեյսբուքում» ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը. «ԲՀԿ նիստերի մասին. Ժողովրդի հետ, ժողովրդի համար, ժողովրդից թաքուն ու գաղտնի»: Մենուա Հարությունյանն էլ հավելում է. «Ուղղակի անհասկանալի է, թե ինչ է նշանակում փակ նիստ, երբ քեզ 400 հազարի չափ մարդ ձայն է տվել և սպասում են քո դիրքորոշմանը»:
Դե, ՀԱԿ-ի երազանքը` ԲՀԿ-ին ընդդիմադիր կարգավիճակում տեսնելու, այնքան է ծամծմվել, որ ընթերցողին չենք ձանձրացնի դրանով: Պարզապես մեջ կբերենք, թե ընդդիմության մասին ինչ է մտածում ՀԱԿ ակտիվիստ «Նավակ Ճոճողը» (Վիլեն Գաբրիելյան). «Իսկ եթե մի պահ կողմ դնենք զգացմունքայինը և պատկերացնենք, որ ընդիմադիր դաշտը կոնսոլիդացվում է և հանդես է գալիս միասնական թեքնածուով, անկախ նրանից, թե որ ուժից ինքը կլինի: Դժվար թե լինի մի մարդ, որը կարա կասկածի տակ դնի այդ թեքնածուի հաղթանակ տանելու մեծ հավանականությունը: Եվ այդ պարագայում հասարակությունը շատ մեծ դեր է ստանձնելու»: Անշուշտ, երազելը վնաս չի, բայց ավաղ, գեղեցիկ երազանքի վրա սառը ջուր է լցնում Հրանտ Տէր-Աբրահամեանը. «Ի դեպ մի քաղաքական-լեզվական փաստ: Վաղուց եմ նկատել /դեռ 98 թվից/, որ հենց մեկը իշխանամետ դիրքերից անցնում է ընդդիմություն, հաջորդ իսկ օրը սկսում է խոսել «ա լյա 95 թվի Արշակ Սադոյան»՝ «թալանչիներ, բորենիներ, կեղեքիչներ» եւ այլն: Սա յուրահատուկ ծես է: Երեւի մարդկանց թվում է, որ իսկական ընդդիմաիրը պիտի պարտադիր հենց էդ լեզվով խոսի, որ հաստատի իր «իսկական» լինելը»: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ երազանքի դագաղի մեջ վերջին մեխն է խփում. «Նախընտրկան շրջանում գալիս է գունավոր ակնոցներ հագնելու ժամանակը: Իշխանական և իշխանամետ կուսակցությունների անդամներին բաժանվում են վարդագույն, իսկ ընդդիմադիրներին՝ սև գույնի ակնոցներ: Եվ սա օրինաչափություն է, որն, ի դեպ, մի հետաքրքիր յուրահատկություն ունի: Այն թույլ է տալիս բացահայտել մրցապայքարի ֆավորիտին, քանի որ սևավորվողները «դավաճանորեն» բացահայտում են պարտվողի իրենց հոգեբանությունը»:
Դաժան է, դաժան… Բայ, օրինակ մեկ ուրիշ փորձագետ` Մովսես Դեմիրճյանը, շատ բարձր է գնահատում հայ ընտրողին. «Եթե ընդդիմությունն իր ռազմավարական նպատակին հասնելու համար որպես գլխավոր մարտավարություն ընտրի վատ ապագայով, ազգի կործանմամբ կամ, նույն շարքից, պետականության կորստով ահաբեկելը և սպառնալը, ապա տպավորիչ ոչ մի արդյունքի չի հասնի: Ընտրողներն այդ ամենի մասին առանց ընդդիմության էլ մտածում են և իրենց խնդիրները յուրովի լուծում: Մարդկանց ոչ թե գուշակություններ և կանխատեսումներ, այլ հեռանկարներ են անհրաժեշտ: Ընդդիմությունը մրցունակ և գրավիչ է դառնում, երբ հեռանկար է մարմնավորում կամ խորհրդանշում»:
Ու հետաքրքիր է, որ այս թոհուբոհում ԱՄՆ ընտրություններն էլ հիշող կա, և ըստ Տիգրան Քոչարյանի. «Վաղը Ամերկայում կամ Օբաման ա հաղթելու, կամ էլ մեր մոտ Օսկանյանը»: Դե հա էլի, եթե մորմոն Ռոմնին հաղթի, մորմոն Հանթսմանը «կթռփոշանա», Օսկանյանի համար էլ մի գուցե լույս բացվի… Չնայած Արա Ղազարյանն էլ արձանագրում է. «Վաղը ԱՄՆ ում նախագահական ընտրություններ է… Տխուր, տախտկալի, անկապ օր ա սպասվում…
աքշններ չեն լինելու, միմյանց հայհոյողներ չկան, քվեաթերթիկներ չեն լցնելու, իրար մռութ չեն ջարդելու, հինգ հազարով ձայն չեն առնելու… օֆ եսիմ է… այ, սենց տխուր էլ ապրում ենք»:
Բայց, հարգելի ընթերցող, շատ մի մտածիր ընտրությունների մասին: Իզուր չէ, որ այս թոհուբոհում Ալվինա Բաբայանը նույն «Ֆեյսբուքում» մեջբերում է փիլիսոփա Օշոյի մտքերից. «Կյանքը միշտ նոր է, իսկ միտքը` միշտ հին: Կյանքը երբեք հին չի լինում, իսկ միտքը` երբեք նոր: Այդ պատճառով էլ նրանք երբեք չեն հանդիպում և չեն կարող հանդիպել: Միտքը հետ է շարժվում, իսկ կյանքը` առաջ: Այդ պատճառով էլ մարդիկ, որոնք միայն մտքով են սնվում, այնքան հիմար են գործում, որ երբ գիտակցում են այն ամենը, ինչ արել են իրենց, նրանք արդեն չեն հավատում, որ կարող էին այդքան հիմար լինել, այդքան անմիտ»:
Դե ինչ, հիմար ու անմիտ լինելը վերապահենք քաղաքական գործիչներին`որպես բացառիկ մենաշնորհ: Իսկ մենք պարզապես ապրենք. ի՞նչ տարբերություն, թե ով կընտրվի կամ չի ընտրվի նախագահ, չէ՞ որ համարյա թե բոլորը, կոպիտ ասած, նույն զիբիլն են:
Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.