ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռիի մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա առաջինը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում։ Կենտրոնի մեկ մասնաշենքը 2012-ի մայիսին վերաբացվել է «Սոցներդրումների հիմնադրամի» կողմից հիմնանորոգվելուց և ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած սարքավորումներով հագեցվելուց հետո։ Արդիականացված պոլիկլինիկայում, վիրաբուժական և թերապևտիկ բաժանմունքներում մասնագետների պակաս ևս չկա։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բացման արարողության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր նորոգել հիվանդանոցի հարևան մասնաշենքը նույնպես։ Արդեն մի քանի ամիս է, ինչ այստեղ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Շինարարները նախարարին խոստացան, որ եկող տավա ապրիլ-մայիսին աշխատանքները կավարտեն։ Այդտեղ նորագույն պայմաններ կապահովվեն մանկաբարձագինեկոլոգիական, գործիքային հետազոտման, շտապբուժօգնության ծառայությունների համար։
Դերենիկ Դումանյանը հանդիպեց կոլեկտիվի անդամների հետ։ Ինչպես նրանց, այնպես էլ Վանաձորում մարզի բժշկական հաստատությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ նա ներկայացրեց, որ առողջապահության համակարգի նկատմամբ ՀՀ նախագահի և վարչապետի ուշադրության արդյունքում նախարարությունը լուրջ բարեփոխումներ է սկսել` առաջնորդվելով երկու շաբաթ առաջ ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով։
«Կառավարման, ֆինանսավորման և կառուցվածքային շատ հարցեր արդեն սկսել ենք բարեփոխել։ Իմ պաշտոնավարման հենց սկզբից ասել եմ, որ մարզերի առողջապահական համակարգի զարգացումն իմ առաջնահերթ խնդիրներից մեկն է։ Իսկ միայն բժշկական նորագույն կենտրոններ կառուցելով խնդիրը չենք կարող լուծել։ Պիտի կարողանանք մարզային այդ հիվանդանոցներում ծառայություններ զարգացնել, որ հիվանդները չգնան Երևանում բուժվելու»,-ասաց նախարարը` ներկայացնելով արդեն իսկ կատարված քայլերը։
Դերենիկ Դումանյանը տեղեկացրեց, որ 2013 թվականի բյուջեյով կփոխվի պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն` ի օգուտ մարզերի։ Եթե նախկինում ֆինանսավորման 70 տոկոսը կենտրոնացել է մայրաքաղաքում, ապա եկող տարի համամասնությունը կլինի 60-40%` հաշվի առնելով Երևանում նեղ մասնագիտական և երրորդ մակարդակի կլինիկաների առկայությունը։ Մարզերում 10 տոկոսով կավելանա նաև պոլիկլինիկական ծառայության ֆինանսավորումը։ Նախարարի ս/թ օգոստոսի 1-ի հրամանով արդեն իսկ 10 հազար դրամով ավելացել է մարզերում մեկ ծննդի համար հատկացող գումարը։ Ի դեպ, հանձնարարվել է ավելացված այդ գումարն ուղղել աշխատավարձի ֆոնդին։
Լոռիի մարզի բուժաշխատողների կողմից գոհունակությամբ ընդունվեցին նախարարի ներկայացրած մի շարք նորություններ ևս։ Եկող տարվանից մարզային կտրվածքով կտեղայնացվեն ծննդօգնության և երեխայի պետական հավաստագրերը։ Զուգահեռաբար ուղեգրման հստակ չափորոշիչներ են մշակվում։ Պակաս կարևոր չէ, որ 2013-ին պետպատվերի տեղադրման բուժհիմնարկների հետ կնքվող պայմանագրում բացի բժշկական ծառայության որակի ապահովումից կամրագրվեն նաև տվյալ հիվանդանոցի բուժանձնակազմի նվազագույն աշխատավարձերը։
Աշխատանքների հստակ կազմակերմանը մեծապես կնպաստին նախարարությունում մշակվող պետական պատվերի շրջանակներում անվճար բուժօգնության կազմակերպման չափորոշիչները` ըստ բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների` ամբուլատորիա, ընտանեկան բժշկի գրասենյակ, պոլիկլինիկա, հիվանդանոց։ Շուտով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն նաև այն հիվանդությունների բուժման սխեմաները, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար:
Դերենիկ Դումանյանը նաև վստահեցրեց, որ նախարարությունը մարզերի բուժհիմնարկներին կօգնի գնումների գործընթացը ճիշտ կազմակերպելու գործում։
«Մենք հետևողականորեն քայլեր ենք իրականացնելու, որ ձեզ համար աշխատանքային լավ պայմաններ և հնարավորինս բարձր վարձատրություն ապահովենք։ Որպես նախարար ես պարտավոր եմ այնպիսի մեխանիզմներ ապահովել, որ եղած միջոցներն արդյունավետ կառավարվեն։ Ոչ թե փոշիանան չհիմնավորված մեծ տարածքների պահպանման և բարձր գներով դեղերի ձեռքբերման վրա, այլ առաջին հերթին ուղղվեն որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանը։ Դուք էլ ձեր հերթին պիտի ջանաք ժողովրդի առողջական խնդիրները հոգալ։ Երկրի ղեկավարն իրավացիորեն նշեց, որ բնակչության մեկ երրորդը դժգոհ է առողջապահության համակարգից։ Փորձենք հասկանալ, թե որտե՞ղ է մեր բացթողումը։ Ինչպե՞ս անենք, որ բժիշկ-հիվանդ նախկին փոխվստահությունը վերականգնենք։ Մենք պիտի հասնենք նրան, որ բժշկին չհետաքրքրի հիվանդը վճարելու է, թե պետական պատվերով է ստանալու իր բուժումը։ Բժիշկը պիտի կենտրոնանա իր գործն ամենաբարձր մակարդակով կատարելու վրա` վստահ, որ համապատասխանաբար վճարվելու է։ Մենք այդ մեխանիզմներն ենք ուզում մշակել և ձեզ ներկայացնել։ Խնդրի լուծման նպատակով նախատեսում ենք առաջիկայում հավաստագրեր տրամադրել նաև սոցիալապես անապահով խմբերին։ Սակայն ակնկալվող արդյունք կարող ենք ապահովել, եթե մեզ հաջողվի մատուցվող ծառայությունների համար փոխհատուցվող գումարները համապատասխանեցնել իրական գներին։ Իսկ դա բավական լուրջ ներդրում է պահանջում։ Ուզում եմ ձեզ նաև տեղեկացնել, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ նախարարությունը լուրջ աշխատանքներ կտանի պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ, որպեսզի կարողանանք 2014-ից ներդնել։ Այդ նպատակով ստեղծված հանձնաժողովն արդեն սկսել է աշխատել»,-ասաց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ երկրի նախագահի հանձնարարությամբ 2013-ին Վանաձորում կսկսվի 190 մահճակալով ամենաարդիական սարքավորումներով նոր կենտրոնի շինարարությունը։ Բարձրակարգ բուժօգնություն ապահովելու, նորագույն սարքավորումներով աշխատելու համար մարզի մասնագետները հընթացս կվերապատրաստվեն։
Դերենիկ Դումանյանը պատասխանեց մարզի բուժաշխատողներին մտահոգող բոլոր հարցերին, մի շարք խնդիրների լուծման նպատակով տեղում հանձնարարականներ տվեց իրեն ուղեկցող պաշտոնյաներին։
Այնուհետև նախարարը մարզպետի ուղեկցությամբ եղավ Սպիտակի բժշկական կենտրոնում, որը կառուցվել է Նորվեգիայի Կարմիր խաչի կողմից 1988 թվականի երկրաշարժից հետո և մինչև օրս կապիտալ վերանորոգման չի ենթարկվել։ Տեղում քննարկվեցին առաջիկա վերանորոգման հարցերը, որի համար մարզպետարանը 50 մլն դրամ է հատկացնում։
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.