Օրեր առաջ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը բաց մրցույթ է հայտարարել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» (ԵՊԲՀ) պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար։ Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացվեն նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 6-ը։ Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին։ Հիշեցնենք, որ ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի՝ այս տարվա հունիսի 16-ից ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո։ Համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել բուհի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը։ Մինչև երեկ քննարկվում էր, որ ռեկտորի հնարավոր թեկնածուներն են Սամվել Ավետիսյանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, Երևանի ավագանու անդամ Արա Մինասյանը։ Վերջինս նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է։
Երեկ Բժշկական համալսարանի աշխատակիցներից ոմանք արդեն ռեկտորի պաշտոնում «ընտրվելու» կապակցությամբ շնորհավորում էին բոլորովին այլ մարդու՝ Միքայել Նարիմանյանին (Նարիմանով)։ Իսկ բուհի աշխատակիցների մեծամասնությունը միմյանց այդ լուրը փոխանցում էին առանձնակի քրքջանքով, ընդունում էին՝ որպես օրվա լավագույն հումոր։ «Մե ծիծաղ, մե ուրախություն…»,-ինչպես ասվում է պարսկահայերի մասին պատմվող հայտնի անեկդոտում։ Երեկ, փաստորեն, ռեկտորի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Մ. Ավետիսյանը, և նրա փոխարեն նշանակվել է համալսարանի մյուս՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը՝ Նարիմանյանը։ Վերջինիս այդ պաշտոնում նշանակել էր Դերենիկ Դումանյանը։ Մ. Նարիմանյանը 2006-2011թթ. ԵՊԲՀ-ի ռեֆորմների և ինտեգրացիայի գծով պրոռեկտորն էր, 2011թ. մայիսից՝ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտորը, 2011թ. օգոստոսի 25-ից առ այսօր՝ ԵՊԲՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորը և ԵՊԲՀ-ի ընտանեկան բժշկության ամբիոնի պրոֆեսորը։
Բուհի աշխատակիցները թեև նշում են, որ նա լավ մարդ է, սակայն ասում են, որ իշխանություններին ձեռնտու տարբերակ է, քանի որ նա ցանկացած հրահանգ «հլու-հնազանդ» կատարող է՝ ի տարբերություն Ս. Ավետիսյանի, ով ոչ միայն կարողանում էր դիմադրություն ցուցաբերել թե նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի կամայական որոշումներին և հրահանգներին, թե Դերենիկ Դումանյանի։
Ի դեպ, երեկ բուհում նաև խոսակցություններ էին շրջում, թե Նարիմանյանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անձնական բժիշկն է։ Նարիմանյանը աշխատակիցների շնորհավորանքները չի մերժել, պարզապես խնդրել է սպասել և դա անել նոյեմբերի 17-ին։ Իշխանությունները, փաստորեն, կատարել են իրենց ընտրությունը։
«168 ժամ».
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.