ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ նախագահական ընտրությունների շեմին գտնվող Հայաստանում ներքաղաքական իրավիճակը աննախադեպ է և, եթե լիբերալ դաշտը համախմբելու հրաշքը տեղի չունենա, ապա տեղի կունենա ոչ թե ընտրություն, այլ՝ քվեարկություն:
«Իշխանությունը հստակ ապացուցել է, որ որևէ փոփոխություն, բարեփոխում չի պատրաստվում անելու, ի վիճակի էլ չէ անել, քանի որ նրա էությունը քրեաօլիգարխիկ է: Խոստումներ հասարակությանը, ԵՄ–ին ու ԵՄ կառույցներին, արդյունքում՝ ոչինչ: Իշխանությունն ասում է՝ կանեմ ու երբեք չի ասում՝ արեցի »,– նշել է նա:
Ըստ նրա, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չէ լուրջ քաղաքական որոշումներ կայացնողը, այդ որոշումները Հայաստանում չեն կայացվում, կայացվում են հյուսիսում և ուղղակի փոխանցվում են ԲՀԿ-ին:
Անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործին, Շահնազարյանը նկատել է. «Եթե այդ քաղաքական գործիչը գտնվում է այն կուսակցությունում, որը այստեղ ներկայացնում է Ռուսաստանը, ապա հետևություններն ինքներդ արեք»:
Նրա խոսքով, ՀԱԿ-ը որպես ինքնուրույն քաղաքական գործոն, այսօր չկա, իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրսյանի հետ բարեկամական կապերին և ՀԱԿ-ի հետ ունեցած քաղաքական տարաձայնություններին, Դավիթ Շահնազարյանն ընդգծել է՝ «Քաղաքական տարաձայնությունները մի կողմ, բարեկամական կապերը` մի կողմ, դրանք տարբեր են»:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.