ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է` ցանկանում է, որ նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը սատարի Սերժ Սարգսյանին, իսկ «այլ լուրջ» մրցակից նա Սարգսյանի համար չի տեսնում: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Հովիկ Աբրահամյանը Հայաստանի իշխանական համակարգի հին աղվես է, թեեւ համակարգում հայտնի է բոլորովին այլ «կենդանակերպի նշանով»: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը փորձում է իր խաղը խաղալ Սերժ Սարգսյանի եւ իր խնամի Գագիկ Ծառուկյանի միջեւ: Մի կողմից` նա Սերժ Սարգսյանին ցույց է տալիս, որ ջանք չի խնայում` իր խնամուն համոզելու, որ վերջինս նախագահական ընտրություններում սատարի Սարգսյանին, մյուս կողմից էլ` Սերժ Սարգսյանին հասկացնում է, որ Գագիկ Ծառուկյանը լուրջ մրցակից է, ու եթե հանկարծ չսատարի, Սարգսյանը կարող է նրա հետ խնդիրներ ունենալ:
Այսինքն` Հովիկ Աբրահամյանը փորձում է բարձրացնել իր բավականաչափ ընկած գինը Սերժ Սարգսյանի մոտ` նրան համոզելով, որ պետք է համոզել Գագիկ Ծառուկյանին: Բնական է, որպես թիվ մեկ համոզող ներկայանալու է Հովիկ Աբրահամյանը` որպես Ծառուկյանի խնամի:
Հովիկ Աբրահամյանի խնդիրն, իհարկե, այս ամենի միջնորդավճարն է: Բայց հետաքրքրականն այն է, որ Սերժ Սարգսյանը կարծես թե մտադիր է հիմնարար կերպով հրաժարվել նրա ծառայություններից, քանի որ ՀՀԿ-ն գրոհի բավական մեծ ալիք է սկսել «Բարգավաճ Հայաստան»-ի դեմ, ընդ որում` այնպիսի մի ալիք, որ Ծառուկյանին ուղղակի տեղ չի թողնում ՀՀԿ-ի հետ համագործակցելու եւ սեփական թեկնածու չառաջադրելու, որովհետեւ այստեղ արդեն թասիբի հարց է առաջանում, ինչը ԲՀԿ նախագահի համար, անշուշտ, ամենազգայուն հարցերից մեկն է:
Եթե ՀՀԿ-ականների գրոհով հանդերձ` ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանին, ապա ուղղակի պարզ է, որ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլեւ ավելի ցածր` Շարմազանովին, Կարեն Ավագյանին ու Աշոտյանին է տեղի տվել: Այնպես որ` Ծառուկյանին նահանջի տեղ չի մնում, հետեւաբար Հովիկ Աբրահամյանին չի մնում միջնորդավճարի տեղ: Բայց Աբրահամյանի հոգսը, իհարկե, դա չէ: Ի վերջո` նրա բիզնեսները հնարավորություն տալիս են շատ չցավել միջնորդավճարի բացակայության համար:
Խնդիրն այստեղ այն է, որ Հովիկ Աբրահամյանն ունի ընդհանրապես իշխանական համակարգում տեղի խնդիր, որովհետեւ իշխանության ներսում սկսվում է բոլորովին այլ մի խաղ, որտեղ Հովիկ Աբրահամյանի խաղացող լինելու վերջին շանսը հենց Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ կամրջի դերն էր: Երբ այդ խնդիրը վերանում է, իսկ խնդիրը անշեղորեն վերանում է, վերանում է նաեւ կամրջի անհրաժեշտությունը: Իսկ նոր իշխանական դասավորության եւ բովանդակության մեջ Հովիկ Աբրահամյանն այլ նշանակություն չունի. նա, ըստ էության, անցած էտապ է, ժամանակավրեպ մի ֆիգուր, որը ժամանակի ընթացքում ոչ միայն կարող է ավելորդ լինել, այլեւ նույնիսկ դառնալ խանգարող»,- գրում է «Ժամանակը»։
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.