Քաղաքական շրջանակներում տեղեկություններ են պտտվում, որ ԱԱԾ-ում հարուցված փողերի լվացման գործը, որում ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այժմ ներգրավված է որպես մեղադրյալ, առաջիկայում կարճվելու է: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Ըստ քրգործին ծանոթ անձանց` կարճման երկու ճանապարհ կա: Դրանցից մեկի դեպքում ակտիվ դերակատարություն պետք է ունենա ամերիկացի բարերար, հանրահայտ Հանթսմանը, որի փողերը լվանալու համար մեղադրում են Օսկանյանին: Ըստ այդմ` Հանթսմանը պետք է հանդես գա հայտարարությամբ եւ հօդս ցնդեցնի մեղադրանքները, որից հետո գործի քննությունը կդառնա անիմաստ: Այս ընթացքում Օսկանյանի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Հանթսմանը կխոսի, եւ նրա խոսքը փոթորկի ազդեցություն կունենա: Եթե ինչ-ինչ պատճառներով սա տեղի չունենա, ապա գործի կարճման այլ ճանապարհ էլ կա:
Մեր տեղեկություններով, նախաքննության շրջանակում ներկայումս բանկային ստուգումներ են ընթանում: Եվ ահա դրանց ավարտից հետո նախաքննական մարմինը կարող է հայտարարել, որ խախտումներ չեն հայտնաբերվել: Ըստ իշխանական շրջանակներում պտտվող լուրերի, Օսկանյանի գործը կարճելու անհրաժեշտություն է ծագել, քանի որ 2013-ի նախագահական ընտրությունների համար նախապես ծրագրված սցենարում ինչ-որ պահի փոփոխություն է տեղի ունեցել, այսինքն՝ անցում է կատարվել «պլան Բ»-ին, որի մեջ «հալածյալ Օսկանյան» չկա: Ուստի, ավելորդ գլխացավանք էլ ոչ ոքի պետք չէ: Այս տեղեկատվությունը շրջանառողների ուշադրությունից չի վրիպում, իհարկե, մի փոքրիկ հանգամանք ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Բոլորն էլ հասկանում են` ինչ ճանապարհով էլ այս աղմկոտ գործը կարճվի, վատ վիճակում Է հայտնվելու գլխավոր դատախազը: Սակայն, այս հանգամանքն ընդգծողները նաեւ հավելում են, որ Հովսեփյանի «հեղինակությունը» վաղուց ոչ ոքի չի մտահոգում, առավել եւս, որ մեկ տարուց՝ 2013-ի դեկտեմբերին ավարտվում է նրա պաշտոնավարման ժամկետը, ինչով նրա կարիերան, ըստ էության, ավարտվելու է: Այնպես որ, Աղվան Հովսեփյանը շատ հարմար թեկնածու է Օսկանյանի գործի ամբողջ պատասխանատվությունը միանձնյա կրելու համար:
Հ.Գ. Վարդան Օսկանյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը երեկ մեր թղթակցին ասել է, որ հոկտեմբերի 24-ին Վճռաբեկ դատարանից ստացել է գործը կարճելու վերաբերյալ իր ներկայացրած միջնորդագրի մերժումը, որը բողոքարկելու է: Նա դժվարացել է կանխատեսել, թե բողոքարկման արդյունքն ինչպիսին կլինի: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ, մեր թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Օսկանյանի գործը կարճելու տեղեկությունները եւ ի պատասխան հարցի` հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ գործն առաջիկայում կարճվի, դրա հիմքերը տեսնո՞ւմ եք, ասել է. «Մենք անընդմեջ խոսել ենք այն մասին, որ պարոն Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելու որեւէ հիմնավորում չկա, հետեւաբար, բոլոր մեր ասածներն ուժի մեջ են` դրանից բխող հետեւանքներով հանդերձ»»,- գրում է «Հայկական ժամանակը»։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.