«Գլոբալ Գոլդ Մայնինգ» — Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյան փոխադարձ մեղադրանքները շարունակվում են, ավելին ՝կարծես մտել են նոր փուլ: Այվազյանը որոշել է բացել փակագծերը՝ լրատվամիջոցներին տրամադրելով ծավալուն տեղեկություններ: Ու ինչքան շատ բան է պարզվում, այնքան պարզ երևում է, թե ինչ խորը արմատներ ունի մեր երկրում ամենաթողությունը:
Ինչպե՞ս կարելի է ստանալ հանքավայրի շահագործման լիցենզիա, եթե այնտեղ հաստատված պաշարներ չկան։ Միանգամայն ճիշտ հարցադրում է արել Այվազյանը: Դա իրոք այդպես է. տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենքների ընդերքօգտագործման իրավունք տրամադրելու կարևորագույն պահանջներից մեկը՝ ընդերքի ուսումնասիրությունների արդյունքում պաշարի նախօրոք հաստատումն է։
«Բայց արի ու տես, որ մեր երկրում տրամադրում են լիցենզիա առանց նախօրոք հաստատված պաշարների։ Այսպես, «Գլոբալ Գոլդ Հանքավան» ընկերությունը, որը պատկանում է, «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությանը, 2008 թվականին ՀՀ Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից 25 տարով՝ 2008 թվականի ապրիլի 22-ից մինչև 2033 թվականը, գործող հանքարդյունաբերության համար ստացել է ՀԱ-Լ-14/526 լիցենզիա, որով «ԳԳՄ» ընկերությունը ձեռք է բերել Սյունիքի մարզի Մարջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրն արդյունահանելու իրավունք, շահագործման լիցենզիա, որը տրվել է առանց հանքավայրի հաստատված պաշարների մասին տեղեկություն ունենալու: Մինչդեռ, սա օրենքի կոպիտ խախտում է, քանի որ, առանց հանքավայրի հաստատված պաշարների մասին ՀՀ ԷԲՊՆ օգտակար հանածոների գործակալության որոշման, ոչ ոք շահագործման լիցենզիա տալու իրավունք չունի», -տեղեկացրել է Այվազյանը։
Նա էլի բազմաթիվ հիմնավորոմներ է բերել, սակայն չի ասել մի կարևոր բան` ինչո՞ւ ինքը՝ որպես բնապահպանության նախարար, ժամանակին չի դիմել համապատասխան մարմիններին, երկրի նախագահին, չի ահազանգել, որ հացանք է կատարվում Հայաստանի Հանրապետության հանդեպ:
Չէ՞, որ տարիներ շարունակ իր աչքի առաջ, երբ ինքը նախարար էր, ապա պատգամավոր, «Գլոբալ գոլդ Մայնինգը» խաթարել է մեր ընդերքը, ընկերությունը միլիոնների պարտք է եղել էներգետիկայի նախարարությանը, քցել բազմաթիվ տնտեսվարողների, տարիներով չի վճարել իր աշխատողների աշխատավարձը, և այդ բոլորը չգիտես ո՞ւմ ունենալով թիկունքին: Այդ ամենին Այվազյանը չէր կարող տեղյակ չլինել, սակայն նա լռել է: Դա նրան կարող էր վերաբերվել որպես նախկին նախարարի, ՀՀ պատգամավորի և ՀՀ քաղաքացու: Իսկ հիմա, երբ տրորել են ոտքը, նա հանկարծ հիշել է, թե ԳԳՄ-ն ինչ ավերածություններ է արել մեր ընդերքի հետ:
Իսկ ԳԳՄ-ն այլ ելք չունի քանի, որ իրոք որ խնդիրներ ունի ԱՄՆ -ում և այժմ, երբ բանը բանից անցել է ու պետք է ցույց տա իր արտահանած ոսկին, իսկ այն գոյություն չունի, կամ այնքան քիչ է, որ ի սկզբանե չէր կարող ապահովել իրենց նախնական ներկայացրած քանակը, իրեն քավության նոխազներ են պետք, ու ամենահարմարը Այվազյանն է դիտվել, որի երերացող հեղինակությունը թույլ է տվել քանդել հենց Այվազյան- օղակը:
«ԳԳՄ»-ն զբաղված է Հայաստանի ընդերքը կեղեքելով և իր նպատակին հասել է անօրինական ճանապարհով ու սպառնալով: Հիմա էլ հրապարակավ հպարտանում է, որ կարողացել է շահագործման լիցենզիա ստանալ: «ԳԳՄ»-ն ակնհայտորեն այս լիցենզիան վերավաճառելու նպատակ է հետապնդում և ցանկանում է հանքի պաշարների չափն ուռճացված ցույց տալ՝ հնարավոր վաճառքից առավել շահույթ ստանալու նպատակով: «ԳԳՄ»-ն գործում է անօրինական դաշտում, շանտաժի միջոցով և հենց այս պատճառով է իր գործընկերների հետ կնքած պայմանագրում ամրագրել, որ բոլոր ծագած վեճերը պետք է լուծվեն Նյու Յորքի հարավային շրջանի դատարանում, ոչ թե Հայաստանի որևէ դատարանում»,-նշել է Վարդան Այվազյանը։
Այսպես, 2002 թվականի նոյեմբերին ընդունված «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ. «Հանքաարդյունահանման լիցենզիա ստանալու դիմումին կից ներկայացվում է ամփոփ տեղեկատվություն հանքավայրի հաստատված պաշարների վերաբերյալ»։ Իսկ ահա 2002 թվականի նոյեմբերին ընդունված «Ընդերքի մասին» օրենքի (Ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պետական փորձաքննություն) 28-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը սահմանում են. «Ընդերքի տրամադրումն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով թույլատրվում է միայն դրանում պարփակված պաշարների պետական փորձաքննությունից, ինչպես նաև հետախուզված և նախնական գնահատված պաշարների քանակը և որակը լիազորված մարմնի սահմանած կարգով հաստատելուց հետո: Օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ պետական փորձաքննության եզրակացությունը հիմք է ծառայում դրանք պետական հաշվեկշռում գրանցելու համար»:
2008 թվականի դեկտեմբերի 26-ին, այսինքն՝ լիցենզիա տրամադրելուց 8 ամիս անց ՀՀ ՕՀՊԳ-ն ուղարկում է նամակ՝ հասցեագրված «Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ-ին նշելով, որ մինչ այդ օրը նյութերի լրամշակման հարցում իրավիճակը մնացել է անփոփոխ: Դրանց փորձաքննությունը կասեցվում է։ Հաշվետվությունը կարող եք հետ ստանալ ՀՀ Էներգետիկայի և Բնական Պաշարների նախարարության օգտակար հանածոների պաշարների գործակալությունից։ Այս նամակը հաստատում է, որ ներկայացված փաստաթղթերի թերի լինելու պատճառով ԳԳ Հանքավանի դիմումը՝ Մարջան Հանքավայրի պաշարներն հաստատելու խնդրանքով, մերժվել է և այդ նշված փաստթղթերը վերադարձվել են ընկերությանը։
Մարջան Հանքավայրում պաշարների չհաստատման մասին է վկայում նաև նախարարության կողմից «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությանը տրամադրած լիցենզիան, որում բացակայում է ՀՀ ՕՀՊԳ-ի որոշումը Մարջան Հանքավայրի պաշարների հաստատման վերաբերյալ։
Փաստորեն 2 ամիս անց «ԳԳՄ»-ն, օգտագործելով այս պայմանագրի գոյությունը, չեզոքացնելով Բնապահպանության նախարարի դիրքորոշումը, շանտաժի միջոցով ստանում է լիցենզիան։ Այս իրականությունը զարմանք է առաջացնում, քանի որ ոչ մի պայմանագիր, մանավանդ վերը նշված հաշտության պայմանագիրը, որը չունի միջազգային պայմանագրի կարգավիճակ, թույլ չի տալիս Հայաստանի օրենսդրությունը։ Հետաքրքիր է նաև նշել, որ ԳԳ Հանքավանի շահագործման լիցենզիա ստանալուց հետո չի ներկայացրել նախարարությանը ՀՀ ԱԱԾ և Պաշտպանության նախարարության համաձայնությունը սահմանամերձ շրջանում երկրաբանական աշխատանքներ կատարելու համար։
Հիշեցնենք, որ Մարջանի հանքավայրը գտնվում է սահմանամերձ շրջանում։
Այս դեպքի առթիվ բազմիցս հանդես է եկել նաև այդ ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, ով հարցազրույցներից մեկում մասնավորապես նշել է. «Պնդում եմ, որ ով էլ լիներ նախարար, չէր կարող թույլատրել, որ ԳԳՄ-ն 2005-ից շարունակի իր աշխատանքը: Պնդում եմ նաև, որ ԳԳՄ-ն աշխատանքներ չի իրականացրել նաև Մարջանի հանքավայրում: Կա իմ պնդումն ապացուցող համապատասխան ակտ և բազմաթիվ այլ փաստաթղթեր, — ասել է Այվազյանը lurer.com-ին:
2006 թվականի ապրիլին ես հանձնարարել եմ ընդերքօգտագործման կարգի և բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման երկրաբանական վերահսկողություն կատարել ՍՀԱ ՍՊԸ Գլոբալ Գոլդ Հանքավանի նախորդ ՍՀԱ ՍՊԸ-ում և Սյունիքի մարզի Մարջանի ոսկու-բազմամետաղային երևակումում: Հանձնարարագրի մասին ծանուցել է ԳԳՄ գլխավոր տնօրեն Յու. Լալազարյանը:
Ըստ ստուգման ակտի՝ «27.04. 2006 թ. դրությամբ հանքերևակումում նախատեսված աշխատանքներից ոչինչ չի կատարված: …Բացատրությունից պարզվել է, որ Մարջանի ոսկի-բազմամետաղային երևակումում բացի 2005 թվականին … վերցրած մի քանի նմուշներից, այլ աշխատանքներ հանքավայրում կատարված չեն: …Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ ՍՀԱ ՍՊԸ-ն մինչ օրս չի կնքել լիցենզային պայմանագիր»: Եթե նրանք որևէ լիցենզիա ունեն, թող ներկայացնեն: Նշված փաստերն արձանագրված են նաև 02. 05. 2006 ՍՀԱ ՍՊԸ-ի կողմից հետախուզվող ՀՀ Սյունիքի մարզի Մարջանի ոսկի-բազմատեղային երևակման առաջնային նյութերի և իրականի հետ համադրման ակտում: Ակտը նաև արձանագրել է, որ. «Տեղանքն ականապատված չէ, և որևէ խոչընդոտ չկա տեղանք այցելելու համար»:
Որ նախատեսված պայմանագրային պարտավորությունները ԳԳՄ-ն չի կատարել, վկայում է նաև Բնապահպանության նախարարի հարցմանն ի պատասխան ՀՀ Հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի 15. 05. 2007 թ. պատասխան նամակը:
Հիշեցնենք, որ «ԳԳՄ» ընկերությունը պատկանում է ազգությամբ հայ Վան Գրիգորյանին, ում հետ 2009 թվականին սկսել էր համագործակցել ծագումով հույն կանադացի խոշոր գործարար Բիլ Մավրիդիսը, ով կրել էր 4.5 միլիոն դոլարի հասնող վնաս։ Բիլ Մավրիդիս. «Պայմանավորվածություն կար «Գլոբալ գոլդ»-ի և Վան Գրիգորյանի հետ 3 միլիոն ԱՄՆ դոլար վճարել, որն իր մեջ ներառում էր նախագծի ուսումնասիրությունը: Արդյունքում, ավելի քան 4 մլն դոլար ներդրվեց այս նախագծում: Մոտ 1.2 միլիոն դոլար է ծախսվել «Մարջան»-ի հետազոտության, աշխատողների, հանքափորության և վերլուծության համար: Մենք նաև 100 հազար դոլար ենք տրամադրել 2010 և 2011 թթ. լիցենզիայի և կոնցեսիոն վճարումները կատարելու համար, նաև կանխիկ վճարել ենք «Գլոբալ գոլդ»-ին 150 հազար դոլար: Վարչական դատարանի միջոցով «Գլոբալ Գոլդ»-ը հետ վերցրեց Մարջանը, բայց այսօրվա դրությամբ մի դրամ անգամ չէր ներդրել նախագծի համար: Իրականում նրանք պնդում էին, որ նախկինում ներդրել են 3 մլն դոլար «Մարջան»-ի նախագծի վրա, սակայն, իմ վերլուծությամբ, նրանք 1 մլն դոլարից ավելին չեն ներդրել և շահագործման աշխատանքները չեն կատարել : Նա ոչինչ չի արել և հիմա էլ չի շահագործում:
Այսպիսով, նրանք օգուտ քաղեցին նախագծից, սակայն ոչինչ չեն ուզում անել նախագծի համար, իսկ պատճառը, որ նա հետ էր ուզում վերցնել նախագիծը, շատ պարզ էր. երբ կնքեցինք պայմանագիրը, ոսկու և արծաթի գները սկսեցին աճել, և, իմ համոզմամբ, պարոն Գրիգորյանն արեց սա՝ ագահությունից ելնելով, և որոշեց, որ այն 3 միլիոն դոլարով «Կալդերա»-ին վաճառելը շատ էժան էր, այդ իսկ պատճառով հետ վերցրեց նախագիծը: Նա ուզում էր այն հետ վերցնել և արեց հնարավոր ամեն ինչ՝ դիմելով նույնիսկ կոռուպցիայի:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.