Այսօր Զոքանչի միջազգային օրն է: Տոնի առթիվ փեսան սովորաբար շնորհակալություն է հայտնում զոքանչից` դստերը լավ դաստիարակելու համար, նվերներ է գնում նրա համար, ինչպես նաև կատարում նրա բոլոր ցանկությունները:
«Հայկական Վարկած»-ը զրուցեց քաղաքական գործիչնեից մի քանիսի հետ` պարզելու, թե ինչպես են նրանք պատրաստվում շնորհավորել իրենց զոքանչներին, զոքանչների ո՞ր ցանկությունը հաճույքով կկատարեին:
Ժառանգության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը անակնկալի եկավ. «Չգիտեի, որ այդպիսի օր կա: Ես օրեր առաջ եմ հագուստ նվիրել` իր ծննդյան կապապցությամբ: Լավ կլինի չասեմ, որ տոնն է (ծիծաղում է), բայց չէ, ինչ-որ ձևով կշնորհավորեմ»:
Շիրակ Թորոսյանը ամենայն լրջությամբ հետաքրքրվեց, թե ե՞րբ և ո՞ւմ կողմից է հաստատվել տոնը, ապա եզրակացրեց. «Ոչ, նվեր չեմ գնելու, քանի որ Հայաստանում արմատապես հաստատված չէ: Ես իմ զոքանչին շնորհավորում եմ Մարտի 8-ին, Ապրիլի 7-ին, Ամանորին, բայց այսօր չեմ պատրաստվում շնորհավորել»:
ԱԺ պատգամավորՀրանտ Բագրատյանն օրիգինալ ձևով է շնորհավորել.
«Առավոտ ժամը 6-ին, աշխարհի ամենամեծ ծաղկեփունջն եմ ուղարկել»:
«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը լավ հարաբերությունների մեջ է զոքանչի հետ. «Հեչ հայկականին նման չի, սակայն, ցավոք սրտի, այստեղ չի զոքանչս, Ռուսաստանում է. սկայպով գրելէի, ասեց էդ ինչ լավ ժողովուրդ ենք հայերս, որ տենց տոնենք նշում»:
Խոսրով Հարությունյանի զոքանչն իր ասելով.«Վաղուց հանգուցյալ է, ճիշտն ասաց, ես շատ ցավում եմ, ինքը շատ լավ կին էր: Այդ հարցով կարող եք դիմել փեսայիս, որ ինքը շնորհավորի իր զոքանչին»:
Մեր հացումների արդյունքում պարզվեց, որ շատերը չեն նշի տոնը, քանի որ նրանց զոքանչները մահացել են.նրանց թվում են.Վարդան Բոստանջյանն ու Արմեն Մարտիրոսյանը:
Արտաշես Գեղամյանի կուսակից Արա Սիմոնյանն այնքան հուզվեց զոքանչի անունը լսելիս, որ զավեշտալի հնչեց պատասխանը. «Ես ճիշտ ասած չգիտեմ, մի բան կանեմ»:
Այն հարցին, թե ինչ հարաբերությունների մեջ է իր զոքանչի հետ, Սիմոնյանն ասաց. «Ոչ մի կերպ, քանի որ նա մահացել է»:
Իսկ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ինչպես միշտ առանց խորհրդակցելու ոչինչ չի անում, սակայն այս անգամ ոչ թե Արա Աբրահամյանի, այլ հավանաբար կնոջ հետ: «Ցավոք չգիտեի, խորհրդակցեմ, երևի ծաղիկներ կգնեմ: Հարաբերությունները բացարձակ լավագույնն են, երկուսիս պահվածքի շնորհիվ, այսինքն՝ փեսայի և զոքանչի»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.