«Հայկական Վարկածը» ՃՈ ոլորտի վերաբերյալ մի շարք հարցեր է ստացել, դրանց հիմնական մասը վերաբերվում է արագաչափերին, մյուսը՝ լուսացույցների անհրաժեշտությանը այս կամ այն վայրում:
Մենք հարցերի առաջին մասն ուղարկել էինք ոստիկանությանը, խնդրելով պատասախանել, իսկ երկրոդ մասը դեռ լրացնելու ու ճշգրտելու կարիք ունի:
Հարցերը և պատասխանները գրեթե առանց խմբագրման.
Խնդրում ենք հայտնել, թե ի՞նչ ժամկետներ են սահմանված ՃՈ կողմից սահմանված վարչական իրավախախտումների բողոքարկման պատասխանների ստացման համար:
-Վարչական իրավախախտման վերաբերյալ գործով կայացված որոշման դեմ բերված գանգատի քննության համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 291-րդ հոդվածով սահմանված է 10-օրյա ժամկետ, որը հաշվարկվում է գանգատը ստանալու պահից, իսկ գանգատի առթիվ ընդունված որոշման պատճենը երեք օրվա ընթացքում ուղարկվում է այն անձին, ում նկատմամբ այն ընդունված է:
— Արդյո՞ք տեսախցիկների արձանագրած «խախտումները» Ձեր աշխատակիցների կողմից զտվում են, թե՞ ավտոմատ կերպով հաշվարկ է իրականացվում, ինչի արդյունքում, դիցուք, գիշերվա ժամը 02:32-ին վարորդը կարող է տուգանվել 10 000 դրամով` 51 կմ/ժ արագությամբ վարելու համար, այն դեպքում, երբ տվյալ փողոցում տեղակայված 40 կմ/ժ—ի արգելքը մոտակա դպրոց հաճախողների անվտանգության համար է, իսկ գիշերային այդ ժամին, բնական է, որ ոչ ոք դպրոց չի գնում, հետևաբար այդ արգելանքը պետք է գործի միայն ցերեկային ժամերին: Դրան գումարած` այդ ժամին քաղաքապետարանի որոշմամբ անգամ փողոցային լուսավորությունն է դադարեցվում, ինչի հետևանքով անգամ Ձեր հիմնարկի կողմից տեղադրված (ընդ որում, շատ հաճախ ոչ այդքան տեսանելի) երթևեկության նշաններն են ոչ տեսանելի: Այնուամենայնիվ, անգամ այդպիսի պայմաններում, վարորդը երթևեկում է քաղաքային երթևեկության համար սահմանված` թույլատրելի 60 կմ/ժ արագությունից էլ ցածր` 51 կմ/ժ արագությամբ, և, փաստորեն, տուգանվում է:
—Արագաչափ սարքերի կողմից հայտնաբերված իրավախախտումների զտում չի իրականացվում և որոշումները կազմվում են ավտոմատ եղանակով:
Ինչ վերաբերում է 40 կմ/ժ սահմանված արագությամբ տեղամասերին, ապա եթե դրանք, որպես կանոն, համընկնում են դպրոցամերձ տարածքներին, դեռևս չի նշանակում, որ այդ վայրերում առկա հետիոտնային անցումներով (մեծամասամբ` չկարգավորվող) գիշերային ժամերին հետիոտն չի կարող անցնել:
— Խնդրում եմ պատասխանել` այս դեպքում ո՞րն է տուգանքի հիմքում ընկած տրամաբանությունը` չէ՞ որ դրանք կիրառվում են երթևեկության անվտանգության ապահովման նպատակով. երբ Ձեր կառույցում որոշվում է գիշերվա ժամը 02:32-ին տուգանել 51 կմ/ժ արագությամբ երթևեկողին` դա արվում է երթևեկության անվտանգության ապահովման համա՞ր` լիովին դատարկ փողոցում:
Այսինքն, 40 կմ/ժ սահմանափակումը կիրառվում է ոչ թե այն պատճառով, որ այդ տեղամասերը դպրոցամերձ են, այլ այն պատճառով, որ այդ վայրերում առկա են չկարգավորվող հետիոտնային անցումներ, որոնցով բացի դպրոցականներից անցնում են նաև այլ հետիոտներ:
— Եթե արագաչափերի կողմից արձանագրված վարչական իրավախախտումները ավտոմատ կերպով են գրանցվում, կարիք չկա արդյո՞ք այդ կարգը վերանայել և ֆիլտրացման մեխանիզմ մշակել, որպեսզի Ճանապարհային ոստիկանությունը նշածս օրինակի նման չկիրառի աբսուրդային տուգանքներ:
-Իրավախախտումները զտելու կամ ֆիլտրացում կիրառելու կապակցությամբ, հարկ ենք համարում նշել, որ նման մեխանիզմ կիրառելու նպատակը և անհրաժեշտությունը չենք տեսնում, քանի որ երթևեկության բոլոր մասնակիցները պարտավոր են պահպանել սահմանված կանոնները, որքան էլ այդ կանոնները նրանց համար անցանկալի են կամ իրենց կարծիքով`անտրամաբանական: Բացի այդ, որևէ զտման կամ ֆիլտրացման մեխանիզմի կիրառումը իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, ինչով էլ պայմանավորված է արագաչափ սարքերով որոշումների ավտոմատ եղանակով ընդունումը` հնարավորինս բացառելով մարդկային գործոնի ազդեցությունը գործընթացի նկատմամբ:
— Ձեր կառույցի կողմից արդյո՞ք ամենօրյա շրջայցեր անցկացվում են` պարզելու, թե քաղաքի ո՞ր հատվածներում ինչ երթևեկության նշաններ են բացակայում: Օրինակ, Արշակունյաց պողոտայի` «Վարդանանք» ռեստորանի հատվածում վթարային վտանգավոր իրավիճակ է տիրում: Դա Ներքին Շենգավիթի մեքենաների` Արշակունյաց մտնող հիմնական խաչմերուկներից մեկն է, որտեղ սակայն լուսացույցի բացակայությունը պողոտա մտնող յուրաքանչյուր ավտոմեքենայի համար պոտենցիալ վթար է պարունակում: Ակնկալում ենք պատասխան՝ հիշյալ տարածքի ուսումնասիրության վերաբերյալ:
-Եթե ոչ ամեն օր, ապա 3-4 օրը մեկ անգամ համապատասխան մասնագետները ուսումնասիրում են Երևան քաղաքի փողոցները` պարզելու բացակայող կամ վնասված ճանապարհային նշանները: Այս հարցում շատ կարևոր է նաև բնակչության օգնությունը, ինչին մենք շատ հաճախ ականատես ենք լինում, երբ քաղաքացիները գրավոր կամ բանավոր տեղեկացնում են այս կամ այն նշանի բացակայության կամ անտեսանելի լինելու վերաբերյալ: Ցավոք, ոչ միշտ է հնարավոր լինում արագ և օպերատիվ վերացնել բոլոր թերությունները, ինչի համար հայցում ենք բնակչության ներողամտությունը, սակայն վստահեցնում ենք, որ վտանգավոր տեղամասերի նկատմամբ արձագանքը լինում է բավականին արագ:
Ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված խաչմերուկին, ապա համապատասխան մասնագետների կողմից այն կուսումնասիրվի, և անհրաժեշտության դեպքում այնտեղ կկիրառվեն երթևեկության կազմակերպման նոր տեխնիկական միջոցներ:
— Շատ հաճախ ամենաբանուկ խաչմերուկներում մուրացկաններն անարգել դուրս են գալիս փողոց` խանգարելով երթևեկությանը և գումարներ հավաքում վարորդներից: Արդյո՞ք ՃՈ` ամբողջ օրը շրջայց կատարող ոստիկանները չեն նկատում կամ օրինակ, «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում ամիսներ շարունակ մի հաշմանդամ տղա և չալիկով ծեր կին «ռեկետ» են կազմակերպում` խանգարելով երթևեկությունը: Ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը:
-Ձեր կողմից նշված հանգամանքը գտնվում է ամենօրյա ուշադրության կենտրոնում, և միջոցներ են ձեռնարկվում այդ անձանց ճանապարհի բանուկ մասից հեռացնելու ուղղությամբ, սակայն այնուամենայնիվ, ոստիկանների հեռանալուց հետո նրանք կրկին վերադառնում են: Շնորհակալություն ենք հայտնում այդ գործում մեզ աջակցություն ցուցաբերելու, մասնավորապես հստակ վայր նշելու համար, և վստահեցնում, որ այսուհետ ևս կձեռնարկվեն բոլոր միջոցները այդ անձանց երթևեկելի մասից հեռացնելու ուղղությամբ:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.