Հայկական արմատներով ֆրանսիացի երաժիշտ, կոմպոզիտոր, գործիքավորող, դաշնակահար Միշել Լեգրանը Հայաստնում է: Երաժշտի 80-ամյակի առիթով վաղը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը Լոնդոնի City Lights Entertainment-ի հետ համատեղ Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես է գալու համերգային ծրագրով, որին մասնակցելու է հենց աշխարհահռչակ մաեստրոն:
Միշել Լեգրանը, հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է իր ստեղծագործական անցյալին ու ապագային:Նա նշել է, որ 250 ֆիլմի երաժշտություն է գրել, 800 երգի հեղինակ է, 100 ձայնասկավառակ է թողարկել:
< Չեմ կարծում, որ որևէ մի ստեղծագործություն մյուսից կարևոր է: Որևէ բանի համար չեմ ցավում, չեմ ափսոսում: Հպարտ եմ այն ամենով, ինչ արել եմ: Հաջորդ տարի նախատեսում եմ գրել երաժշտություն նոր ֆիլմի համար, որը նկարահանելու եմ անձամբ: Երաժշտական ֆիլմ կլինի: Մեծ բալետ եմ գրում: Իմ առաջին բալետն է: Ամերիկյան մի ֆիլմի համար երաժշտություն եմ գրում, շուտով կավարտեմ: Գրել եմ կոնցերտ տավիղի և նվագախմբի համար` իմ տիկնոջ համար (տավիղահար Քեթրին Միշել), թավջութակի և նվագախմբի համար պետք է կոնցերտ գրեմ: Մեծ նախագծեր ունեմ, դա ինձ ուրախացնում է>, -ասել է նա:
Արվեստագետը անկեղծացել է, որ Հայաստանը միշտ իր սրտում է, և որ ինքը դիտել է Եղեռնի մասին գրեթե բոլոր վավերագրական ֆիլմերը: Նրա խոսքով, ցանկություն ունի երաժշտություն գրել հայկական ֆիլմի համար, սակայն համապատասխան առաջարկ չի եղել: Լեգրանը նկատել է, որ Հայաստան չէր գա, եթե ֆիլհարմոնիկ նվագախումբը լավ կոլեկտիվ չլիներ:
Նշենք, որ Միշել Լեգրանը ծնվել է 1932 թվականի փետրվարի 24-ին, Ֆրանսիայում: Միշել Լեգրանը ավելի շատ հայտնի է ֆիլմերի (շուրջ 200) համար գրված իր երաժշտությամբ: Նրան մեծ հռչակ բերեց «Շերբուրգյան անձրևանոցներ» ֆիլմը: Նա բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումների, երաժշտական սցենարների հեղինակ է: Միշել Լեգրանը ավելի քան 100 ձայնասկավառակ է թողարկել: Նա 3 անգամ արժանացել է «Օսկար»-ի, 5 անգամ «Գրեմի» և «Էմմի», 12 անգամ «Ոսկե գլոբուս» մրցանակների: 2003թ.-ին ստացել է «Պատվո լեգեոն» շքանշանը: 22 տարեկանում նա թողարկում է իր առաջին ձայնասկավառակը, որը դառնում է երբևիցե ամենաշատ վաճառված ձայնասկավառակներից մեկը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.