ԽՍՀՄ փլուզումից հետո մեր երկրում գիտությունը և գիտնականը դուրս մղվեցին պետական և հասարակական ուշադրությունից: Ֆինանսական միջոցների անբավարարությունը, գիտական կապերի խզումը հանգեցրին հանրապետությունում գիտական գործունեության լճացմանը, որի հետևանքը գուցե այն էր, որ հասարակության մեջ փոխվեցին ընկալումները գիտության ու գիտնականի նկատմամբ:
Այսօր գիտնականները չկորցնելով հույսը երկրում իրենց իրական տեղը գտնելուն ուղղված քայլեր են անում, փորձում ֆինանսական միջոցներ գտնել ու հենման կետեր որոնել՝ իրենց աշխատանքի գնահատականը ստանալու համար: Այս հարցում նրանց օգնելու եկավ 21-րդ դարի գիտական մեծ նվաճում հանդիսացող համացանցը, ոլորտի խնդիրները բարձրաձայնելու հարթակ ձևավորվեց:
Իհարկե, ցանկալի կլիներ այնպիսի նախաձեռնությունները, ինչպիսին օրինակ՝ «Պահանջում ենք գիտության ֆինասավորում»-ն է, չլիներ, և գիտության ֆինանսավորման հարցը դուրս մնացած չլիներ մեր ղեկավարության տեսադաշտից, և գիտնականը ոչ թե ստիպված լիներ միջոցներ հայթաթել ու իր ժամանակը, դրանց վրա վատնել, այլ կարողանար և հնարավորություն ունենար գիտական լուրջ աշխատանքով զբաղվել: Որպեսզի մեր ղեկավարությունն էլ չասեր, թե «տվեք արտադրանք ու ինքնաֆինանսավորվեք»:
Այնուհանդերձ գիտնականները ընտրեցին «պահանջելու» մեթոդը, և դա բավական էր, որպեսզի սայլը տեղից շարժվեր:
«Պահանջում ենք գիտության ֆինանսավորում»-ը նոր դաշտ դարձավ համախմբելու երկրում ու երկրից դուրս աշխատաող գիտնականներին, և գիտության խնդիրներով մտահոգ շատ մարդկանց:
Ինչևէ, չմանրամասնելով ՊԳՖԱ-ի ամբողջ անցած ուղին, անդրադառնանք այն հարցին, թե ինչքանով է մեր գիտական դաշտը ներգարավված այս շարժման մեջ: Վերջերս շոշափվում է այն կարծիքը, որ նախաձեռնության մեջ իսկական «գիտական» դեմքեր չկան:
Մասնավորապես, ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, աստղագետ Արեգ Միքայելյանը իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է այս հարցին, նաև «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի գործունեությանը՝ նշելով. «Առ այսօր մեր լավագույն գիտնականներն այդ խմբում չեն, առհասարակ` մեր գիտնականները համախմբված չեն: Այդ խումբը թող գործի որքան ուզում է, բայց եթե նա հավակնում էր (արդեն հանգիստ անցյալով կարող եմ խոսել դրա մասին) գիտության համընդհանուր շարժման, ապա պետք է ունենար շատ լուրջ ծրագիր եւ, նախեւառաջ, համախմբեր բոլոր գիտնականներին. դա տեղի չունեցավ:
Ճիշտ է պահանջը հնչում է` ավելացնենք գիտության ֆինանսավորումը, սակայն սթափ մտածող ցանկացած մարդ էլ հասկանում է, որ դա միանգամից տեղի ունենալ չի կարող եւ Նախագահ Սերժ Սարգսյանն էլ Ծաղկաձորում հաստատեց դա: Գիտության ֆինանսավորման ոլորտում կտրուկ փոփոխություն չի կարելի ակնկալել եւ պատճառն այն է, որ այլ ոլորտները շատ ավելի գերակա դիրքերում են մեր երկրում: Խոսքն ուժային նախարարությունների մասին է, մինչդեռ մշակույթն ու գիտությունը պետք է լինեն առաջին տեղում»,-նշել է Արեգ Միքայելյանը:
Իհարկե, այս հարցադրումներից հետո փորձեցինք ավելի ուշադիր լինել էջին և մանրամասն ուսումնասիրել, թե հատկապես գիտական ինչպիսի «դեմքեր» են ներգրաված այս շարժման մեջ:
Ծանոթանալով նոթերին միանգամից կարելի է հասկանալ, որ առաջատար գիտնականեր կան շարժման մեջ՝ մասնավորապես, ՀՀ նախգահի մրցանակի մրցանակակիրներ, ինստիտուտների ղեկավարներ, արտասահմանյան շատ ճանաչված պրոֆեսորներ:
Նշենք մի քանի անուներ. Գարիկ Իսրայելյան – աստղաֆիզիկոս, Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի դափնեկիր, Արամ Պապոյան — ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ, Պետոս Ջուլհակյան — Ֆրանսիայի Լորենի համալսարանի պրոֆեսոր, մոլեկուլային բախումների տեսության լաբորատորիայի վարիչ, Հրանտ Մաթևոսյան — ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, Ռոման Ալավերդյան — Երևանի պետական համալսարանի օպտիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Յուրի Մալաքյան — ՀՀ ԳԱԱ Ֆիզիկակակն հետազոտությունների ինստիտուտի տեսական բաժնի վարիչ, և այլն։ Այս շարժմանն աջակցում են Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը և բազմաթիվ այլ ակտիվ գործող դոկտորներ, պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ, ասպիրանտներ ու այլ գիտաշխատողներ:
Իր հարցազրույցի ընթացքում Արեգ Միքայելյանը խոսել էր նաև այն խնդրի մասին, որ գիտնակաները միավորված չեն, միասնական ծրագիր չունեն և այլն:
Իհարկե հետաքրքիր էր, թե պարոն Միքայելյանը ո՞ւնի արդյոք այդպիսի ծրագիր, որով կարող է միավորել երիտասարդ գիտնականներին և ընդհանրապես գիտական ներուժը միավորելու հարցում լսել նրա կարծիքը: Այս համատեքստում զրուցեցինք նրա հետ. «Հասկանո՞ւմ եք այդ շարժումը ունի 5400 անդամ, բայց դա դեռ չի նշանակում, որ բոլորը ակտիվ մասնակից են: Այդքան մարդ ուղղակի «լայք» են տվել: Կան երկու-երեք տասնյակ մարդիկ, ովքեր մեկնաբանություններ են անում, կան մի քանի հարյուրի հասնող մարդիկ, ովքեր կարդում են նյութերը քննարկումները, և ամբողջ շարժումը առաջ տանողը մի քանի՝ երկու երեք մարդ են: Այսինքն իմ խոսքը վերաբերում է ակտիվ լուրջ գիտնակաների ներգրավվածությանը: Շարժումը կուժեղանար, եթե մի քանի տասնյակ լուրջ ու ներկայանալի գիտնականներ շարժումը վերցնեին իրենց ձեռքը: Ես ինքս մասնակցել եմ: Անդրադառնամ նաև ԵԳԱԾ-ին տրամադրված 100 միլիոնին։ Ասեմ, որ շատ է շոշափվում, որ դա շարժման ձեռքբերումն է, բայց իրականում դա ավելի վաղ էր նախատեսվել, ուղղակի նախագահին, այսպես ասած, հարմար առիթ էր պետք, որն էլ եղավ Ծաղկաձորյան սեմինարը: Ես ուղղակի չեմ ընդունում պայքարի նման ձևը: Այստեղ ոչ միայն ֆինասականի խնդիրն է, այլ նաև հասարակության վերաբերմունքի՝ գիտության ու գիտնականի նկատմամբ: Պետք է նախ և առաջ լուրջ աշխատանք ու հաջողություն, հետո նոր միայն պահանջել: Այսօր մեր երկրում գիտնականը չունի լծակ»:
Ինչևէ, այն, որ Հայաստանում գիտնակաները միավորված չեն` փաստ է:
Շուշան Գալստյան
- 12:13Հսկայական ցունամիներ, ատոմային ռումբի պայթյուններ…եթե Երկիրը դադարի պտտվել (տեսանյութ)
- 16:30Մարդկությունը տիեզերքից տարօրինակ ռադիոազդանշաններ է ստացել
- 11:50Համակարգիչ, որը 96% ճշգրտությամբ որոշում է մարդու մահվան տարեթիվը
- 12:10Ուրվականների գոյությունը հաստատող ամենահայտնի լուսանկարները. համոզված են նաև աստղերը (տեսանյութ)
- 12:56Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների կանխատեսումների՝ ծովի մակարդակի բարձրացում կլինի
- 11:42Աշխարհահռչակ աթեիստ գիտնականը հայտարարել է, որ իրոք Աստված կա
- 1:17Էքստրասենսի բժշկումները սատանայի ներգործության միջոցով են տեղի ունենում. քահանա
- 0:38Գիտական սենսացիա. Կյանքը մահից հետո իրողություն է (տեսանյութ)
- 16:23iPhone-ից օգտվողներն այսօրվանից կարող են ներբեռնել «Հայտառ» ստեղնաշարը՝ անվճար. Արմեն Աշոտյան
- 13:16Նոր ծրագրեր՝ երիտասարդ գիտնականների համար
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.