Արամ Աբրահամյանն «Առավոտի» այսօրվա խմբագրականում գրել է. «Եթե որևէ քաղաքական գործիչ դեռևս չի հայտարարել, որ պատրաստվում է մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, կարո՞ղ է արդյոք որևէ քաղաքական ուժ պնդել, որ այդ գործիչը իր թեկնածուն է: Ինձ թվում է` նման հայտարարությունը ժամանակավրեպ կլինի: Բայց ՀԱԿ-ը հենց դա է անում. ասում է` Տեր-Պետրոսյանը իր թեկնածուն է, բայց ավելացնում, որ վերջինս դեռ չի կողմնորոշվել: Իհարկե, անհատական ցանկությունների մակարդակով ամեն մի քաղաքացի կարող է իր ցանկությունների մասին հայտարարել` ասել, ենթադրենք` ուզում եմ, որ առաջադրվի Իսրայել Հակոբկոխյանը: Բայց դա քաղաքական ուժի դիրքորոշում չէ, մի բան է` օդի մեջ ասել` ես ուզում եմ, մեկ այլ բան` կուսակցության կողմից հայտարարել` մեր թեկնածուն այսինչ մարդն է: Պարզ է, որ Կոնգրեսի դեպքում դա արվում է տարբեր տեսակի ասեկոսեները և խարդավանքները կանխելու համար: Բայց անորոշ վիճակը, որը տեսականորեն կարող է տևել ևս երկու ամիս, մի կողմից` կարող է ինչ-որ գաղտնիքի շղարշ ստեղծել և դրանով բարձրացնել հետաքրքրությունը տվյալ քաղաքական ուժի նկատմամբ, մյուս կողմից էլ` ցեմենտի [ի դեմս Տեր-Պետրոսյանի] փաստացի բացակայության դեպքում կարող է խարխլել ՀԱԿ-ի` առանց այդ էլ ոչ այնքան կուռ շարքերը:
Երբ Կոնգրեսի կուսակցության ներկայացուցիչներն ասում են, թե ՀԱԿ-ի ներսում շարունակվում են քննարկումները այդ հարցի շուրջ, նրանք, մեղմ ասած, անկեղծ չեն: Առաջին նախագահի բնավորությունը իմանալով` կարող եմ 99 տոկոսի հավանականությամբ ենթադրել, որ ՀԱԿ-ում Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելու խնդիրը չի քննարկվում, ավելին` առաջին նախագահը բավականին կտրուկ ձևով կանխում է մերձավորների` այդ թեմայի շուրջ խոսակցությունները` բավականին չոր տոնով ասելով` «երբ կորոշեմ, ձեզ կասեմ»: Դա, իհարկե, միայն իմ ենթադրությունն է` որևէ տեղեկատվություն Կոնգրեսի խոհանոցից ես չունեմ: Ի դեպ, կարծում եմ, որ մոտավորապես նույն վիճակը նաև ԲՀԿ-ում է: Տրամաբանությունը, հավանաբար, հետևյալն է. եթե առաջադրվողը ես եմ, եթե ես եմ այդ բեռն իմ վրա վերցնելու, առաջին հերթին ես եմ ստանալու բոլոր հնարավոր հարվածները, ապա ինչո՞ւ ես պիտի դա ինչ-որ մեկի հետ քննարկեմ: Բայց մեր քաղաքական ուժերը [ոչ միայն ՀԱԿ-ը], իմ կարծիքով, սխալ պատկերացում ունեն, այսպես ասած, «թայմինգի» մասին: Եթե չկա 100 տոկոսանոց վստահություն, որ նախագահի թեկնածու է դառնալու հենց կուսակցության առաջնորդը, ապա ոչ թե հիմա, այլ ընտրություններից գոնե մի տարի առաջ պետք է աշխատել նաև պահեստային տարբերակի վրա: Ենթադրենք, Տեր-Պետրոսյանը վստահ չէ, որ նա առաջադրվելու է, այդ դեպքում նա իր շրջապատից պետք է առանձնացներ մեկին, որին այս տարվա սկզբից հարկավոր էր «ռասկրուտկա» անել` համոզելով հասարակությանը և զինակիցներին, որ հենց նա է նախընտրելի իրավահաջորդը: Մեզ մոտ դա ոչ ոք չի անում: Ճիշտ է, ԲՀԿ-ի դեպքում «օգնության հասավ» իշխանությունը` «առաջ քաշելով» Վարդան Օսկանյանին: Ախ հա, մոռացա, դա զուտ իրավական խնդիր է»:
«Առավոտ».
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.