Երեւանից Հալեպ մեկնող հայկական բեռնատար օդանավի Էրզրումի օդանավակայանում վայրէջք կատարելը, կասկածից վեր է, որ քաղաքականացված պրիզմաների տակ պիտի դիտարկվեր: Այդպես էլ եղավ, անշուշտ. օդանավը հազիվ վայրէջք կատարած` թուրքական զանգվածային լրատվամիջոցները, որոնց զուգահեռ եւ համընթաց աշխուժացավ նաեւ միջազգային լրատուադաշտը, ողողեց լրատու գործակալությունների տարածքների բոլոր տարբերակները, վայրէջքի պարտադիր եւ հանկարծակի բնույթի մասին լուրերով:
Ժամանակի ոչ ուշ կտրվածքով հայկական կողմը պարզաբանեց, որ վայրէջքը ոչ միայն պարտադիր չէր, այլ նախապես համաձայնեցված էր երկու կողմերի միջեւ: Ավելին. մի քանի շաբաթից ավելի հայկական կողմը թղթատարարական աշխատանքը ամբողջացնում էր թուրքական տրամադրելի օդանավակայանում վայրէջք կատարելու, համապատասխան ստուգումների ենթարկվելուց հետո դեպի Հալեպ ուղեւորությունը շարունակելու համար:
Պարզ է, որ թուրքական կողմը ի սկզբանե եւ պաշտոնապես իր համաձայնությունը տվել էր հայկական օդանավի կարճատեւ կանգառին, նախապես իմանալով, որ բեռնատար օդանավը կրելու է բացառապես մարդասիրական բնույթի օժանդակություն` սննդամթերրք:
Թուրքիայի օդային տարածքը կտրող եւ Ռուսաստան-Սիրիա ճանապարհը իրականացնող ուղևորատար օդանավի հարկադիր վայրէջքից հետո, Անկարան կնախընտրեր կանխավ չտեղեկացնել իր պաշտոնական եւ ոչ-պաշտոնական լրատվամիջոցներին հայկական կողմի հետ կայացած համաձայնության մասին: Այս նշանակում էր պարզապես, որ վայրէջքից անմիջապես հետո թուրքական եւ միջազջային լրատվադաշտերը պիտի հորդեին վայրէջքի բնույթի մասին հսկայածավալ ապատեղեկատվությամբ` դեպի Սիրիա ուղեւորվող ահավասիկ երկրորդ օդանավն էր, որ հար եւ նման Ռուսաստան-Սիրիա թռչող օդանավին, թուրքական կործանիչների ճնշման տակ կպարտավորվեր վայրէջք կատարել:
Սիրիայի նկատմամբ պատերազմական նախաշեմի կարգավիճակ ցուցադրող Անկարան պատահարները կտեղադրեր նման ցուցադրություն աշխարհին փոխանցելու իր քաղաքականության շրջածիրում: Սահմանագծին թուրքական ուժերի կուտակում, պատերազմ սկսելու հանկերգի անընդմեջ կրկնում, պատերազմի նախապատրաստության մեջ ՆԱՏՕ-ին ներքաշելու փորձերը եւ նմանատիպ երեւույթները վկայում են այդ փաստի մասին:
Լրատվամիջոցներին այս մասին չտեղեկացնելուն կհետեւեր նաեւ առաջացած լրատվական մառախուղը չփարատելու կամ թողարկված լուրերն ու մեկնաբանությունները չհերքելու Անկարայի քարոզչամեքենայի քաղաքականությունը: Թուրքական լրատվամիջոցները պետք է շարունակեին զուգահեռնել գծել Մոսկվա-Դամասկոս եւ Երեւան-Հալեպ թռիչքների եւ մանավանդ նրանց վայրէջքի գործողություններին միջեւ: Հստակ էր, որ առաջինը հանկարծակի էր, կործանիչների ճնշման տակ, մինչ երկրորդը նախապես համաձայնեցված կանգառ էր:
Բայց թուրքական խաղը չէր դիմացել զուտ լրատվական ապատեղակատվության սահմաններից դուրս չգալու փորձությանը: Թուրքիայի վարչապետը ի՛նքն էր մատնել իր պետության կիրարկած կրկնակի խաղը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական օդանավը այսօր պարտադիր վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում, արձանագրված խախտումների պատճառով:
«Վայրէջքը իրականացվել է մի շարք խախումների պատճառով, սակայն քննություններից հետո օդանավը մեկնել է, քանի որ հետեւանքներ առաջացնող որեւէ խնդիր չի հայտնաբերվել» հայտարարել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետը այնպես էլ չի նշում թե ի՞նչ են այն խախտումները, որոնք արձանագրել է հայկական օդանավը: Այստեղ սակայն, բեմագրությունը բոլորովին այլ է: Թռիչքը, որովհետեւ անորոշ խախտումներ է արձանագրել, պարտադիր վայրէջք է կատարել:
Տրամաբանությունը երկու տարբերակ է հուշում: Երրորդը բացառված է:Կա՛մ այն է, որ թուրքական համապատասխան ծառայությունները տեղյակ չեն պահել իրենց վարչապետին, որ հայկական կողմի հետ պայմանավորվել են եւ համաձայնել` նախատեսելի վայրէջքի մասին, կա՛մ էլ` վարչապետը տեղյակ լինելով հանդերձ շրջում է իրողությունը: Չզբաղվենք առաջին վարկածի անհեթեթությամբ եւ վերահամոզվենք, որ թուրքական ցուցադրականության լրիվ ծառայեցնելու փորձ է կատարվել պարզապես: Էրդողանի հայտարարությունը անմիջապես նախքան Բաքու մեկնելով բացատրությունը մեծ կարեւորություն չունի այստեղ:
Այսօրվա պատկերը այն է, որ Եւրոմիությունը իր օդային տարածքը փակում է դեպի Սիրիա իրականացվող բոլոր տեսակի թռիչքների առջեւ, մինչ Թուրքիան պարտադիր եւ համաձայնեցված վայրէջքներ է կատարել տալիս։ Համաձայնեցվածին էլ պարտադիրի բնույթ ցուցադրելով:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.