Տաթևի վանական համալիրում և շրջակա տարածքներում ենթակառուցվածքների զարգացմանը, զբոսաշրջության խթանմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված Ազգային մրցունակության հիմնադրամի համայնքային զարգացման ծրագիրը հանդիսավորությամբ մեկնարկել է հոկտեմբերի 14-ին:
«Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Արման Խաչատուրյանը կարևորել է ծրագրի անցկացումը` այն համարելով տարածաշրջանը զբոսաշրջային կենտրոնի վերածմանն ուղղված դրական քայլ: «Տաթևի վերածնունդ» ծրագիրը եզակի օրինակ է, թե ինչպես կարելի է համակցել հոգևոր և մշակութային ժառանգության պահպանումը, հոգևոր զարթոնքի խթանումը և մարդկային կայուն զարգացումը»,- ասել է նա: Խաչատուրյանի խոսքով` Տաթև գյուղական համայնքի զարգացման ռազմավարությունը հիմնված է զբոսաշրջային ներուժի բացահայտման և արդյունավետ օգտագործման վրա:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հռիփսիմե Մանուկյանի խոսքով՝ ծրագրի թիվ մեկ խնդիրը համայնքի զարգացումն է: «Համայնքը չի կարող զարգանալ առանց համայնքի բնակչի զարգացման: Այն մարդը, ով ապրում է Տաթևում, պետք է ինքն իրեն բարեկեցիկ զգա»,- ասել է նա:
Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը նշել է, որ Ազգային մրցունակության հիմնադրամի համայնքային զարգացման բաղադրիչների իրականացումը կնպաստի գյուղից հեռացածների վերադարձին և կխթանի զբոսաշրջիկների հոսքը տարածաշրջան: «Կարծում եմ, երեք տարվա ընթացքում ներգաղթ կլինի: Երիտասարդները, ովքեր արտերկրում են, կվերադառնան իրենց հայրենի օջախը շենացնելու»,- ասել է նա: Տաթևի վանահայր Միքայել աբեղա Գևորգյանն օրհնել է ծրագիրը և հաջողություն մաղթել է դրա իրականացմանը:
«Տաթևի վերածնունդ» ծրագիրն ուղղված է պատմամշակութային ժառանգության վերականգնման, զբոսաշրջության խթանման և համայնքային զարգացմանը, այն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի առաքելության առանցքային ուղղություններից է:
Ծրագիրն ուղղված է ապահովելու 9-րդ դարի Տաթևի վանական համալիրի և հարակից տարածքների վերականգնումը, զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծումը` տարածաշրջանի համալիր զարգացման համար նոր հիմքերի կայացման հեռանկարով: Ծրագրի թիրախում են նաև Տաթևի վանքի շուրջ գտնվող ութ գյուղական համայնքները՝ Տաթևը, Հալիձորը, Տանձաթափը, Սվարանցը, Խոտը, Շինուհայրը, Բարձրավանը և Աղվանին:
Տաթևի վերածնունդ ծրագրի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ ծրագիրը պետական և մասնավոր ոլորտների գործընկերության հաջողված և օրինակելի ձևաչափ է, որը ներգրավում է կառավարությանը, եկեղեցուն, գործարար համայնքի ներկայացուցիչներին և անհատ բարեգործներին:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.