Ցանկացած փող ունեցող «ռնգեղջյուր» քաղաքում ինչ ուզում, անում է. այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն՝ անդրադառնալով Երևանի ճարտարապետական խնդիրներին:
Մկրտիչ Մինասյանը կարծիք է հայտնել, որ «Հին Երևան» նախագիծը հին Երևանի իմիտացիան է ընդամենը։ Ճարտարապետի խոսքով՝ քաղաքային իշխանությունները սխալ ճանապարհով են գնում, քանի որ հուշարձանը տեղափոխելով և մի տեղ կենտրոնացնելով՝ նույն արժեքը չի ունենում։
«Միևնույնն է՝ հուշարձան չեն, եթե նրանց տեղափոխում ես։ Ի դեպ, դա կարելի է կատարել բացառիկ դեպքերում»,– նկատել է Մկրտիչ Մինասյանը:
Ըստ նրա, հին Երևանը պետք է լիներ ամբողջովին կանաչ, հանգստյան տեղ պետք է լիներ, ոչ հագեցված նման կառույցներով, և մարդիկ, ծերերն էդտեղ հանգստանային, ինչպես ամբողջ աշխարհում է:
Ճարտարապետների միության նախագահը դժգոհ է նաև «Մեր մեծերը՝ մեր կողքին» արձանաշարից, նշելով՝«Կարող ա՝ լավ նախաձեռնություն է եղել, բայց մեր մեծերին նման ձևով մարդկանց մոտեցնելը… Էդ տեսքով, գեղարվեստական նման ցածր մակարդակով արված, ճիշտ չէ»:
Բանախոսի խոսքով, նման քաղաքային մշակույթ աշխարհի շատ քաղաքներում եղել է, բայց ոչ թե անձնավորված, այլ հասարակ քաղաքացու կերպարով։
«Կար նման ժանր, դրվում էին արձաններ քաղաքացու կերպարով, բայց ոչ անձնավորված. Եթե Չարենցի արձանն է դրվում, մեծարժեք գործ պետք է լինի։ Մհեր Մկրտչյանը նման խեղկատակ վիճակով չպետք է լինի, որովհետև ոչ բոլորը գիտեն, որ էդ արձանը նրա դերերից ինչ-որ մեկն է»,– նշել է նա։
Մինասյանի կարծիքով, Կոնդը վերականգնել այլևս հնարավոր չէ։ Երևանյան այգիներն, ըստ նրա, նույնպես անմխիթար վիճակում են, բացառությամբ «Սիրահարների այգու» (որովհետև տեր ունի) ։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.