2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը “Հրազդան” մարզադաշտում կհյուրընկալի Եվրոպայի ներկայիս փոխչեմպիոն Իտալիայի ընտրանուն: Իտալիայի հավաքականը Եվրոպայի ամենատիտղոսակիր ընտրանիներից մեկն է:
Իտալացիները 4 անգամ նվաճել են աշխարհի չեմպիոնի տիտղոսը, 2 անգամ դարձել են աշխարհի փոխչեմպիոններ, մեկ անգամ արժանացել են բրոնզե մեդալների: Եվրոպայի առաջնություններում իտալացիները հաղթող են ճանաչվել մեկ անգամ, 2 անգամ էլ դարձել են մայրցամաքի փոխչեմպիոններ:
Իտալական ֆուտբոլի առաջին լուրջ հաջողությունները գրանցվել են դեռևս անցյալ դարի 30-ական թվականներին, երբ ազգային հավաքականը 2 անգամ անընդմեջ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 1934թ. Իտալիայում կայացած աշխարհի առաջնությունում տանտերերը եզրափակիչում 2:1 հաշվով հաղթեցին չեխերին: 4 տարի անց Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնությունում իտալացիները կրկնեցին իրենց հաջողությունը’ պահպանելով ուժեղագույնի տիտղոսը: Այս անգամ վճռորոշ խաղում իտալացիները 4:2 հաշվով պարտության մատնեցին Հունգարիայի հավաքականին:
Մինչև աշխարհի եռակի չեմպիոն հռչակվելը, Իտալիայի հավաքականը 1968թ. իր երկրում անցկացված Եվրոպայի առաջնությունում հաղթող ճանաչվեց:
Հարավսլավացիների հետ կայացած եզրափակիչ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի’ 1:1: Այն ժամանակ գործող մրցակարգի համաձայն մրցակիցները հաջորդ օրը կրկին խաղադաշտ դուրս եկան: Այս անգամ իտալացիները 2 անպատասխան գնդակ խփեցին մրցակցի դարպասն ու նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
1982թ. Իսպանիայում կայացած աշխարհի առաջնությունում իտալացիները 3-րդ անգամ նվաճեցին ՖԻՖԱ-ի գավաթը’ եզրափակիչում 3:1 հաշվով պարտության մատնելով ԳՖՀ-ի ընտրանուն: 24 տարի անց’ 2006թ. Իտալիայի հավաքականը դարձավ աշխարհի քառակի չեմպիոն: Գերմանիայում անցկացված առաջնությունում իտալացիները վճռորոշ խաղում հետխաղյա 11մ հարվածներով (հիմնական և լրացուցիչ ժամանակում’ 1:1) հաղթեցին ֆրանսիացիներին:
Աշխարհի առաջնություններում իտալացիները ևս 2 անգամ հասել են մինչև եզրափակիչ, սակայն պարտվել են բրազիլացիներին: 1970թ. Մեքսիկայում նրանք պարտվել են խոշոր’ 1:4 հաշվով, իսկ 1994թ. ԱՄՆ-ում զիջել են 11մ հարվածներով (հիմնական և լրացուցիչ ժամանակում հաշիվը չէր բացվել):
Իտալացիները 2 անգամ էլ պարտվել են Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ խաղում (2000թ., Ֆրանսիա’ 1:2, 2012թ., Իսպանիա’ 0:4):
Հայաստանի հավաքականն առաջին անգամ է մրցելու իտալացիների հետ: Իտալիայի հավաքականը կլինի 54-րդ երկիրը, որի հետ կհանդիպեն մեր ֆուտբոլիստները:
Հայաստանի հավաքականը տարբեր տարիների բախտ է ունեցել մրցելու աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնների, ինչպես նաև Եվրոպայի փոխչեմպիոնի հետ: Մեր հավաքականի տիտղոսակիր առաջին մրցակիցը եղել է 1992թ. Եվրոպայի չեմպիոն Դանիայի ընտրանին, որին հայ ֆուտբոլիստները 1996թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 2 հանդիպումներում էլ զիջել են: Հետագա տարիներին անհաջող են դասավորվել նաև ընտրական մրցախաղերը Եվրոպայի գործող չեմպիոններ Գերմանիայի և Իսպանիայի հավաքականների հետ: Միակ ոչ-ոքին գրանցվել է 2004թ. Եվրոպայի չեմպիոն հույների հետ 2008թ. Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ կայացած ընկերական մրցախաղում:
1998թ. աշխարհի չեմպիոն ֆրանսիացիների հետ ընտրական մրցախաղերն էլ ավարտվել են մրցակցի հաղթանակով: Իսկ ահա 2004թ. Եվրոպայի փոխչեմպիոն պորտուգալացիների հետ Երևանում անցկացված ընտրական մրցախաղում հաջողվել է մեկ միավոր վաստակել:
armsport.am
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.