Արամ Աբրահամյանն «Առավոտի» այսօրվա խմբագրականում գրել է. «Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը երեկ` նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի «թագադրման» արարողության ժամանակ, ասաց` «Թող վրացիները գլուխ չգովեն, որ իրենք առաջինն են իշխանությունը խաղաղ, ընտրությունների միջոցով փոխանցում, իրականում առաջին անգամ դա տեղի է ունեցել Գյումրիում»: Ցավոք սրտի, պարոն Գիզիրյանը սխալվում է. պարզապես նախորդ քաղաքապետն իր էքսցենտրիկ բնավորությամբ և քրեական հակումներ ունեցող զավակով սկսել է ազդել «նաչալստվայի» նյարդերին, որը և որոշեց փոխարինել նրան ավելի հավասարակշռված անձնավորությամբ: Դա իշխանության խաղաղ փոխանցում չէ: Բայց նույնիսկ այս պարագայում ես պատկերացնում եմ որոշ արարողակարգ, որը նախկին և ներկա քաղաքապետերը պետք է հարգեին: Սամվել Բալասանյանը և Աշոտ Գիզիրյանը պետք է ներկա լինեին Գյումրիի տոնին և միջոցառման ժամանակ կանգնեին Վարդան Ղուկասյանի կողքին` ինչպիսին էլ նա լիներ: Վարդան Ղուկասյանը պետք է ներկա գտնվեր Բալասանյանի «օծման» արարողությանը և շնորհավորեր նրան` անկախ նրանից, թե ինչպես է նոր քաղաքապետին վերաբերվում:
Ոմանց դա գուցե ձևականություն և դերասանություն թվա: Բայց հենց նման «ձևականություններն» են, որ տարեցտարի կրկնվելով` դառնում են մշակույթ: Իմաստը հետևյալն է` մենք նույն երկրի քաղաքացիներն ենք, նույն պետության պաշտոնյաները, և այդ կոչումը շատ ավելի բարձր է, քան մեր անձնական կամ, հնարավոր է, կուսակցական հակասությունները: Հայաստանում հակառակն է կրկնվում և ավանդույթ, մշակույթ դառնում, նա ով գնում է [համապետական, թե քաղաքային մակարդակով], իր կյանքի իմաստն է դարձնում ապացուցել, թե որքան հրաշալի էր իր ժամանակ, և ինչպես են նոր եկածներն ամեն ինչ փչացրել: Նոր եկածներն էլ, հակառակը, ամեն գնով ուզում են ապացուցել, թե որքան էր կյանքը սարսափելի «նախորդ հանցավոր ռեժիմի» ժամանակ, ինչ ծանր ժառանգություն են նրանք ստացել, և ինչպիսի հերոսական ջանքեր են պահանջվում` այդ ամենը շտկելու համար:
Սկսած 1998 թվականից` ընդդիմություն-իշխանություն պայքարը, մեծ հաշվով, հենց դրան է հանգում` «բա մեր ժամանակ այդպե՞ս էր», «ձեր ժամանակ ավելի վատ էր»: Հասարակությունն էլ սովորում է, որ դա է «քաղաքական բանավեճերի» առանցքը, և երբ որևէ գործիչ կամ որևէ ուժ առաջարկում է երկրին առնչվող հարցերը քննարկել ըստ բովանդակության, այդ առաջարկը, պարզապես արհամարհվում է, և տվյալ ուժը կամ գործիչը հայտնվում են երկրորդական դերերում: Փոխարենը ինչպիսի հաճույքով է «քաղաքականացված» զանգվածը կլանում ՀՀԿ-ԲՀԿ երկխոսությունը, երբ երկու կուսակցությունների ներկայացուցիչներն իրար թունոտ «խորհուրդներ» են տալիս: Այնպես որ` էթիկան, էթիկետը, արարողակարգը [ինչպես ուզում եք` անվանեք] զուտ ձևականություն չեն: Դրանք իրական խնդիրները քողարկելու կամ բացահայտելու միջոց են»:
«Առավոտ».
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.