Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խոսեց Համաշախարհային հայկական կոնգրեսի համագումարից, նկատելով.«Հոկտեմբերի 15-ին Գիտությունների ազգային ակադեմիայում նոր կոնգրես է տեղի ունենալու, կլինի նաև հաշվետվություն, որի գնահատականը դուք պետք է տաք: Ամենակարևոր գործերից մեկը, որ մենք արել ենք, դա այն է, որ մենք բացեցինք ինստիտուտ միջազգային իրավունքների, որը կարողացավ 2 կարևոր գործ անել. դա ցեղասպանության վերաբերյալ 3 հատոր գիրքն է, որը համարում եմ ամենահաջողված աշխատանքներից մեկը, և մյուսը Ղարաբաղի վերաբերյալ 2000 էջանոց գիրքը:
Երբ մենք 2000 թվականին բացեցինք Ռուսաստանի հայերի միությունը, կարողացանք կարճ ժամանակում համախմբել Ռուսաստանի հայերին, հետո մեզ մոտ միտք հղացավ, թե ինչու չհամախմբել ամբողջ հայերին: Բոլորը ցանկություն հայտնեցին, որ այդպիսի կառույց մեզ պետք է, և ոչ մի կազմակերպություն այդ գաղափարին դեմ չարտահայտվեց»:
Չնայած այս ամենին, ըստ Աբրահամյանի բազմաթիվ բացթողումներ կան.« Ես այնքան էլ գոհ չեմ, բազմաթիվ բացթողումներ դեռ կան, կա դրական առողջ քննադատություն: Ես ամեն ինչ քննարկում եմ նախագահի հետ, նույնիսկ նախագահն ասում է, որ դժգոհ եմ ամեն ինչից: Մենք շատ ակտիվ աշխատում ենք Հայաստանի կառավարության հետ, հատկապես, երբ բացվեց Սփյուռքի նախարարությունը: Այդ ամեն ինչը շատ կարևոր է, բայց մեր խնդիրներից մեկը Հայաստանի տնտեսական աճին աջակցելն է: Ես գործարար եմ և միշտ փորձել եմ իմ օրինակով օրինակ ծառայել և ներդրումներ անել Հայաստանում»:
Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին,Արա Աբրահամյանը նշեց, որ Վարդան Օսկանյանի հետ կատարվածն պատիվ չի բերում ոչ մեկիս, մենք պետք է համբերություն ունենանք, սպասենք տեսնենք ինչ ավարտ է ունենալու:
«Այսօր Հայաստանը լավ հարաբերությունների մեջ է Իրանի հետ, Աստված չանի այնտեղ պատերազմ լինի:
Թուրքիան չի կորցնում առիթը, որ մեզ արժեքազրկի, Ադրբեջանը սպառնում է պատերազմով, վտանգ կա: Վրաստանում իշխանափոխություն է լինելու»:
Անդրադառնալով մի քանի օր առաջ Հայաստանում Ռուսասատանի դեսպանի հայտարարությանը, Աբրահամյանը նկատեց, որ դրա մեջ ճշմարտություն կա, եթե Հայատանի շահը թույլ է տալիս լավ հարաբերությւոն ունենալ, պետք է ունենանք՝ շահից ելնելով:
Մենք բոլորս պետք է համագործակցենք, մենք պետք է աշխատատեղեր ստեղծենք, որպեսզի հայաթափ չլինի Հայաստանն ու Ղարաբաղը»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.