«Մանկական եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակից «Compass band» խմբի պրոդյուսեր Զառա Պետրոսյանը նամակի միջոցով ներողություն է խնդրել «Մանկական եվրատեսիլ»-ի հայկական նախագծի ղեկավար Գոհար Գասպարյանից և Հ1-ի ղեկավարությունից:
Նամակում ասվում է.
«Մանկական եվրատեսիլ 2012»-ի Հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու համար Հանրային հեռուստաընկերությանն եմ ներկայացրել «Compass band» խմբի կատարմամբ «Sweetie baby» երգի հայտը: Հայտի հետ ներկայացրել եմ «Compass band»-ի 4 մասնակիցների լուսանկերները և ձայնագրված «Sweetie baby» երգը` մենակատար Դավիթ Պարոնիկյանի կատարմամբ: Հետագայում, երգի տեսանյութի պատրաստման ժամանակ, որոշեցի ներառել նաև իմ աշակերտ` Միքայել Վարոսյանի մասնակցությունը, ով որևէ առնչություն «Compass band»-ի հետ չի ունեցել: Պատրաստված տեսանյութը ինձ բերեց այն մտքի, որ Միքայելին նույնպես կարելի է ներառել «Sweetie baby» պրոյեկտի մեջ` ընդամենը որպես շեյքերահար: Սակայն ինչպես իր բոլոր հարցազրույցներում նշել է հենց Միքայել Վարոսյանը, նա «Compass band»-ի մասնակից չի հանդիսանում:
Միքայել Վարոսյանին որպես շեյքերահար պրոյեկտում ներառելու մասին տեղեկացրել եմ Հ1-ի ղեկավարությանը: Ինձ է զանգահարել Գոհար Գասպարյանը` ճշտելու համար տղայի տարիքը: Վստահ լինելով, որ մի քանի ամսվա տարբերությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Միքայելի մասնակցության համար /Միքայելի 10 տարին լրանում է 2013 թվականի հուլիս ամսին/` Գոհար Գասպարյանին վստահեցրել եմ, որ Միքայելը 10 տարեկան է:
Բազում միջազգային մրցույթների /28 մրցույթ` Չինաստան, Եգիպտոս, Մալթա, Չեխիա, Բուլղարիա, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան, Մակեդոնիա, Ուկրաինա…/, որոնք բերել են Հայաստանին հաղթանակներ / ավելի քան 30 մրցանակ` ի դեմս Վարդուհի Վարդանյանի, Անդրեի, Լիանայի, Էմմա Ասատրյանի, Էրիկի, Անի Քրիստիի, Սերգեյ Գրիգորյանի, Արմինե Օվոյանի /, մասնակցության իմ հսկայածավալ փորձը ցույց է տվել, որ տարիքային առումով մի քանի ամսվա տարբերությունը երբեէ չի համարվել մրցութային կանոնների խախտում: Եղել եմ միջազգային ժյուրիի անդամ և պատվավոր հյուր բազում միջազգային մրցույթներին և այն դեպքերում, երբ մրցույթի կազմակերպիչները գտել են, որ մասնակիցը արժանի է մասնակցելու մրցույթին, տարիքային մի քանի ամսվա տարբերությունը չի զրկել նրան մասնակցության հնարավորությունից:
Ցանկանում եմ ներողություն խնդրել Հ1-ի ղեկավարությունից և իհարկե առաջին հերթին Գոհար Գասպարյանից` նրանց շփոթության մեջ գցելու համար: Հայտարարում եմ, որ Հ1-ը այս ամենի հետ ոչ մի կապ չունի և ընկել է այս խառնաշփոթի մեջ բացառությամբ իմ պատճառով:
Անկեղծ լինելով, ուզում եմ ասել, որ չէի ակնկալում հաղթանակ և հույս չունեի, որ կկայացվի արդար որոշում: Մեր հաղթանակը մեծ ուրախություն ու անակնկալ եղավ բոլորիս համար` ստիպելով այսուհետ լինել շատ զգոն, քանի որ ինչպես փորձը ցույց տվեց Հայաստանում հնարավոր է արդար մրցույթի անցկացումը»:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
11.05.2024 | 13:10
11.05.2024 | 12:10
11.05.2024 | 11:10
10.05.2024 | 15:10
10.05.2024 | 14:10
10.05.2024 | 13:10
10.05.2024 | 12:18
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.