«Վճիռը բավարարում է լիովին, քանի որ ՀՔԾ-ի շինծու քննությունը դատավարության շրջանակների շուրջ քանդվեց: Սակայն շատ հարցեր կան հենց քննչական մարմնին` ՀՔԾ-ին, որն այս պատմության հիմնական մեղավորին` դատախազ Մեսրոպ Մանրիկյանին դարձրեց տուժող», -այսօր «Հայկական Վարկած»-ին ասաց Ռուբեն Գրդզելյանը:
Այսօր` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, լրագրող Ռուբեն Գրդզելյանի և Կոտայքի մարզի դատախազ Մեսրոպ Մանրիկյանի որդու՝ Ալբերտ Մանրիկյանի դեմ հարուցված քրգործով վճիռ է կայացրել. դատարանն անմեղ է ճանաչել Ռուբեն Գրդզելյանին, իսկ Ալբերտ Մանրիկյանին տուգանել է 50 հազար դրամի չափով:
Մարտիրոսյանը նաև նշել է, թե Ռուբեն Գրդզելյանը փոխհատուցման պահանջով կարող է դիմել դատարան:
Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող գործի շրջանակներում մեղադրողը մեղադրանք էր առաջադրել երկու կողմին էլ, պահանջելով քրեական պատասխանատվությունը զուգակցել տուգանքով` Ռուբենին տուգանելով 150 հազար դրամով, իսկ դատախազի որդուն 100 հազարով. հավանաբար հաշվի առնելով դատախազի ընտանիքի սոցիալական սուղ վիճակը:
«Բանն այն է, որ Մեսրոպ Մանրիկյանի կարիերիան փրկելու համար նրան սարքեցին տուժող, այն ինչ, ինքն է գլխավոր մեղադրվողը, բայց քանի որ ես չէի կարող ինքս ինձ վնասվածքներ պատճառել, պետք էր մեկի վրա թողնել այս ամենը, իսկ դա ծեծի մասնակից`դատախազի որդին է` Ալբերտ Մանրիկյանն է:
Իրանց հաշվարկը նրա վրա էր, որ ինձ ու Ալբերտին նույն մեղադրանքը կառաջադրեն ու ես կվախենամ, բողոքս հետ կվերցնեմ: Բայց սխալվեցին` չվերցրի, ու դատարանն ընդունեց ամենաարդար վճիռը, որը նա կարող էր ընդունել էս սարքած քննության հիման վրա:
Քաղհայցի հարցը դեռ քննարկենք փաստաբաններիս՝ Արմեն Սողոմոնյանի ու Արթուր Գրիգորյանի հետ, հետո կորոշենք», — պատմեց Ռուբենը:
Չի բացառվում, որ դատարանի որոշումը կապված է ներկայիս քաղաքական իրավիճակի հետ, երբ իշխանություններն ամեն ինչ անում են իրենց արդարացի ցույց տալու համար, երբ ամեն կերպ աշխատում են, որ հնչեղ գործերը դրական ավարտ ունենան, հարցին Գրդզելյանն ասաց.
«Ես չեմ կարող ասել»:
Հիշեցնենք, որ «Ռեգնում» գործակալության երևանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանին մայիսի 12-ին Երևանի Տ. Մեծի փողոց 36-րդ շենքի բակում դաժան ծեծի են ենթարկել: Գործակալության տվյալներով, հարձակումն իրականացվել է մի խումբ անձանց կողմից, որոնց մեջ, ինչպես հաջողվել է պարզել ավելի ուշ, եղել է Կոտայքի մարզի քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մեսրոպ Մանրիկյանը: Միջադեպը տեղի է ունեցել տուժածի մոր, երկու անչափահաս երեխաների, ազգականի և 9 ամսական հղի կնոջ ներկայությամբ:
Ընդհարման համար պատճառ է դարձել այն, որ երեխաները խանգարել են բակից դուրս եկող մեքենայի ընթացքին, որում, ենթադրաբար, եղել է Մանրիկյանի որդին: Մանրիկյան-ավագի հետ լեզվակռիվն ավարտվել է նրանով, որ վերջինս հարվածել է Գրդզելյանին: Պատասխան ստանալով` Մանրիկյանն ու նրան ուղեկցող անձը հարձակվել են լրագրողի վրա, ապա նրանց են միացել Մանրիկյանի որդին ու ևս մեկ անձ: Չորս հարձակվողներն սկսել են խփել Գրդզելյանին, ով արդեն գտնվել է գետնին:
Դեպքից հետո Ռուբեն Գրդզելյանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Էրեբունիի բաժին, բուժզննում անցել, որի արդյունքում նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել: Դիմումը ներկայացնելու պահին լրագրողը չի իմացել, որ իրեն ծեծողների մեջ եղել է բարձրաստիճան պաշտոնյա: Դա պարզվել է առավոտյան ականատեսների խոսքից և գործընկերների անցկացրած լրագրողական հետաքննության արդյունքում:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.