Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության և անդամակից Երևանի համագործակցության սերտացման հեռանկարներն են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և կազմակերպության նախագահ, Նիդերլանդների Բիմսթեր քաղաքի քաղաքապետ Հարրի Բրինքմանի հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաև հոկտեմբերի 7-8-ին Էջմիածնում անցկացված Տնօրենների խորհրդի նիստի պատվիրակներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, շնորհակալություն հայտնելով այցելության համար, Տարոն Մարգարյանը կարևորել է Երևանի անդամակցությունը Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպությանը և նկատել, որ պատմամշակութային արժեքների պահպանություն գործում ցանկալի արդյունավետության համար անհրաժեշտ է ակտիվացնել գործակցությունը:
«2006 թվականից, «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպությանը» անդամակցելուց ի վեր մեր համագործակցությունը կարծում եմ բավարար չէ: Երևանի քաղաքապետարանը կարևորում է «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության դերն ու նպատակները և կարծում եմ պետք է սերտացնենք համագործակցությունը՝ լրացնելով բացթողածը: Մի քանի օրից նշելու ենք Էրեբունի-Երևանի 2794-ամյակը: Երևանը պատմամշակութային հարուստ ժառանգությամբ քաղաք է, որտեղ մեր խնդիրը հին, պատմամշակութային տարածքները պահպանելով՝ նոր մոտեցումներով քաղաք կառուցելն է»,- նշել է Երևանի քաղաքապետը:
Տարոն Մարգարյանին ներկայացնելով կազմակերպության հաջողված ծրագրերը՝ հյուրերը նկատել են, որ Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության հետ համագործակցությունը Երևանին միջազգային ճանաչման հավելյալ հնարավորություն կընձեռի և պատմամշակութային արժեքների պահպանման հարցեր ներկայացնելու լայն հարթակ կդառնա: Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպության նախագահը Երևանի քաղաքապետին հրավիրել է մասնակցելու կազմակերպության խորհրդի՝ 2013 թվականի նոյեմբերին Մեխիկոյում կայանալիք նիստին:
Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքների կազմակերպությանը հիմքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի` համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանման հռչակագիրն է: Կազմակերպությանն անդամակցում են 238 քաղաքներ, որտեղ գտնվում են այնպիսի վայրեր, որոնք ներառված են UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.