Հայկական իրականության մեջ տեղի է ունենում հերթական յուղալի ատկատով գործարքը և սա այն դեպքում, երբ ընդամենը օրեր առաջ ՀՀ նախագահը կառավարության աշխատանքը գնահատեց մեկ բառով՝ փնթի. արդյո՞ք սա հերթական փնթիությունը չէ, որ դրսևորվում է հայ ժողովրդի նկատմամբ:
Ի՞նչ է ստացվում. այսօր ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենք (ներկայիս ԱԳՆ-ն) հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համարը` 286.120.06170, ՀՎՀՀ՝ 02583087, գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, «Զվարթնոց» միջազգային օդանավակայան):
Գնորդը պարտավորվել է նաև գույքի հանձնում-ընդունումից հետո անհրաժեշտ ծավալի ներդրումների իրականացմամբ վերակառուցումից հետո գույքն օգտագործել բացառապես որպես հինգաստղանի հյուրանոցային համալիր` միջազգային ճանաչում ունեցող հյուրանոցային ցանցի բրենդով` պահպանելով գույքի պատմամշակութային և արտաքին տեսքը:
Թերևս զարմանալի էլ չէ. սա հեթական գավառական բեմականացման օրինակ է: Ի՞նչ սպասես մի երկրում, որտեղ ՀՀ նախագահը` ի լուր իր քաղաքացիների ու աշխարհի ,միլիոնների հասնող յուրացումների մասին խոսում է տնավարի՝ նախարարներին դիմելով անուններով:
Ավելին՝ դրան հաջորդում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի պարզաբանումը ըստ, որի գույքի վաճառքի գինը, հողի կադաստրային արժեքը և գույքի արժեքը կազմում է 51 մլն 271 հազ ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Արդյո՞ք սա մեր երկրի արժեքների՝ նկատմամբ արհամարանքը չէ, արժեք՝ որ վարչապետը իր թեթև ձեռքով դնում է օտարեկրացիների գրպանը: Իսկ ՀՀ նախագահի նշած ատկատը ամենևին էլ վերջին տեղում չէ այս գործարքում:
Գնորդը պարտավորվում է մինչև 2015 թ սեպտեմբերի 1-ը պետությանը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի N916-Ա որոշմամբ օտարվող գույքի սեփականատեր և գնորդի դուստր հանդիսացող` «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը` անվանական արժեքով, որի հաշվեկշռում կլինի ք.Երևան Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող 0.5081 հա հողամասը, վրան կառուցված շենքն ավարտված վիճակում։ Սա արդեն առանձին խոսակցության թեմա է, որին դեռ կանդրադառնանք:
Մեր ունեցած տեղեկություններով ԱԳՆ շենքի համար առաջարկվել է շատ ավելի խոշոր գումար՝ կրկնակի,մոտ 100 մլն, որից փաստորեն մեր աչքները կուշտ շիշկեքը հրաժարվել են: Այս դեպքում էլ ավելի խոշոր ակտատի ակնկալիքը բավականին ռեալ է դառնում: Ու այս պարագայում Վարչապետի գործունեության( արդարացի չի լինի ասել ինքնագործունեության) մասին կարելի է ասել. «мои финансы поют романси» օ атката:
Արդյո՞ք այսքանից հետո, չի ստացվում, որ ավելի կրուպնի ատկատները ավելի վերևներում են ֆրֆռում, որից բոլորին էլ հանգիստ կարող է փայ հասնել: Թե չէ, դրել ու լոլո եք կարդում…
Հ. Գ. Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն, ԱԳՆ-ի շենքի գնորդը ամերիկահայ Էդուրադո Էռնեկյանն է: Էստեղ են ասել՝ էրնեկ իրական տիրոջը:
Անի Սուլթանյան
Թեմայի շարունակությունը կարդացեք քիչ անց, որտեղ կներկայացնենք նաև քաղաքական գործիչների տեսակետները:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.