Անցյալ շաբաթ ադրբեջանա-թուրքական ամերիկյան չորս կազմակերպություններ համակարգված հակահայկական քարոզչություն էին ծավալել՝ մեղադրանքների տարափ տեղալով «Hyatt Hotels» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Հոփլամազյանի հասցեին` նրան և այլ ամերիկահայ գործարարների վախեցնելու նպատակով:
Թուրք-ամերիկյան ասոցիացիաների համագումարի (ATAA), Ամերիկայի ադրբեջանական խորհրդի (AAC), Թուրք-ամերիկյան ասոցիացիաների դաշնության (FTAA) և Ամերիկայի ադրբեջանական ընկերության (ASA) ղեկավարները, «Hyatt»-ի տնօրենների խորհրդի նախագահ Թոմաս Փրիցկերին ուղղված իրենց նամակում Հոփլամազյանին մեղադրել են «էթնիկ քարոզչական արշավներում» ներգրավված լինելու մեջ:
Ադրբեջանական և թուրքական խմբերը հարձակվել են Հոփլամազյանի վրա` «Հայ-ամերիկյան լոբբիստական խմբի` Ամերիկայի հայկական համագումարի սեպտեմբերի 22-ի կազմակերպած հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ որպես «Hyatt»-ի տնօրեն ելույթ ունենալու համար»: Նրանք նաև իրենց դժգոհությունն են հայտնել, որ «Հոփլամազյանը ծառայում է «Դիմագրավել պատմությունը և ինքներս մեզ» շահույթ չհետապնդող խմբի Խորհրդատվական մարմնում, որը «ուսուցանում է Հայոց ցեղասպանության մասին»»:
Թուրքական չորս կազմակերպությունները պնդել են, որ «Պարոն Հոփլամազյանի ներգրավվածությունը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ թշնամություն տարածող էթնիկ հատուկ շահերի խմբերում, կարող է ոտնահարել «Hyatt»-ի Բիզնես վարքագծի և էթիկայի կանոնակարգի Շահերի բախում կետը»: Այնուամենայնիվ, հյուրանոցի կայքում տեղադրված Կանոնակարգի ուսումնասիրությունից պարզ երևում է, որ այն չի պարունակում ոչ մի նշում՝ «Hyatt»-ի ղեկավարի կողմից Կանոնակարգի դրույթներից որևէ մեկը խախտելու վերաբերյալ:
Ադրբեջանական և թուրքական խմբերն իրենց նամակում մի շարք չարանենգ հայտարարություններ են արել` Հայոց ցեղասպանությունը բնութագրելով որպես «անհիմն պնդում» և «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ներհամայնքային վայրագություններ»: Նրանք կեղծորեն պնդել են, որ այդ «վայրագությունները» երբեք որևէ դատարանում չեն վիճարկվել և հայերի տեղահանության ոչ մի մտադրություն չի հաստատվել: Ոչ մի պատիժ կամ դատավճիռ չի կայացվել ըստ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին 1948 թվականի կոնվենցիայի դրույթների»:
Թուրքական կազմակերպությունների ղեկավարները նման անհեթեթ պնդումներ անելով, պարզապես, իրենց տգիտությունն են բացահայտել Հայոց ցեղասպանության հիմնական փաստերի վերաբերյալ: Նրանց ձեռնտու է մոռանալ 1919 թվականի թուրքական ռազմական դատարանների մասին, որոնք մահվան էին դատապարտել Հայոց ցեղասպանության թուրք պարագլուխներին: Միացյալ Նահանգների, Շվեյցարիայի և Արգենտինայի դաշնային դատարանները ևս վերահաստատել են Հայոց ցեղասպանության հավաստիությունը: Բացի այդ, ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը 1985 թվականին իր ընդունած զեկույցում Հայոց ցեղասպանությունը որակել է որպես ցեղասպանության օրինակ:
Միաժամանակ, ադրբեջանական և թուրքական խմբերը հավաստիացրել են, որ իրենք ներկայացնում են «ավելի քան կես միլիոն թուրքական ծագում ունեցող ամերիկացիներին»: Սա իրականությանը չի համապատասխանում այն պարզ պատճառով, որ ըստ ԱՄՆ վերջին մարդահամարի՝ Միացյալ Նահանգներում այդքան շատ թուրք բնակչություն չկա: Եթե անգամ թուրքական ծագում ունեցող ամերիկացիների թիվը հասնում է կես միլիոնի, ապա խիստ կասկածելի է, որ նրանք բոլորն էլ իրենց համաձայնությունը տվել են այդ կազմակերպությունների կողմից նման անհեթեթ արկածախնդրությունների մեջ մխրճվելու համար: Ամենայն հավանականությամբ, այս չորս խմբերի անդամների ընդհանուր թիվը կազմում է ներկայացված թվերի միայն չնչին մասը:
Ակնհայտ է, որ այս թուրքական խմբերն իրենց կեղծ հայտարարություններով և անմիտ մեղադրանքներով նպատակ ունեն վախեցնել Հոփլամազյանին և ստիպել նրան հեռու մնալ հայկական կամ ցեղասպանությանն առնչվող հարցերից: Առավել մտահոգիչ է, որ թիրախ դարձնելով «Hyatt»-ի գլխավոր տնօրենին, ադրբեջանական և թուրքական խմբերը հույս ունեն նման գործունեություն ծավալելուց ետ կանգնեցնել մյուս ամերիկահայ գործարարներին:
Ադրբեջանական և թուրքական խմբերն իրենց համատեղ նամակում անուղղակիորեն սպառնացել են «Hyatt»-ի կորպորատիվ շահերին՝ նշելով, որ ընկերությունը «ներկայումս ղեկավարում է ընդհանուր թվով չորս հաջողված հյուրանոցներ Ստամբուլում (Թուրքիա) և Բաքվում (Ադրբեջան)»: Հետաքրքիր է, արդյոք Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները լիազորե՞լ են այս ողորմելի խմբերին՝ խոսել իրենց անունից: Ընդ որում, այս կազմակերպությունները գիտակցո՞ւմ են, որ նրանք ականահարում են իրենց հարազատ երկրների բիզնես շահերը՝ հիմարաբար սպառնալով այնպիսի համաշխարհային ընկերության, ինչպիսին «Hyatt»-ն է:
Շատ ցավալի կլինի, եթե ադրբեջանական և թուրքական անխոհեմ արշավն ընդդեմ նշանավոր ամերիկահայ գործարարների սկիզբ դնի անցանկալի իրադարձությունների այնպիսի մի շղթայի, որը կհանգեցնի հայ համայնքի պատասխան քայլերի ընդդեմ հաջողակ թուրք գործարարների, ինչպիսին, օրինակ, «Կոկա կոլա» ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Մուհտար Քենթն է:
Խիստ անհավանական է, որ ադրբեջանա-թուրքական նամակը որևէ շոշափելի օգուտ բերի այս խմբերին, քանի որ «Hyatt»-ի տնօրենների խորհուրդը, հավանաբար կանտեսի նրանց անհիմն մեղադրանքները: Ավելի կարևորն այն է, որ տիպար ամերիկահայ գործարարի նկարագրի վրա նման ռասիստական հարձակումը, Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին, հայերին կդրդի ավելի վճռականորեն հետամուտ լինել իրենց արդարացի պահանջներին՝ թե’ Թուրքիայից, և թե’ Ադրբեջանից:
Վերջապես, խիստ վիրավորական է, որ ադրբեջանական և թուրքական այդ խմբավորումները քար լռություն էին պահպանել, երբ ադրբեջանցի սպան Բուդապեշտում կացնահարելով սպանել էր քնած հային, իսկ հիմա աղմուկ են բարձրացրել, երբ ամերիկահայ մի գործարար, պարզապես օգտագործում է խոսքի ազատության իր իրավունքը Բեվերլի Հիլզում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.