«Խոսրովի անտառ» պետական արգելոցում առկա ապօրինի շինության դեմ դեռևս ս. թ. հուլիսի 28-ին մեր կողմից անցկացված բողոքի ակցիայից հետո անցել է գրեթե երկու ամիս:
Ակցիայից երկու օր հետո՝ հուլիսի 30-ին, հաջորդեց ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հրավիրված աշխատանքային քննարկումը, որին ներկա ենք գտնվել նաև մեր նախաձեռնության անդամները: Սույն քննարկման ժամանակ շոշափվել է Խոսրովի արգելոցի տարածքում առկա շինության հետագա «ճակատագրի» հարցը, որի ժամանակ ՀՀ բնապահպանության նախարարը բարձրացրեց նաև բնապահպան-ակտիվիստներիս արգելոցի տարածք մուտք ու ելք անելու թույլտվության և արգելման հարցերը:
Ըստ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ որևէ մեկն իրավուք չունի մուտք գործել Խոսրովի արգելոցի տարածք, առանց իր թույլտվության. «Եթե ցանկանում եք կատարել մոնիտորինգ, ապա մենք ձեզ կտրամադրենք ուղեկցող, ով ձեզ կուղեկցի արգելոց»,- այսպես արտահայտվեց ՀՀ բնապահպանության նախարարը: Իսկ շինության վերաբերյալ նա նշեց, որ այն պետք է ապամոնտաժվի, հակառակ դեպքում ՀՀ բնապահպանության նախարարությունը կդիմի դատարան ընդդեմ այդ շինությունը կառուցող «Հովազաձոր» ՍՊԸ-ն, ներկայումս նրանք բանակցությունների մեջ են և ժամանակ խնդրեց՝ մինչև ս. թ. սեպտեմբերը:
Ավաղ, ինչպես տեսնում ենք սայլը տեղից չի շարժվել, շինությունը շարունակում է կանգուն մնալ արգելոցի տարածքում:
Մեր նախաձեռնության անդամների վերջին այցը դեպի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածք եղել է ս. թ. սեպտեմբերի 18-ին: Այդ օրը նրանք արշավի են գնացել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդի տեղամաս, որտեղ հայտնաբերել են խարույկի հետքեր, խորովածից հետո մնացած կենցաղային աղբ, օղու դատարկ շշեր, մի քանի կենդանու մասնատված (մորթված) դիակներ, կենդանիներին ծառից կախելու երկաթե պարան (հարմարանք): Մասնավորապես, հայտանաբերվել են նապաստակի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի դիակի մնացորդներ, տարածքում տիրել է անտանելի գարշահոտություն: Մեր նախաձեռնության անդամները լուսանկարել և տեսանկարահանել են այն ամենը ինչ հայտնաբերել են:
Տեսանյութից ակնհայտ երևում է, որ արգելոցի տվյալ տարածքում տեղի է ունեցել Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որս և ռեժիմի խախտում, ինչը քրեորեն հետապնդելի արարքներ են և առաջացնում են քրեական պատասխանատվություն:
Այն, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի Կաքավաբերդ տեղամասի ղեկավարն իր վրա դրված պարտավորություններն ու լիազորությունները պատշաճ չի իրականացրել, ցուցաբերել է բացահայտ անգործություն, դա արդեն փաստ է: Տեսանյութից ակնհայտ երևում է, որ «հյուրերն» իրենց զգացել են ինչպես իրենց տանը և արդյունքից կարելի է եզրակացնել, թե որքան ժամանակ են նրանք անցկացրել Խոսրովի արգելոցի Կաքավաբերդ տեղամասում: Այն թույլ է տալիս, մեզ արձանագրելու, որ այս ամենը կատարվել է և շարունակվում է կատարվել և´ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի, և´ Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդ տեղամասի տնօրինության լուռ համաձայնությամբ և չի բացառվում նրանց անմիջական մասնակցությամբ, և´ ՀՀ պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ բնապահպանության նախարարության թողտվությամբ:
Տեսանյութում ՀՀ բնապահպանության նախարարն իր խոսքում նշում է, որ որևէ մեկն, առանց իր թույլտվության (ի նկատի ունի բնապահպան-ակտիվիստներին), իրավունք չունի մուտք գործել արգելոցի տարածք, բայց լուրջ պատճառաբանություն և իրավական որևէ հիմնավորում չի ներկայացնում, թե որ օրենքով չի թույլատրվում, իսկ, ինչպես տեսանյութում ենք տեսնում, խնջույքասերների և որսագողերի մուտքն ազատ է: Հետաքրքիր է, թե ՀՀ բնապահպանության նախարարը կատարվածը ինչպես կմեկնաբանի ի պաշտոնե:
Հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 294-րդ հոդ. համաձայն՝
ապօրինի որսը, որը՝ “3) կատարվել է այնպիսի թռչունների և վայրի կենդանիների նկատմամբ, որոնց որսն ամբողջովին արգելված է, 4) կատարվել է որսի իրականացման այլ սահմանափակումների խախտմամբ՝
պատժվում է տուգանքով’ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով’ չորսից վեց ամիս ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝ 1) պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ’
պատժվում են տուգանքով’ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ’ առավելագույնը չորս տարի ժամկետով’ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով’ առավելագույնը չորս տարի ժամկետով”:
ՀՀ քրեական օրենսգրքի 298-րդ հոդվածի համաձայն՝ արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի, բնության հուշարձանների և պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքների կամ օբյեկտների ռեժիմը խախտելը, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է էական վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Այսպիսով, սույն հայտարարությամբ ՀՀ գլխավոր դատախազից, ՀՀ ոստիկանության պետից, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետից պահանջում ենք տեսանյութում առկա փաստի առթիվ անհապաղ հարուցել քրեական գործ և իրականացնել քննություն, քրեական պատասխանատվության կանչել սկսած ՀՀ բնապահպանության նախարարից մինչև «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի Կաքավաբերդ տեղամասի տնօրինություն:
«Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնություն
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.