Թուրքիայում քրդական շարժումը նոր թափ ստացած լինելու նախադրյալներ է փոխանցում: Տարբեր շրջաններում ռմբահարումներ, պարտիզանական հարձակումներ, թուրքական զորամիավորումների դեմ կազմակերպված ռազմական գործողություններ եւ նմանատիպ ակտեր` քրդական գործոնի վերաշխուժացման մասին հստակ համոզում են ձեւավորում: Իհարկե դժվար է կանխատեսել, որ համաքրդական միավորման հանգեցնող գործընթացի մեկնա՞րկ է սա, թե՞ պարագայականության մեջ սահմանափակված մնալու հերթական երեւույթ:
Միջազգային մամուլը համառորեն եւ հետեւողականորեն քրդական գարնան մասին ուղերձներ է փոխանցում եւ նոր Քուրդիստանի սահմաններին ուրվագծումներ է կատարում: Խնդիրը անշուշտ անմիջականորեն կարող է առնչվել Սիրիայի իրադարձությունների հետ` համարյա՛ բացարձակացնելով Անկարայի ներգրավվածության տարողության հիմնական բաժինը:
Արտաքին ներշնչումները այստեղ եւս գերազդեցիկ նշանակություն ունեն. պարզ է, որ տարածաշրջանում գործընթացների ահագնացումը պայմանավորված է արտաքին ուժերի թելադրանքով եւ օժանդակություններով: Քրդական ենթադրյալ գարունը –եթե իբրեւ քաղաքական եղանակ կայանալու է — բացառություն չի կարող լինել։
Դեռեւս վաղ է հաստատել, այսուհանդերձ պետք չէ աննկատ թողնել երկու շաբաթ առաջ Լիբանանում ապրող քուրդերի կազմակերպած բողոքի ցույցը` Եվրամիության կենտրոնի առաջ, որի ընթացքում հայտարարված հիմնական պահանջը Աբդուլլահ Օջալանի ազատ արձակումն էր: Երկարատեւ ընդմիջումից հետո վերադարձ կատարող եւ բողոքի քաղաքական հասցե ճշտած այս ցույցը նախագարնանային միավորումների ընդհանուր շղթայի մեկ օղակը հանդիսանալու նախապատրաստական աշխատանքներին կարող է մաս կազմած լինել։ Լիբանանյան լրատվադաշտը լռություն պահպանեց այս իրողության վերաբերյալ` հայտնապես թուրքական գործոնի հաշվառումը կատարած լինելու, եթե ոչ նկատելիորեն թափանցված լինելու տպավորություն թողնելով։
Դեռեւս. Քուրդերի համաշխարհային երկրորդ համագումարի նախապատրաստական աշխատանքների ընթացքում, կազմակերպիչները հստակորեն բանաձեւում են իրենց պահանջները` քրդական ինքնորոշման իրավունքի հարգման եւ օրինականացման:
Վերջերս թողարկված լրատվություններում ուշագրավ մի բաժին կարող է կապ ունենալ Անկարայի ունեցած քրդական մտավախությունների հետ: Թուրքական լրատվամիջոցները փոխանցում էին, որ Թուրքիայից դեպի Հայաստան տանող ճանապարհը արագորեն ընդլայնվում եւ ասֆալտապատվում է: Լրատվությանը հետևում էր անմիջական մեկնաբանություն` սահմանի հավանական բացման նախապատրաստական աշխատանքների մասին նշում կատարելով:
Սահմանը բացելու խաբկանքի քաղաքականության հերթական դրսեւորում է ըստ երեւույթին, որին դիմում է Անկարան: Հերթական անգամ, որ արտաքին ճնշումներ անեին սահմանը բացելու ուղությամբ, Անկարան խաբկանքի գործողություն կկազմակերպեր ձեւացնելու համար, որ ինքը կողմնակից է բնականոն հարաբերությունների ստեղծման համար իբրեւ առաջին քայլ սահմանը բացելու: Այս դեպքում կարող է ներքին ճնշման արդյունք լինել։ Ներքին` քրդական իմաստով:
Ճանապարհի ընդլայնման եւ ասֆալտապատման այս ցուցադրության ընտրված ժամանակը հետաքրքիր է։ Չմոռանանք, որ սահմանի բացման դիմաց նախապայմանային քաղաքականությունը չի փոխվել։ Առաջին նախապայմանը Արցախի խնդիրն է, որ գեթ այս ժամանակահատվածում սաֆարովյան գործարքի իբրեւ արդյունք ավելի կարծրացել է, չասելու համար որ հայ-ադրբեջանական բանակցությունների առկախումը պահանջող հայտարարություններով հագեցված է:
Այս ցուցադրությունը կարող է անհանգստացնել Բաքվին։ Փաստորեն, թուրք-ադրբեջանական հասարակական կազմակերպության Իգդիրի բաժանմունքը չի ուշացրել իր մտահոգությունը հրապարակելու ի տես դեպի սահմանի բացում տանող ճանապարհի ընդլայնման եւ ասֆալտապատման։
Թուրքիայում թիվ մեկ գլխացավանքը համարվող քրդական խնդիրը Անկարայի համար ժամանակավորապես շրջանցել է տալիս Բաքվի շահերի նկատառումը: Ինքնորոշման ճանապարհի վրա գտնվող քուրդերը ուզում են ինքնորոշվել նաեւ այն տարածքների վրա, որոնք ասֆալտապատված եւ ընդլայնված ճանապարհներով իբրև թե պիտի կապվեն Հայաստանի Հանրապետության հետ: Իսկ այդ տարածքների պատկանելիության շուրջ ծագելիք վեճն ու մտահոգությունը լրիվ ձեռնտու են Անկարայի համար, որ այս անգամ ասֆալտով ուզում է մոլորեցնել առնչված կողմերին ու միջազգային հանրությանը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.