ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց որ 2012 թվականի սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կայացել են 379 համայնքներում, 716 համայնքի ղեկավարի թեկնածուներից ընտրվել են 379-ը, իսկ 4073 ավագանու անդամի թեկնածուներից՝ 2905-ը, ընդգծելով, որ որևէ համայնքում ընտրություններն անվավեր չեն ճանաչվել.
Նա տեղեկացրեց, որ ընտրված 379 համայնքի ղեկավարներից 95-ը անկուսակցական են, հանրապետական են 238-ը, 21-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ից, 9-ը՝ «Օրինաց երկրից», 16-ը դաշնակցական են:
2905 ավագանու անդամներից 1888-ը անկուսակցական են, 759-ը՝ ՀՀԿ-ական, 2-ը՝ «Ժառանգություն» կուսակցությունից, 35-ը՝ ՕԵԿ-ական, 7-ը ՀՀՇ-ական, 44-ը՝ ՀՅԴ-ական, 158-ը՝ ԲՀԿ-ական և այլ կուսակցություններից:
Ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար Վարչական դատարան են դիմել Գետափնյա և Հնաբերդ համայնքի թեկնածուները.«Հնաբերդի գործի դատաքննությունն արդեն ավարտված է: Անհրաժեշտ վերահաշվարկը կատարվել է և դատարանը վճիռ է կայացրել արդյունքն անփոփոխ թողնելու մասին: Ինչ վերաբերվում է Գետափնյա համայնքին, ապա ասեմ, որ դատարանը քննարկում է դիմումը վարույթ ընդունելու հարցը»,- ասաց Մուկուչյանը, նշելով որ ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար դատարան դիմելու ժամկետն ավարտված է:
«Ընտրված 379 համայնքի ղեկավարներից 84-ը նոր ղեկավարներ են, որոնք կազմում են 22%-ը: Նոր ղեկավար ունեցող 84 համայնքներից 41-ում նախկին ղեկավարները չեն առաջադրվել, իսկ 43-ում՝ ավելի քիչ ձայն են հավաքել: 18 քաղաքային համայնքներում ևս կան նոր ղեկավարներ»,- ամփոփեց Մուկուչյանը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին, առջևում երկրորդ փուլն է, որը կկայանա կիրակի՝ սեպտեմբերի 23-ին:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.