Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը «Փրկենք-Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության միջոցով տարածել է իր հոդվածը՝ «Վերանայենք հանքարդյունաբերության վրա հիմնված տնտեսությունը» վերտառությամբ.
«Հունգարիայի կողմից` դատապարտված մարդասպանի հանձնումն ու արդյունքում նրան Ադրբեջանում որպես հերոսի դիմավորելն ու ներում շնորհելը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Ադրբեջանի միջազգային կերպարը` որպես բռնապետական ղեկավարություն ունեցող մի ժողովրդի, որը խրախուսում է անիմաստ բռնությունը: Ադրբեջանի միակ դաշնակիցը, բացի Թուրքիայից, նավթն է:
Հայաստանը նման դաշնակից չունի: Այն իրականում նման հակաէկոլոգիական և ածխածնային դաշնակիցների կարիքն ընդհանրապես չունի: Հայաստանը կարիք ունի ածխածնաչեզոք, էկոլոգիապես մշտակայուն, գյուղատնտեսական բազմազանությամբ հարուստ ապագայի, որպես իր դաշնակից:
Ահա թե ինչու եմ ես անկեղծորեն խոսում այսօր հանքարդյունաբերությանը տրվող դերի մասին, որը`լինելով աղտոտող ու ոչ մշտակայուն, ներկայացվում է որպես Հայաստանի, այսպես կոչված, տնտեսական զարգացման նախապայման:
Հայաստանի իրական առաջընթացը և երկրի տնտեսական, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծումը կախված է բնությանը չվնասող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մեր փոխհամաձայնեցված ջանքերից:
Այս կերպ երկիրը կարտադրի ինչպես ներքին սպառման, այնպես էլ արտահանման համար անհրաժեշտ սննդամթերք: Սա ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր է` հաշվի առնելով երկրի ծովի ելք չունենալու հանգամանքը, ինչպես նաև, թշնամական երկրների հարևանությամբ պայմանավորված աշխարհաքաղաքական մեկուսացումը:
Հարկային արտոնությունների և սուբսիդիաների միջոցով կառավարությունը կարող է խթանել այնպիսի ծրագրեր, որոնք կապահովեն Հայաստանի մշտակայուն զարգացումը` խթանելով աշխատատեղերի ստեղծումը և կանխելով երիտասարդների արտագաղթը:
Իմ այս մոտեցումները ես արտահայտել եմ նաև 2011թ. «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ընթացքում, «Սիվիլնեթ» լրատվամիջոցի հետ հարցազրույցում, ինչպես նաև վերջերս տարածած տեսագրությունում, որտեղ բարձրաձայնել եմ մտահոգությունս Թեղուտի անտառների հաշվին իրականացվող ոչ մշտակայուն հանքարդյունաբերական ծրագրի կապակցությամբ:
Հանքարդյունաբերության հետագա զարգացումը մեր փոքրիկ երկրում տնտեսական մարտահրավերների՝ վտանգավոր և չափազանց կարճաժամկետ լուծում է: Իսկ դրա երկարաժամկետ հետևանքների մասին շատ ավելի լավ կարող են խոսել Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտնականները:
Ըստ Ակադեմիայի Էկոլոգանոսֆերային Հետազոտությունների Կենտրոնի ղեկավարի` հանքարդյունաբերությունն աղետալի ազդեցություն է ունեցել երկրի բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա: Հանք շահագործողները չեն չեզոքացրել թունավոր թափոնները, որոնք ներծծվել են հողի մեջ, այնուհետև, գյուղատնտեսական մթերքների միջոցով ներթափանցել են մարդկային օրգանիզմ, ինչը, հատկապես, վտանգավոր է երեխաների համար:
Նույն կենտրոնի գեոքիմիայի լաբորատորիայի ղեկավարը հայտարարել է, որ հավանական է, որ Երևանի բնակչության 57 տոկոսն ապրում է թունավոր միջավայրում՝ հողի թունավորման պատճառով: Նշվում է նաև, որ Հայաստանի գյուղատնտեսական հողերը ոռոգվում են աղբյուրներից, որոնց ջրերը թունավորվում են հանքարդյունաբերության տոքսիկ արգասիքներով:
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետազոտությունները բացահայտել են, որ հանքարդյունաբերական խոշոր կենտրոններին, օրինակ՝ Կապանին, Քաջարանին, Ալավերդուն և Ախթալային հարող տարածքներում մշակվող գյուղատնտեսական արտադրանքը պարունակում է ծանր մետաղներ, ինչպիսիք են մերկուրին, մկնդեղը, կադմիումը:
Այս վտանգների ապացույցն էր անցյալ ամսում պղինձ և մոլիբդեն արդյունահանող խոշորագույն ընկերություններից մեկում հանքարդյունաբերական թափոնատարի վթարի արդյունքում առաջացած աղետը, երբ հսկայական քանակությամբ տոքսիկ նյութերը մի քանի ժամ շարունակ լցվել էին Հայաստանի հարավային գետերից մեկը, որի ջրերով մշակովի հողատարածքներ են ոռոգվում:
Հաշվի առնելով վերը նշված փաստերը՝ կոչ եմ անում Հայաստանի կառավարությանը վերանայել կենսաբազմազանությամբ հարուստ Թեղուտի անտառներում և հարակից շրջաններում բացահանք շահագործելու լիցենզիան և զերձ մնալ հանքարդյունահանման հետագա լիցենզիաների տրամադրումից, որոնք վտանգում են մեր շրջակա միջավայրը և Հայաստանի մշտակայուն զարգացումը»:
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.