Ֆրանսիան կկատարի Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնելու իր վրա վերցրած պարտավորվածությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը՝ պատասխանելով ֆրանսիացի սենատոր Էրվե Մարսելի հարցին, որով նա խնդրել է պարզաբանել Ֆրանսիայի՝ Թուրքիայի ԵՄ անդամակցության և Հայոց ցեղասպանության մերժման դեմ պայքարի կառավարության դիրքորոշումը:
«Nouvelles d`Arménie»-ի փոխանցմամբ՝ Ֆաբիուսը գրավոր պատասխանել է. «Չնայած Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները մեկնարկել են Խորվաթիայի բանակցությունների հետ միասին, սակայն դրանք մնում են արգելափակված են 2010թ. առաջին կիսամյակից. 35 գլուխներից միայն 13 են բացվել, որոնցից մեկը ժամանակավորապես փակվել է: Այս արգելակման պատճառները բազմազան են, և կառավարությունը այժմ իր դիրքորոշումն է ձևակերպում բանակցությունների գործընթացի նկատմամբ: Ներկայումս էլ կարելի է որոշակի առաջընթաց տեսնել, այդ թվում՝ մոտ ապագայում ԵՄ-Թուրքիա միջև առանց վիզայի ռեժիմի մասին քննարկման մեկնարկը, բայց կարևոր է թվում միասնական ռազմավարության մշակումը, որպեսզի հնարավորություն տրվի վերականգնել ամուր և երկարաժամկետ հարաբերությունները այս կարևոր ռազմավարական գործընկերոջ՝ Անկարայի հետ: Բացի դրանից, այս տարվա հուլիսի մեկից Կիպրոսի ԵՄ նախագահության ստանձնումը նշանակում էր ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համար նոր բարդ ժամանակաշրջան, սակայն շատ կարևոր է չկտրել երկխոսության թելերը: Հաջորդ վեց ամիսները պետք է օգտագործվեն Անկարայի հետ մտորումների և քննարկումների համար, որպեսզի վերադարձվի թուրք-եվրոպական գործընթացի դրական դինամիկան: Սակայն, ինչպիսին էլ որ լինի հիմնական դիրքորոշումը, որը կընդունի Ֆրանսիան, Թուրքիան պարտադիր պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրի բարեփոխումների համար, որոնք էլ միայն կարող են բանակցություններում առաջընթացի տեմպերը որոշել»:
Հայոց ցեղասպանության հերքման մասին հարցին ի պատասխան՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նշել է. «Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնելու հարցին, ապա նախագահը հայտարարել է, որ ստանձնած պարտավորությունները կիրականացվեն: Բացի դրանից, կարևոր է հիշեցնել հայ ժողովրդի հիշատակի առջև մեր պարտքի մասին, որը 1915թ.-ին ցեղասպանության զոհ է դարձել: Առաջին հերթին Թուրքիան պետք է արձագանքի: Դրա նպատակը հանդիսանում է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցմանն ուղղված աշխատանքը, ինչպես նաև երկու գործընկերներին անցյալի վերքերը հաղթահարելու օգնությունը, որպեսզի նրանք կարողանան ավելի լավ նայեն ապագային»:
News.am
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.