Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908թ. Կալիֆոռնիայում` Բիթլիսից (Արևմտյան Հայաստան) գաղթած աշխատավոր հայ ընտանիքում: Հետագայում, արդեն մեծ գրող, նա գրելու էր. «Ես Վիլյամ Սարոյանն եմ` Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ զավակը… Ես ծնվել եմ Ֆրեզնոյում – Կալիֆոռնիայի նահանգ – բայց ծնողներս բիթլիսցի են… Հոգ չէ, թե մենք հայ հողից հեռու էինք ապրում, Հայաստանը մեր մեջ էր, Բիթլիսը մեր մեջ էր: Մենք էլ Բիթլիսի մեջ էինք մեր խոհերով, նիստուկացով, հիշատակներով: Երգում էինք մեր հին երգերը: Պատմում Բիթլիսի պատմությունները…»: Դեռ չէր բոլորել նրա երեք տարին, երբ վախճանվեց հայրը: Սարոյանը կյանքի դառնությունը ճաշակել է մանկությունից: Նա դպրոցում քիչ է սովորել` շուրջ վեց տարի: Վաղ հասակից էլ սկսել է աշխատել, եղել է լրագրավաճառ, հեռագրատան ցրիչ, սևագործ բանվոր, գրասենյակային ծառայող ու վարձու զինվոր…
1934թ. լույս է տեսնում Սարոյանի «Խիզախ պատանին թռչող մարզաձողերի վրա» վիպակը և միանգամից ճանաչում է բերում երիտասարդ հեղինակին: Սարոյանը գրել է 1500-ից ավելի պատմվածքներ, բազմաթիվ վեպեր, վիպակներ, պիեսներ:
Նրա ստեղծագործությունների հերոսները հասարակ մարդիկ են, աշխատավորներ ու թափառաշրջիկներ, բատրակներ ու բանվորներ, մանր առևտրականներ ու ծառայողներ, որոնց կյանքը լի է դառնությամբ, կարիքով ու զրկանքով: Նրանք, սակայն, չեն հուսալքվում ու ընկրկում կյանքի դժվարությունների առաջ, այլ ամենածանր դրության մեջ էլ փայփայում են լավի հույսը, ամենամռայլ վիճակում` գտնում լույսի շողերը: Սարոյանի ստեղծագործությունները տոգորված են խոր մարդասիրությամբ ու պայծառ լավատեսությամբ, հասարակ մարդու ճակատագրի, նրա ապագայի հանդեպ մտահոգությամբ:
Սարոյանի շատ գործերում ոչ միայն հայի կերպարներ կան, այլև կա հայկական հոգեբանություն, ոգի ու ոճ, կա անհուն կարոտ հայրենի ավերված օջախի ու կորցրած ծննդավայրի հանդեպ: «Թեև անգլերեն եմ գրում,- գրել է Սարոյանը,- բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Գործածածս խոսքերն անգլերեն են, միջավայրը, որի մասին գրում եմ, ամերիկյան է: Սակայն այն ոգին, որ ստիպում է ինձ գրել` հայկական է: Ուրեմն` ես հայ գրող եմ»:
Սարոյանի շատ գործեր թարգմանված են հայերեն: Սարոյանը շատ էր սիրում Հայաստանը, Երևանը: Նա մի քանի անգամ այցելել է իր նախնիների հայրենիքը, որը նաև իրենն էր համարում: Առաջին անգամ 1935-ին է եղել Երևանում: 25 տարի անց` 1960-ին նա կրկին այցելել է և ուրախացած բացականչել. «…Ինձ թվում էր, թե ընկել եմ մի ուրիշ աշխարհ: Զարգացումը մեծ է, հաջողություններն` անհամար»:
Նրա ստեղծագործությունները թարգմանվել ու թարգմանվում են աշխարհի բազմաթիվ լեզուներով:
Վիլյամ Սարոյանը վախճանվեց ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում 1981 թվականի մայիսի 18-ին: Նրա կտակի համաձայն աճյունի մի մասը բերվել է Հայաստան և թաղվել Երևանում` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.