Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտարարել է հատկապես կարևոր գործերի քննիչի թափուր պաշտոնի համար անցկացվող բաց մրցույթ, այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ պաշտոնական կայքից:
Պաշտոն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների վերաբերյալ ներկայացվող պահանջները.
1. Հատուկ քննչական ծառայությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան օտարերկրյա պետությունում ձեռք բերած, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության` 60 տարին չլրացած այն քաղաքացին, ով`
ա) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց) կամ պահեստազորի սպա է,
բ) տիրապետում է գրական հայերենին:
2. Չունի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. փետրվարի 13 թիվ 143-Ն որոշմամբ հաստատված ցանկով Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատներն եւ հիվանդությունները:
3. Հատուկ քննչական ծառայության պաշտոնի կարող են նշանակվել նաև 1-ին մասի ա ենթակետի պահանջներին չհամապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի բ-ե կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ 13-րդ հոդվածի համաձայն՝ մինչեւ 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում հաշվառված անձինք:
4. Հատուկ քննչական ծառայությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով՝
ա) մինչև նշանակումը չունի դատախազի կամ քննիչի առնվազն 3 տարվա ստաժ,
բ) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
գ) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից,
դ) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար` անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից,
ե) գտնվում է քրեական հետապնդման մեջ,
զ) չի համապատասխանում 1-ին կետով սահմանված պահանջներին:
5. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչի թափուր պաշտոնը համալրելու համար ներկայացվող փաստաթղթերը՝
ա) դիմում՝ ուղղված Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին.
բ) անձը հաստատող փաստաթուղթ, սոցքարտ և պատճենը,
գ) բարձրագույն իրավաբանական կրթության առկայությունը հավաuտող փաuտաթուղթ և պատճենը,
դ) աշխատանքային գրքույկ և պատճենը կամ քաղվածք,
ե) Հատուկ քննչական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելը կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ և պատճենը (եթե հավակնորդը արական սեռի է),
զ) Տեղեկանք` քննիչի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. փետրվարի 13 թիվ 143-Ն որոշման,
է) հայտարարություն դատվածության վերաբերյալ,
ը) երկու լուսանկար՝ 3×4 չափսի:
Հավակնորդը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ:
Մրցույթն անցկացվում է հարցազրույցի եղանակով, որն իրականացվում է Հատուկ քննչական ծառայության պետի կողմից հաստատված՝ ծառայության ծառայողների ատեստավորման ծրագիր-հարցաշարի հիման վրա:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է համարվում 2012թ. սեպտեմբերի 24-ը:
Մրցույթն անցկացվելու է 2012թ. հոկտեմբերի 04-ին՝ ժամը 11: 00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքում
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.