Օգոստոսի 27-ին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Ս. Շահումյանի անվան թիվ 1 դպրոց, որտեղ անցկացվում են արևելահայերենի արագացված դասընթացներ սիրիահայերի համար:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դասերն ընթանում են 3 խմբով, երկուշաբթիից` ուրբաթ, ժամը 9:30-13:00, որին մասնակցում է շուրջ 50 սիրիահայ:
Տիկին Հակոբյանը` Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի ուղեկցությամբ, մասնակցեց երեք խմբերի ուսումնական պրոցեսին, զրուցեց արևելահայերեն սովորող սիրիահայերի հետ: Նախարարի այն հարցին, թե ինչն է խթանել արևելահայերենը սովորելու ցանկությանը, դասընթացի մասնակից Նվարդ Պողիկյանը (Հալեպ) պատասխանեց. «Կրթության նկատմամբ հատուկ սերը և Հայրենիքում հիմնավորվելու մեծ ցանկությունս»:
Զրույցների ընթացքում պարզվեց, որ մեծամասամբ յուրացվել են արևելահայերեն քերականության օրենքները, արևելահայերեն և արևմտահայերեն լեզուների քերականական ակնհայտ տարբերությունները: Ներկայումս սիրիահայերի կողմից առավելապես բարձրաձայնվում են բանավոր խոսքում բաղաձայն հնչյունների արտաբերման տարբերությունները, որոնք էլ կհաղթահարվեն ժամանակի և շփումների ընթացքում:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին ուսումնական գործընթացը արագ և արդյունավետ կազմակերպելու, նաև հայաստանյան կյանքին ինտեգրվելու գործում աջակցության համար` սիրիահայ Անդրանիկ Վարդանյանը հուզումով կատարեց Ա. Սաթյանի «Մարտիկի երգը» և հավելեց. «Մենք այն թռչուններն ենք, որոնց արմատն ամուր է և ի վերջո վերադարձանք մեր բույնը»:
Ցածր տարիքային խմբի դասարանում ՀՀ սփյուռքի նախարարը անհատապես ծանոթացավ աշակերտներից յուրաքանչյուրին:
Ավագների խմբում խնդիրներն առավել առարկայական էին. սիրիահայերը մեկ անգամ ևս բարձրացրին անձնագրերի, մուտքի արտոնագրերի ժամկետների, կրթության պայմանների և աշխատավայրերի վերաբերյալ հարցադրումներ: Նախարար Հակոբյանը պատասխանեց բարձրացված յուրաքանչյուր խնդրի, ուղղորդեց համապատասխան գերատեսչություն` ևս մեկ անգամ ծանուցելով սիրիահայերին պետական մակարդակով տրվող արտոնությունները: Բացի ծրագրային աջակցությունից, որն ամեն օր իրականացնում է գերատեսչությունը, առաջարկեց մի շարք իրավիճակային լուծումներ` կապված փաստաթղթերի տեղափոխման, հանրակրթական դպրոցներում կամ այլընտրանքային` դպրոցներում սիրիական ծրագրով դասարաններում տեղավորվելու հետ:
Մանկավարժ Էմմա Վարդանյանի հավաստիացմամբ երեխաները մեծ ոգևորությամբ են սովորում մեր ոսկեղենիկ մայրենիի մյուս ճյուղը` արևելահայերենը: Հյուրերի համար նրանք հոտնկայս կատարեցին «Էրեբունի-Երևան» երգը:
Տիկին Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ արդեն շուրջ 15 սիրիահայ մանկավարժներ են հաշվառվել, որոնք ցանկություն են հայտնել ներգրավվել կրթական գործընթացում և դասավանդել սիրիական ծրագրով դասարաններում:
Հանդիպման ավարտին նախարարը ոգևորեց այն երեխաներին, որոնք նպատակադրվել են իրենց կրթությունը շարունակել հայկական դպրոցներում և իրենց ապագան պատկերացնում են միմիայն Հայաստանում: Նախարար Հ.Հակոբյանը խոստացավ սիրիահայ աշակերտներին հայկական դպրոցներում հանդիպել ուսումնական տարվա ընթացքում, հետևողական լինել նրանց ուսումնառությանը:
- 15:06Անապահով ընտանիքների 1-ին կուրսի ուսանողներին պետությունը կաջակցի
- 16:53Արմեն Աշոտյան.107 ավագ դպրոցներից 35%-ը կայացած են, դրանցից որոշները՝ մարզերում
- 18:23Աշակերտը պիտի ունենա ազատ ընտրելու իրավունք
- 12:22Այն ժողովուրդը, որը չի ցանկանում ոչնչանալ, երբեք չի ոչնչանա
- 17:32Դիլիջանի միջազգային դպրոցում հավաքվել է լուրջ մասնագետների մի շատ լավ թիմ. Սերժ Սարգսյան
- 12:10Հայ դպրոցականների օլիմպիական հաղթանակները շարունակվում են
- 12:12Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը նոր ռեկտոր ունի
- 17:46Ո՞վ կարող է հավակնել բուհերում թափուր մնացած տեղերին
- 18:06Այս տարի նպատակային տեղերով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի 13 դիմորդ կընդունվի ՀՀ բուհեր
- 22:06Արմեն Աշոտյանը ներկայացրել է որոշ բուհերում և ֆակուլտետներում անցումային բալերը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.