«Դուք շատ լավ գիտեք, թե մենք ինչ երկրում ենք ապրում, որտեղ քաղաքապետի ընտրությունների համար պայքարն այսօր ռեալ չէ: Ունենալու ենք այն, ինչ ունեցել ենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- երեկ «Առավոտին» ասաց ՀԱԿ-ը ներկայացնող պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Ինչ խոսք, սա ճշգրիտ, սթափ և իրատեսական գնահատական է: Բայց եթե ես այդպիսի բան գրեի, նույն ընդդիմության ներկայացուցիչները կասեին, որ ես մարդկանց մեջ սպանում եմ հույսն ու հավատը, հաշտվողական և հարմարվողական տրամադրություններ եմ սերմանում, փոխանակ ոգեկոչեմ ժողովրդին սրբազան պայքարի և այլն: Երբ ընդդիմադիր պատգամավորն է ասում, որ քաղաքապետի պաշտոնի համար պայքարը ռեալ չէ, դա, այնուամենայնիվ, որոշակի տարակուսանք առաջացնում է: Որքան ես եմ հասկանում, ընդդիմության առաքելությունը այյընտրանք առաջարկելն է: Օրինակ, Գյումրիի բազարում, որտեղ, ըստ տեղի իրավապաշտպանների, մոտ 5000 անօթևան կա, Վարդան Ղուկասյանն այդ հարցը չի լուծել, Սամվել Բալասանյանն էլ չի լուծի: Քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի գործը, իմ կարծիքով, հետևյալն է` գտնել ուղիներ, որպեսզի 3 տարում այդ մարդկանց թիվը պակասի գոնե 1000-ով, և առաջարկել այդ ուղիները` ընտրողներին: Դրանից հետո տեղի են ունենում ընտրություններ` ճիշտ այն սցենարով, որոնք նկարագրել է տիկին Սարգսյանը: 3 տարի անց, երբ անօթևանների թիվը մնում է 5000, ընդդիմությունն ասում է` «տեսա՞ր, որ իշխանությունն այս հարցը չկարողացավ լուծել»: Եթե այլընտրանք և, համապատասխանաբար, այլընտրանքային թեկնածու չի առաջադրվում, նման հարցերը «դատապարտվում են» հավերժ մնալ չլուծվածների շարքում:
«ՀԱԿ-ը մասնակցելու է և համայնքային ղեկավարների, և ավագանու անդամների մակարդակով»,-նաև ասել է Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավորը: Համենայնդեպս, մինչև այս պահը Կոնգրեսը ոչ համայնքի ղեկավարի, ոչ ավագանու «մակարդակով» որևէ թեկնածու չի առաջադրել: Եվ ոչ միայն Կոնգրեսը, այլև «Ժառանգությունը», Կոմկուսը և մի շարք այլ քաղաքական ուժեր չեն ցանկանում այս ընտրություններն օգտագործել` իրենց գաղափարներն ու առաջարկները քարոզելու համար: Այդ իմաստով ՏԻՄ ընտրությունները այլըտրանքային չեն լինելու: Իսկ այն, ինչ պաշտոնապես կոչվում է «այլընտրանք», պարզապես խեղկատակություն է: Ըստ օրենքի, որպես թեկնածու պետք է գրանցվի մեկ հոգուց ավելի: Եվ ահա ճարպիկ գյուղապետներն ու քաղաքապետները ելքը գտել են. որպես «այլընտրանքային» թեկնածու գրանցում են իրենց բարեկամներին և կուսակցական ընկերներին (որոշ միամիտներ կարծում էին, որ ՀՀԿ-ականներն իրար դեմ պիտի պայքարեն), իսկ այնուհետև այդ ձեռնասուն «այլընտ-րանքները» ինքնաբացարկ են հայտնում: Սա այն դեպքն է, երբ օրենքի տառը ձևականորեն պահպանվում է, սակայն իրականում ոչ մի մրցակցություն էլ չի ծավալվում:
Իհարկե, ոչ բոլոր տեղերում է այդպես` մի քանի համայնքում սպասվում է ՀՀԿ-ԲՀԿ լուրջ «ճակատամարտ»: Բայց ազդեցիկ կլանների մեջ այդ պայքարը «այլընտրանքային» անվանելը խիստ չափազանցություն կլիներ:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.