Մի անգամ, շատ վաղուց Գերագույն խորհրդի փակ նիստում պատգամավորներից մեկը հարց տվեց ՀՀ նախագահին`դուք չե՞ք գտնում, որ Ռուսաստանի հետ չափից դուրս սերտ կապեր հաստատելը և այդ երկրի վրա բոլոր հարցերում հույս դնելը հակասում է դարաբաղյան շարժման գլխավոր հիմնադրույթներից մեկին, որը հակիրճ ձևակերպված է այսպես` «երրորդ ուժի բացառումը»: Իրականում պատգամավորի հարցը հնչում էր ավելի երկար` մոտ երկու րոպե. նա չգիտեր ժուռնալիստիկայի գլխավոր հիմնադրույթներից մեկը` չձևակերպել հարցն այնպես, որ այն պահանջի «այո» կամ «ոչ» պատասխանը: Նախագահ Տեր-Պետրոսյանը, բնականաբար, օգտվեց այդ վրիպումից և երկարաշունչ հարց-ճառին պատասխանեց՝ «ոչ»: (Ի դեպ, խորհուրդ կտամ բոլոր ասուլիսների, հարցազրույցների կամ, ասենք, խորհրդարանական հարցու-պատասխանների ժամանակ, եթե «հարցը» սկսվում է «դուք չե՞ք գտնում» դարձվածքից, միավանկ պատասխաններ տալ՝ դա գուցե կսովորեցնի մարդկանց իսկական հարցեր ձևակերպել):
Իսկ ի՞նչ էր նշանակում այսօրվա հայկական պետության գաղափարախոսական ծրագիրը կազմած «Ղարաբաղ» կոմիտեի այդ կարգախոսը, որը բազմիցս հնչել է ՀՀՇ առաջին, մասամբ նաև երկրորդ համագումարում: Հետաքրքիր կլինի դա իմանալ մեր քաղաքական վետերաններից, բայց, իմ կարծիքով, իմաստը հետևյալն էր. նախորդ դարի վերջին տասնամյակի դրությամբ, երբ հնարավորություն ստեղծվեց անկախ հայկական պետություն կաոուցելու, մենք անցյալից ժառանգել էինք խնդիրներ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և այդ խնդիրները մենք պետք է լուծենք առանց երրորդ ուժի ներգրավման: Այսօրվա տեսանկյունից դա կարող է դիտվել որպես հեղափոխական ռոմանտիզմի դրսևորում` մենք բավականաչափ ուժ չունենք այդ հարցերն ինքնուրույն լուծելու համար: Մյուս կողմից, այդ թեզը հանդիպել և հանդիպում է մեր հասարակության դիմադրությանը, քանի որ հայաստանցիների մեծ մասը վստահ է, որ մենք կարող ենք ապրել միայն «ռուսի շվաքի տակ»:
Բայց ամեն ինչ, նույնիսկ ռուսասիրությունը, պետք է չափի մեջ չինի: Մի քանի օր առաջ ես արդեն գրել էի այն ասեկոսեների մասին, ըստ որոնց, Գյումրիի քաղաքապետի խնդիրը պետք է լուծեր Պուտինը: Հիմա հերթը հասել է վարչապետին: Իբր, Մոսկվայում երազում են ներկայիս «արևմտամետ» վարչապետին փոխարինել «յուրայինով»` ի դեմս «Գազպրոմի» ներկայացուցիչ Կարեն Կարապետյանի, և դա «ձեռի հետ» կլուծի նաև ԲՀԿ-ՀՀԿ բոլոր «անհարթությունները»: Ինչ խոսք, Տիգրան Սարգսյանի կառավարությունն այս 4 տարում տնտեսական մտքի ֆանտաստիկ թռիչքներով, մեղմ ասած, չի փայլել: Բայց, ըստ մեր խեղված տրամաբանության, այս կառավարությունը պետք է փոխել ոչ թե այն պատճառով, որ այն վատ է աշխատում, այլ’ որովհետև Կրեմլում են այդպես ուզում: Իհարկե, նման լուրերի աղբյուրը տիրապետում է որոշակի «դրայվի»:
Կգա՞ այն պահը, երբ գոնե նման հարցերում մենք կբացառենք երրորդ ուժը:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.