Այսօր Հայաստանում հաշմանդամ երեխային տեղափոխելիս մեքենան անհամապատասխան վայրում կանգնեցնելու համար ոստիկանը տուգանում է հաշմանդամ երեխայի ծնողին։ Այս խնդրի վերաբերյալ Պաշտպանի մոտ անհատական ընդունելության ժամանակ իր մտահոգությունն էր հայտնել նաև մանկական պարալիչով տառապող 11-ամյա Անիի մայրը։ Նրա խոսքերով երեխային մեքենայից իջեցնելու համար նույնիսկ կարճաժամկետ կայանելու դեպքում նա մի քանի անգամ տուգանվել է ոստիկանության կողմից։
Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ խնդիրն ուսումնասիրելիս պարզ էր դարձել, որ պատճառը հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխողներին վերաբերող Կառավարության համապատասխան որոշումն է։ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված է, որ տրանսպորտային միջոցների օգտագործման համար արտոնություններ նախատեսող նշանների ազդեցությունը տարածվում է միայն այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք վարում են 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները կամ փոխադրում են նման հաշմանդամների: Այսինքն, Կառավարության սույն որոշմամբ սահմանված դրույթով վերոնշյալ արտոնությունները չեն տրամադրվում «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողներին կամ խնամակալներին։ Սա լուրջ մտահոգության առիթ է տալիս երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ մեր հասարակությունում կան բազմաթիվ այդպիսի երեխաներ։
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը բարձրացրել էր այս խնդիրը և առաջարկ արել ՀՀ Վարչապետին լրացումներ կատարել Կառավարության որոշման համապատասխան կետերում։ Վարչապետն ընդունել էր Պաշտպանի առաջարկը և հանձնարարական տվել՝ կատարել համապատասխան փոփոխությունները։
Այդ հանձնարարականին համապատասխան՝ օրեր առաջ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը առաջարկ է ներկայացրել Կառավարության որոշմամբ հաստատված 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամների համար սահմանված արտոնությունները տարածել նաև «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող երեխաների ծնողների կամ խնամակալների վրա։
ՄԻՊ-ն ակնկալում է, որ ՀՀ Կառավարությունը հնարավորինս շուտ կհաստատի այս առաջարկը՝ լուծելով բազմաթիվ հաշմանդամ երեխաների խնդիրը։
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
- 11:10Ինչի՞ համար են ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը. ՔԿ-ի հաղորդագրությունը
- 11:10Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.