Երեկ, այսօր և վաղը շարունակաբար «Առավոտ» օրաթերթում տպագրում ենք Արայիկ Մանուկյանի հոդվածը, որը կրում է «Հայաստանի լրագրության տխուր դեմքը» տխուր վերնագիրը: Արայիկն այն մարդը չէ, որն ակնկալում է, թե բոլորս նրա հետ 100 տոկոսով համաձայն ենք լինելու: Ես էլ չեմ պատրաստվում կուրծք ծեծել` պնդելով, թե ես նրա նկարագրած խմբագիրներից չեմ, ես բացառություն եմ և այլն: Լրատվամիջոցներն աշխատում են մրցակցային դաշտում, և եթե բոլորը գրում են բռնաբարված տատիկների մասին, «Առավոտը» չի կարող այդ թեման շրջանցել:
Բայց մի հարցում հեղինակն արդարացի է` 10 տարի առաջ ընդունված «Մամուլի մասին» օրենքը, իր ժամանակի համար բավականին առաջադեմ լինելով, չի կարգավորում այսօրվա իրողությունները: Հազարավոր օրինակներից բերեմ ամենաթարմը: Հանրապետական պատգամավորը մեր թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնում, ճիշտ թե սխալ` էական չէ: Այդ կարծիքը վերաշարադրվում է մի կայքում` մամուլի տեսության մեջ և տակը գրվում են մեկնաբանություններ: Եվ ահա ՀԱԿ-ի համակիրներից մեկը, որն այդ պատգամավորի երեխայի տարիքին է, իր մեկնաբանության մեջ դիմում է իշխանության ներկայացուցչին` «այ կենդանի» և, իհարկե, իսկույն 7 հատ like ստանում, ինչը, հավանաբար, նշանակում է` «վախ, ցավդ տանեմ, մեռնեմ դուխիդ, լավ շշեցիր»: Ինչ արած, Կոնգրեսն այդպես է պատկերացնում հանուն ժողովրդավարության իր պայքարը: Հիմա ի՞նչ անել այդ մեկնաբանության հետ: Եթե կայքի խմբագիրն այն ջնջի, կարող են մեղադրել ազատ խոսքը ճնշելու մեջ: Եթե չջնջի, իմ նմանները [որոնք, գիտակցում եմ, այսօր մեր հասարակության մեջ փոքրամասնություն են կազմում] կարող են իրենց վատ զգալ: Եվ հետո` մեկնաբանության համար ո՞վ է պատասխանատու՝ այն գրո՞ղը, թե՞ կայքը: Դրանք իսկապես հարցեր են, որոնք մամուլի ներկայիս օրենքը չի կարգավորում: Ամենահետաքրքիրն այն է, որ օրենսդրական կարգավորման ցանկացած փորձ [եթե այն երբևէ արվի] նույնպես դիտվելու է որպես «մահակ», «գրաքննություն» և այլն:
Մի բան պարզ է` ոչ մի կոչ կամ ԶԼՄ-ների համատեղ հայտարարություն, ոչ մի վարքականոն, ոչ մի ինքնակարգավորում չի օգնի, որովհետև «շշելը», «ջախջախելը», «պորտը տեղը դնելը» խրախուսվում է ոչ միայն լրատվամիջոցներում, այլև առօրյա կյանքում: Հայաստանյան հասարակության մեծամասնություն մեջ կա կոնսենսուս, որ, օրինակ, փողոցում չի կարելի մերկ քայլել` այստեղ գործում են ինքնակարգավորման մեխանիզմները, և խորհրդարանը չպիտի օրենք ընդունի` մերկ չքայլելու մասին: Բայց նման համաձայնություն չկա` ենթադրենք, լրատվամիջոցներում չհայհոյելու մասին: Գումարած`այդ դեպքերում անխուսափելի դեմագոգիան: Վերջերս մեկը «Ֆեյսբուբի» իմ պատին սկսեց ինչ-որ պոռնո մտքեր արտահայտել, և երբ ես նրան արգելափակեցի, սկսեց բողոքել` «չէ՞ որ դուք ագատ խոսքի ջատագով եք»: Էլի ջատագով եմ` համացանցն ընդհանրապես և «Ֆեյսբուքը» մասնավորապես Ձեր տրամադրության տակ են: Ինչո՞ւ անպայման պիտի ինքնարտահայտվեք իմ պատին:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.