Սիրիական ճգնաժամի ներկա հանգրվանին Իրանի բացահայտ ներգրավումը մի պահ երեւութապես երկրորդ փլան հղեց ռուսական դերակատարության գործոնը, երբ մանավանդ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդի նախագահ եւ գերագույն հոգեւոր պետի ներկայացուցիչ Սայիտ Ժալիլի Դամասկոսում հայտարարեց, որ Իրան պիտի չարտոնե դիմադրության առանցքին քանդումը, որուն մի մասն է Սիրիան:
Թեհրանի անունով հայտարարություն կատարելու լիազորություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատարի վճռակամությունը այստեղ ակներեւ է: Հայտարարությունը ունի իր հիմնավորումը: Խնդիրները, որոնք տեղի են ունենում Սիրիայում, միայն սիրիական տարողություն չունեն, դիմադրության առանցքը քանդելու են միտված եւ առ այդ ուղղված են Ռուսաստան-Իրան-Սիրիա առանցքին դեմ: Հայտարարության առիթը թեեւ իրանցի 48 առեւանգյալների խնդիրն է, այսուհանդերձ հստակ է ուղերձը, որ հակամարտությունները աշխարհաքաղաքական տարողունակություն ունեն: Եւ այս դեպքում Իրան ի՛րենն է սեպում Սիրիայի ներկա դերակատարության պահպանման խնդիրը:
Այս ամբողջը իբրեւ ռազմաքաղաքական գործընթաց հստակ էր արդեն: Կարեւորը այս դեպքում պաշտոնական Թեհրանի հստակացումն է, բարձրաձայնումը եւ դիրքերից չզիջելու պատրաստակամության եւ զորակցության շեշտակի հայտարարությունը: Ի տարբերություն` պաշտոնական Մոսկվայի, որ արտաքին զինվորական միջամտություններ ապահովելու միջազգային որոշումներ կանխարգիլող իր վեթոյի իրավունքով համեմատաբար ավելի զուսպ եւ առերեւույթ ավելի դիվանագիտական բնույթի հայտարարություններ էր կատարում: Թեեւ այստեղ պետք չէ մոռանալ, որ ուղղակի Թեհրանին դեմ ոտնձգություն կատարված է առեւանգյալների հարցով:
Իրանցի առեւանգյալների հարցը անշուշտ կապվում է լիբանանցի առեւանգյալների թղթածրարին: Մինչ Թեհրանի պաշտոնական ամբաստանությունը իր քաղաքացիների առեւանգման առնչությամբ կուղղվեր Վաշինկթընին եւ Սիրիայի հակաիշխանական ուժերին, Սիրիայում առեւանգված լիբանանցիների թղթածրարին հետեւող պատասխանատու շեյխ Ապպաս Զղեյպ իր ամբաստանության սլաքները ուղղակի ուղղեց դեպի Քաթար եւ հատկապես Թուրքիա: Կարեւոր մի հավելումով . առեւանգյալ լիբանանցիների հարցի չլուծման դեպքում, իրենց կողմից համապատասխան «հյուրընկալության» պիտի արժանանան լիբանանաբնակ թուրքեր:
Անկարային ուղղված միակ սպառնալիքը չէր այն, ինչ որ կհնչեր Բեյրութից: Թեհրանի զինվորական պատասխանատուների սպառնալիքները նման չէին երկու երկրների արտգործ նախարարների միջնորդական առաքելություններ ապահովելու միտող երկխոսության բովանդակությանը: Իրանի զինված ուժերի սպայակույտի պետ զորավար Հասան Ֆիրուզ Ապատին հայտարարած էր, որ Սիրիայից հետո հերթը Թուրքիային է: Զորավարը Թուրքիան պատասխանատու կնկատեր Սիրիայի իրադարձություններին (իմա՛ նաեւ իրանցիների առեւանգմանը): Վարչապետ Էրտողանի պատասխանը չէր ուշանար. «Թուրքիան աջակցած է Իրանին այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրների կողմից ճնշումի ենթարկված էր այն»: Թուրքական այս հիշեցումը իրանյան սպառնալիքին դիմաց մեղմ է համարվում: Սիրիա-Իրաք-Թուրքիա քրդական հավանական միավորումի մղձավանջը առաջնային խնդրի նշանակություն ունի Անկարայի համար, որ նոր ճակատ դիմագրավելու իրականությունից փախուստ տալու խուսանավում է կատարում պարզապես: Խուսանավումը չի փրկի Թուրքիայի կացությունը սակայն: Թուրքական զորքերի սիրիական տարածք հերթական մուտք գործելը այս անգամ չի վրիպել իրանյան շրջանակների ուշադրությունից: Առաջին անգամը չէր, որ թուրքական զորքեր երեւում են 1921-ին թուրք-ֆրանսիական համաձայնությամբ սիրիական հողերի վրա թուրքական տարածք համարված Ճարապլուսում: Այս անգամ իրանյան լրատվամիջոցներ փութացին հաղորդելու, որ Թուրքիան ներխուժած է սիրիական տարածք:
Ամբաստանվող կողմերը հետզհետե հստակ են, որոնց նկատմամբ նաեւ հակակշիռ քայլեր առնելու հայտարարություններ են կատարվում: Անկարայի կիրառած բազմակի խաղերն ու խուսանավումները հետզհետե նեղ անկյուններում են հայտնվում: Սիրիայի, քրդերի եւ Իրանի հետ դիմագրավված թղթածրարները հարեվանների հետ զերո խնդիրներ ունենալու վարքագծի ձախողությունն են ընդգծում։
Այլ ուղղության վրա արձանագրված մի զարգացում այս բոլորի հետ ուղղակի-անուղղակի է է կապվում։ Բաքուն նոր է, որ հայտարարում, թե իր դեսպանության աշխատանքները դադրեցնում է Դամասկոսում։Նման մի որոշում անպայման համադրված է ավագ եղբոր հետ, որ հավանաբար օրին, երբ փակում էր իր դեսպանությունը Սիրիայում, թելադրած էր կրտսեր եղբոր սպասել եւ չաճապարել: Ադրբեջանական դեսպանությունը հիմա փակելը մտածել է տալիս, որ որոշումը կապ ունի իրանյան ուղղակի միջամտության հետ, եթե մտաբերենք նաեւ Բաքու-Թեհրան հարաբերությունների առնվազն ոչ սերտ -եթե ոչ լարված- բնույթը:
Տարածաշրջանային հարցերի նկատմամբ Անկարայի բազմակի խաղերը հանգած են բազմակի խնդիրներու: Դեպքերի ընթացքին դոմինոյական տեսությունը չի բացառում իր խաղին ներառել անվտանգության գոտիներ որոնող Թուրքիան:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.