2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մոտեցումը մի շարք հիմնարար հարցերի տեղիք է տալիս, մասնավորապես Թուրքիայից հայկական տարածքային պահանջների վերաբերյալ: Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում, այս սյունակում կանդրադառնանք այդ հարցերին՝ ներկայացնելով նման պահանջների հիմնավորումը և պատասխանելով հաճախակի հնչող հարցերին:
Հարց առաջին. Ճիշտ է արդյո՞ք, թե ցեղասպանության հանցագործությունից բխող բոլոր պահանջները հարյուր տարի անց դառնում են անվավեր:
Պատասխան. Ոչ, ճիշտ չէ: 1968 թվականի նոյեմբերի 26-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է «Կոնվենցիա պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին», որը ներառում է ցեղասպանության հանցագործությունը: Սույն Կոնվենցիայի առաջին հոդվածում ամրագրված է, որ «Վաղեմության ոչ մի ժամկետ չի կիրառվում [այդ հանցագործությունների նկատմամբ] … անկախ դրանց կատարման ժամանակից»: Հետևաբար, անկախ այն բանից, թե ինչքան ժամանակ է անցել, պատերազմի հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, ներառյալ ցեղասպանությունը, դեռևս կարող են հետապնդվել օրենքով: Այնուամենայնիվ, գործնական նկատառումներով, ավելի խոհեմ կլինի նման հանցագործությունների համար հնարավորինս շուտ դիմել դատարան:
Հարց երկրորդ. Արդյո՞ք անիրատես չէ ակնկալել, որ հայերը երբևէ կվերստանան Արևմտյան Հայաստանը:
Պատասխան. Պետք չէ պատրանքներ տածել, որ Թուրքիայի ղեկավարները հոժարակամ հայերին թեկուզ մի թիզ հող կհանձնեն, էլ չենք խոսում Արևմտյան Հայաստանի ողջ տարածքի մասին: Տարածքների խաղաղ փոխանցումը չափազանց հազվադեպ է միջազգային հարաբերությունների պրակտիկայում: Ավելի հաճախ հողը բռնի ուժով է վերցվում: Քանի որ Հայաստանը ռազմական տեսանկյունից ավելի հզոր չէ քան Թուրքիան և չի ակնկալվում, որ մոտ ապագայում այդպիսին կդառնա, ապա հայերը ստիպված են սպասել չնախատեսված զարգացումների, որոնք կարող է տեղի ունենան Թուրքիայում և նրա շուրջը, ինչպիսիք են քաղաքացիական պատերազմը, համաշխարհային կամ տարածաշրջանային հակամարտությունը, հեղափոխությունը, քրդական ընդհարումները, բնական կամ միջուկային աղետները, որոնք կհանգեցնեն իշխանական վակուումի և հնարավոր սահմանային փոփոխությունների երկրագնդի այդ հատվածում: Միաժամանակ, հայերը պետք է վառ պահեն և սերնդեսերունդ փոխանցեն իրենց հողային պահանջները մինչև պատեհ պահը, երբ նրանք կկարողանան վերստանալ իրենց օրինական իրավունքները:
Միևնույն ժամանակ, հայերի համար անխոհեմություն է նվազագույն պահանջներ ներկայացնել Թուրքիային: Քանի որ թուրք ղեկավարները չեն ցանկանում նույնիսկ ամենաչնչին տարածքային զիջումներ կատարել, ապա անիմաստ է նրանց ասել, որ հայերը կբավարարվեն միայն Արարատը կամ Անին վերադարձնելով: Հայերը պետք է պահանջեն ոչ պակաս, քան «Ծովից ծով Հայաստանը»: Իրենց պահանջները նվազագույնի հասցնելու փոխարեն հայերը պետք է պահաջեն առավելագույնը, որպեսզի արդյունքում ստանան արդարացիորեն իրենց պատկանող տարածքների գոնե մի հատվածը: Ինչպես բոլոր լավ հայ գործարարները գիտեն` բանակցությունները երբեք չեն սկսում ամենացածր գնից:
Հարց երրորդ. Եթե՞ Արևմտյան Հայաստանը ազատագրվի, արդյո՞ք բնակչության ճնշող մեծամասնությունը և ընտրված պաշտոնյաները քրդերը կամ թուրքերը չեն լինի՝ հայերին դարձնելով ազգային փոքրամասնություն իրենց սեփական հայրենիքում:
Պատասխան. Այո, դա այդպես կլինի, եթե Արևմտյան Հայաստանը հայերին հանձնվի հենց այսօր: Սակայն, այդպիսի բան հազիվ թե տեղի ունենա: Ինչպես նշվեց վերևում, նախքան որ հայերը հնարավորություն ունենան վերստանալ իրենց պատմական հողերը, աղետալի իրադարձություններ պետք է տեղի ունենան երկրագնդի այդ հատվածում: Ոչ ոք չգիտի, թե նման զարգացումներն ինչպիսի ազդեցություն կունենան տեղի բնակչության վրա: Տարածաշրջանում չնախատեսված հանգամանքների բերումով ժողովրդագրական փոփոխությունների արդյունքում կորոշվի, թե ինչքան քուրդ, թուրք կամ անգամ հայ կմնա այդ շրջանում: Պարզապես, չի կարելի ենթադրել, որ ստատուս քվոն հավերժ անփոփոխ է մնալու: Ուստի, չի կարելի ինքնաբերաբար եզրակացնել, որ Արևմտյան Հայաստանում հայերը կդառնան ազգային փոքրամասանություն:
Հարց չորրորդ. Եթե մի օր Արևմտյան Հայաստանն ազատագրվի, արդյո՞ք հայերը կցանկանան թողնել իրենց հարմարավետ տները Արևմուտքում և վերաբնակվել այդ անհյուրընկալ տարածքներում:
Պատասխան. Խնդիրն այստեղ հայերի՝ իրենց պատմական Հայրենիքում հաստատվելու իրավունքի մասին է: Հենց որ այդ տարածքները վերադարձվեն, ապա յուրաքանչյուր հայ ինքը կորոշի տեղափոխվելու հարցը: Դա Թուրքիայի գործը չէ: Արդյո՞ք բոլոր հրեաներն ապրում են Իսրայելում: Լիբանանցիների մեծ մասը, հայերի նման ապրում է իր հայրենիքից դուրս, բայց արդյո՞ք մարդիկ կասկածի տակ են դնում Լիբանանի որպես պետության գոյությունը: Երբ մի գեղեցիկ օր Արևմտյան Հայաստանն ազատագրվի, ապա Մերձավոր Արևելքի շրջակա երկրներում բնակվող հայերի մեծամասնությունը հավանաբար կցանկանա տեղափոխվել այնտեղ: Սակայն խնդիր չկա, եթե աշխարհի ոչ բոլոր հայերը մեկնեն հայրենիք: Նրանք, ովքեր կմնան Սփյուռքում, անշուշտ վճռական դեր կխաղան նորաստեղծ երկրի տնտեսական և քաղաքական հզորացման գործում, ինչպես որ աշխարհասփյուռ հայերը ներկայումս օգնում են իրենց հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.