Հայ ազգի մտավորականության առաջադեմ հատվածը շատ է սիրում խոսել մեր երկրում քաղաքացիական հասարակության ձևավորման ընթացքի և այդ պատմական պրոցեսում ՀԿ-ների ծանրակշիռ դերի մասին։ Ընդ որում, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ այդ դասին պատկանող կազմակերպություններն իրենց գոյության և «քաղաքացիական հասարակությունակերտ» գործունեության միջոցները քաղում են Արևմտյան պետությունների գանձարաններից, որոնք երբեք առիթը բաց չեն թողնում սատարել այնպիսի նպատակների իրագործմանը, ինչպիսիք են ժողովրդավարության ներդնումը, միջէթնիկական հանդուրժողականության սերմանումը, և, իհարկե, գենդերային խտրականության ու նմանատիպ այլ կարծրատիպերի փոշիացմանը։
Ցանկացած հայ ՀԿ-ական, անկախ սեռից, տարիքից և գործունեության պրոֆիլից (ինտեգրում ինչ-որ մի բանի, գենդերային պայքար, դելֆինների շահերի պաշտպանություն և այլն) ձեզ կբացատրի, որ ժամանակակից աշխարհում անհնար է հասնել հաջողության առանց ժողովրդավարության և ազատ շուկայի, քանի որ դրանք համընդհանուր բարեկեցության շարժիչներն են։ Այս պրեամբուլային էլ կհաջորդի Արևմտյան (մեր դեպքում նաև ռուսական) անշահախնդիր օգնության մասին ստանդարտ զրույց, որտեղ փուլ-առ-փուլ կբացահայտվի Եվրոպայի և ԱՄՆ-ի հումանիստական էությունն ու ողջ աշխարհին սրտանց օգնելու նրանց մեծ ցանկությունը։
Մի խոսքով, այսօր որոշ մարդիկ վստահ են, որ մեր երկիրը ողբալի կացությունում է (ինչը, ցավոք, ճշմարտություն է) և, որ այդ փոսից դուրս գալու միակ ուղին միջազգային (այսինքն ամերիկաեվրոպական) փորձի պատվաստումն է Հայաստանում։ Դե, իսկ քանի որ ՀՀ իշխանությունները չունեն ոչ բավարար միջոցներ և ոչ էլ ցանկություն ֆինանսավորելու «դրախտացումը», մնում է հույսը դնել մարդասեր ու պատրաստակամ Արևմուտքի դրամաշնորհային առաջարկների և դրանց օպերատիվ արձագանքող ՀԿ-ների վրա։
Այս ամենը, իհարկե, շատ գեղեցիկ ու ոգևորիչ է հնչում, եթե չլիներ մի տխուր փաստ։
Նախքան երկրորդ համաշխարհային պատերազմը երկրագնդի քաղաքական քարտեզը բաղկացած էր մի քանի բևեռից, որոնց շուրջը կենտրոնացած էին «երրորդ աշխարհի» գաղութները։ Գաղութների դերը նույնպես պարզ էր. դառնալ մետրոպոլիայի արդյունաբերական արտադրանքի սպառման շուկա՝ միաժամանակ ապահովելով նյութկան և մարդկային հումքի անընդհատ հոսք։
Համաշխարհայի պատերազմից հետո երբեմնի գաղութների տարածքներում ծնվեցին նորանկախ տասնյակ պետություններ, որոնք դե յուրե դադարեցին լինել գաղութ։ Դե յուրե… Ինձ համար, համենայնդեպս դրանք գաղութ են առ այսօր, որովհետև օժտված լինելով սուվերենության չնչին նշույլներով, շարունակում են համապատասխանել գաղութ ձևակերպմանը։ Օրինակ, Հայաստանը, ինչպես և երրորդ աշխարհի մյուս երկրները, շարունակում են կրել զարգացած աշխարհի արտադրանքի սպառման շուկայի զուտ «գաղութային» դերը, իսկ հայկական տնտեսությունը շարունակում է մնալ հումքի՝ մարդկային (մտավոր և աշխատուժ) և բնական (պղինձ, մոլիբդեն և այլն), մատակարարար։ Այդ հումքը վերամշակվում է Արևմուտքում և այնուհետ կրկին սպառվում երրորդ աշխարհում։ Ստացված շահույթի փոքր մասը կրկին հատկացվում է հումքի գնմանը, դե իսկ մնացյալ մասն էլ ապահովում է այն, ինչ կոչվում է «արևմտյան բարեկեցություն»։ Ու շրջանը սկսվում է նորից։
Այժմ պատկերացրեք քաղաքացիական հասարակությամբ բնակեցված իդեալական պետություն։ Այն հզոր է, չունի խնդիրներ հարևանների հետ, ըմբոշխնում է ահեղ տնտեսության և հանրային համերաշխության բոլոր վայելքները։ Դրա արդյունաբերությունը ոչ թե հանքարդյունահանություն է կամ «մարդկանց արտահանում», այլ գիտատար ու առաջադեմ տեխնոլոգիաների արտադրություն, ինչպես և ծանր արդյունաբերություն։ Դրա պետական կառուցվածքն ախտահարված չէ կաշառակերությամբ, այլ բանիմաց է ու պրոֆեսիոնալ։ Այն չունի խնդիրներ հարևան երկրների հետ, ուստի և դատապարտված չէ սպառազինությունների հյուծող մրցավազքի և կախվածության արտասահմանյան միջնորդներից։ Մի խոսքով, այն Արևմուտքի գաղութ չէ, որ հումք է մատակարարարում և արտադրանք սպառում՝ կատարելով բանվոր-պետության դեր։ Այն հավասար մրցակից է՝ ինքնիշխան ու հզոր։
Դե իսկ հիմա թող յուրաքանչյուրն ինքը որոշի, թե այս երկու կեցություններից որը Հայաստանի համար կնախընտրի Արևմուտքը՝ գաղո՞ւթային, թե քաղաքացիական հասարակությամբ և ուժեղ պետականությամբ Հայաստան։ Նաև մտածեք, ի՞նչ է իրականում թաքնվում դրամաշնորհային վեհ ձևակերպումների ու խոսքերի թաղանթի տակ՝ օգնության ձե՞ռք, թե՞ դանդաղեցված գործողության ական։
Իհարկե, պատմությունը գիտե դեպքեր, երբ փոս փորողն ինքն է ընկել փոսը, ինչպես անցյալ դարի 20-ական թվականներին, երբ Մուսթաֆա Քեմալը օգտագործվելու փոխարեն ինքն օգտագործեց Արևմուտքին և Ռուսաստանին, սակայն ինչքան էլ մեծ լինի ցանկությունս, չեմ կարող պատկերացնել, թե ինչպես են հայ ՀԿ-ականներն օգտագործելու Արևմտյան միլիոնները` միաժամանակ հաջողացնելով չօգտագործվել…
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
- 13:05FOTON աշխարհահռչակ մակնիշի մեքենաների վաճառքը` Հայաստանում
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.