ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն դիմած քաղաքացիները հայտնել են, որ սույն թվականի մարտ ամսին Երևան քաղաքում գործող անշարժ գույքի գործակալություններից մեկում հարկադիր կատարող ներկայացած ոմն Արթուր Սամվելյանն իրենց խոստանալով հարկադիր էլեկտրոնային աճուրդով մատչելի գներով ձեռք բերել բնակելի տներ՝ վերցրել է ընդհանուր առմամբ 6.000 ԱՄՆ դոլար, սակայն գործարքները տեղի չեն ունեցել, իսկ գումարը չի վերադարձնում։
ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել է, որ ԴԱՀԿ աշխատակից ներկայացած Արթուր Եղիազարի Սամվելյանն աշխատել է ծառայությունում 1999-2001 թվականներին՝ որպես հարկադիր կատարող, սակայն ներկայումս որևէ առնչություն չունի հարկադիր կատարման ծառայության հետ: Այս գործի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին։
Ովքեր տուժել են Արթուր Սամվելյանի նույնանման գործողություններից՝ կարող են դիմել ոստիկանության Մաշտոցի բաժին 34-02-02 հեռախոսահամարով։
ԴԱՀԿ ապահովող ծառայությունը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին` նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել ԴԱՀԿ ծառայության թեժ գիծ՝ 34-22-29 հեռախոսահամարով, կամ հայտնել իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք նաև, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը կազմակերպվում է harkadir.ajurd.am կայքի միջոցով, որտեղ մարդկային գործոնի միջամտությունը բացառվում է: Աճուրդի վերաբերյալ այլ մանրամասներ ստանալու համար կարող եք զանգահարել 060 570-438 հեռախոսահամարով:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.