Դատապարտելով Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների դեմ հրապարակված դատավճիռը` իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել: Նրանք ՀՀ իշխանություններից պահանջելով դադարեցնել քրեական հետապնդումը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրենքի խախտումով դատապարտեց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին` 6 տարի, Արտակ Կարապետյանին` 3 տարի, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին` 2-ական տարի ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 316 (իշխանության ներկայացուցչի նկատմաբ դիմադրություն բռնությամբ կամ բռնության սպառնալիքով) և 258 (խուլիգանություն) հոդվածներով:
Գործի քննությունը, որը սկսվել է 2011 թվականի օգոստոսի 9-ից, և որի ամբողջ ընթացքում Տիգրան Առաքելյանի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվել է ազատազրկումը, ընթացել է օրենքի բազմաթիվ խախտումներով: Այդ թվում`
ա. Երիտասարդներին ներկայացված մեղադրանքը կառուցված է սույն գործով որպես տուժող և վկա ներգրավված ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա:
բ. Միջադեպին ականատես են եղել բազմաթիվ անձինք, ովքեր կարող էին գործի հանգամանքների վերաբերյալ արժանահավատ, օբյեկտիվ ցուցմունքներ տալ, սակայն նրանք նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել:
գ. Ինչպես բերման ենթարկվելիս, այնպես էլ որպես կասկածյալ ձերբակալելու պահին ՀԱԿ ակտիվիստները զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից:
դ. Բերման ենթարկելու, ինչպես նաև որպես կասկածյալ ձերբակալելու վերաբերյալ արձանագրությունները կազմվել են առանց փաստաբանների ներկայության:
ե. Փաստաբան Վահե Հովսեփյանի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին` մասնագիտական պարտականություններին խոչընդոտելու և իր նկատմամբ բռնություն կիրառելու փաստի կապակցությամբ, սակայն նշված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է:
զ. Նախաքննության ընթացքում պաշտպանության կողմի միջնորդությամբ որպես վկա հարցաքննվել են միջադեպին ականատես մի շարք անձինք, սակայն վերջիններս այդպես էլ չեն ընդգրկվել դատակոչի ցուցակում:
է. Նախաքննության ընթացքում ճնշում է գործադրվել միջադեպին ականատես այն անձանց վրա, ովքեր որպես վկա ցուցմունք տալու նպատակով տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Այս ամենից զատ, մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ շատ ավելի ծանր դեպքերի առնչությամբ դատարանը կայացրել է նույնիսկ ազատազրկում չնախատեսող վճիռներ: Հետևաբար, դատավճիռը ինքնին և պատժաչափերը, որոնց դատապարտվել են երիտասարդ ակտիվիստները մեր կողմից որակվում են որպես խտրական արդարադատության կիրառում:
Ընդդիմադիր հայացքների տեր երիտասարդ ակտիվիստների նկատմամբ նման վճռի կայացումը մեկ անգամ ևս փաստում է, որ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդող բռնությունները և քաղաքական հալածանքները Հայաստանում ոչ միայն չեն դադարել, այլև նոր նախագահական ընտրությունների շեմին նոր որակ ու նոր դրսևորումներ են ստանում: Սա մի կողմից կարելի է դիտարկել որպես գալիք նախագահական ընտրությունների նախաշեմին հանրության մեջ վախի մթնոլորտի տարածման փորձ, իսկ մյուս կողմից՝ադմինիստրատիվ ռեսուրսի հիմնական ապահովող ռեպրեսիվ իրավապահ համակարգին՝անկաշկանդ գործելու հրահանգ:
Մենք` ներքոստորագրյալ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներս, խստորեն դատապարտում ենք արդարադատության հետ աղերս չունեցող նման վճռի կայացումը և ՀՀ իշխանություններից պահանջում`
Դադարեցնել քրեական հետապնդումը Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ:
Վերջ տալ քաղաքական հետապնդումներին, հալածանքներին ու բռնություններին;
Հրաժարվել խտրական դատավարություններց և արդարադատության միտումնավոր նենգափոխման արատավոր պրակտիկայից:
Կոչ ենք անում նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ իրենցուշադրությունը սևեռել այս գործի վրա և ջանք չխնայել երիտասարդ ակտիվիստների հտապնդումները դադարեցնելու և Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ»:
Հայտարարությունը ստորագրել են «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե», Իրավունքի և ազատության կենտրոն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»,
«Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպությունները:
- 12:10Աչքերն ու բերանը փակել են և տարել Ծաթեր գյուղ, պահել հյուրատանը. Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորվել է 2 անձ, նրանց ինքնությունը հայտնի է
- 12:10Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. ԱԱԾ-ում նախաձեռնվել են քրեական վարույթներ
- 12:10Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն․ Ոստիկանություն
- 13:10ՌԴ-ում ադրբեջանցու սպանության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված հայը հացադուլի մեջ է.նրան պահում են բարձր անվտանգային գոտում
- 15:10Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
- 13:10ԱԱԾ-ում որևէ վարույթ չի հարուցվել.Մուրադ Փափազյանի մուտքn արգելվել է, քանի որ կառավարությունը սպառնալիք է զգացել նրանից
- 15:10Օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականներ. ԱԱԾ-ն մանրամասնում է
- 12:10Մատաղիսի զորամասի հրամանատարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում
- 15:10Բարձրաստիճան սպա է կալանավորվել. նրա անգործության հետևանքով հակառակորդը ճեղքել է ՀՀ ԶՈւ պաշտպանությունը․ ՔԿ
- 15:10Պահանջելու եմ վերականգնել Հայաստան վերադառնալու իրավունքս, Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ․ Մուրադ Փափազյան
16.08.2022 | 15:10
16.08.2022 | 14:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 12:10
16.08.2022 | 11:10
15.08.2022 | 15:10
15.08.2022 | 14:10
15.08.2022 | 13:10
15.08.2022 | 12:10
15.08.2022 | 11:00
13.08.2022 | 14:10
13.08.2022 | 13:10
13.08.2022 | 12:10
13.08.2022 | 11:10
12.08.2022 | 15:10
12.08.2022 | 14:10
12.08.2022 | 13:10
12.08.2022 | 12:10
12.08.2022 | 11:10
11.08.2022 | 15:10
11.08.2022 | 14:10
11.08.2022 | 13:10
11.08.2022 | 12:10
11.08.2022 | 11:10
10.08.2022 | 15:10
10.08.2022 | 14:10
10.08.2022 | 13:10
10.08.2022 | 12:10
10.08.2022 | 11:10
09.08.2022 | 14:10
09.08.2022 | 13:10
09.08.2022 | 12:10
09.08.2022 | 11:10
08.08.2022 | 15:10
08.08.2022 | 14:10
08.08.2022 | 13:10
08.08.2022 | 12:10
08.08.2022 | 11:10
06.08.2022 | 14:10
06.08.2022 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.