Սիրիայի տարածքին արձանագրվող իրադարձությունների մասին Թուրքիայի վարչապետին կատարած հայտարարությունները ամփոփվում են հետեւյալ կետերում.
Ա.- Անկարա չի կարող ձեռնածալ մնալ Սիրիայի կողմից իր դեմ կատարվող որեւէ հարձակումի դեպքում:
Բ.- Իր ժողովուրդը սպաննող արյունարբու վարչակարգը պիտի տապալվի Սիրիայի ժողովրդի կողմից, վաղ թէ ուշ։ Սիրիայի ժողովուրդը պիտի հաղթանակե:
Գ.- Միջազգային ընտանիքը իր պատասխանատվություններին տեր կանգնելով եւ խիստ վարվելով Սիրիայի վարչակարգի նկատմամբ, պետք է ստիպի, որ արյունահեղությունը դադարեցվի Սիրիայում։
Դ.- Դամասկոս նկատի չի ունեցել 2011-ից Անկարայի կողմից հնչող խորհուրդները` բարեփոխումներ կատարելու. այլապես նման իրավիճակում չէր հայտնվի այսօր Սիրիան։:
Այս հայտարարությունը առաջին հայացքով նախանշում է, որ Անկարա կշարունակե Սիրիայի նկատմամբ իր կեցուածքների թեթեւ հարափոփոխելիության վարքագիծը:
Առաջին եւ վերջին կետերում հիմնական ուղերձ չկա: Հակառակ անոր որ իր օդանավի կործանումը Դամասկոսի ուսերին բարդող Անկարան զինվորական ուղղակի հակայարձակողական գործողության չդիմեց: Երկու նկատառելի հանգամանք կա այս դեպքում։ Առաջինը այն էր, որ բավական ուշացումով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը սիրիական պատասխանատվությունը հեռացնող հայտարարություն կատարեց` Թուրքիայի քաղաքական վարիչների հայտարարածին նկատմամբ հակասություն ցուցադրելով. եւ երկրորդ. ապստամբները զինող եւ ֆինանսավորող Թուրքիան զինվորական հարձակումի անուղղակի ձեւերը լիովին կիրառում է արդեն Սիրիայի տարածքին:
Քաղաքական խառն ուղերձի նրբերանգները երկրորդ եւ երրորդ կետերում են գտնվում։ Սիրիայի ժողովրդին վերագրելով վարչակարգի տապալման պատասխանատվությունը, Անկարայի վարիչը հստակ ձեւակերպում է պաշտոնական կեցուածք` արտաքին ուժի միջամտության դեմ: Այստեղ նաեւ ժամանակի անորոշություն էփոխանցվում: «Վաղ թէ ուշը»-ը միաժամանակ թե՛ անմիջականություն եւ թե՛ իրավիճակի առկախում կենթադրէ: Ժողովդի կողմից տապալումի եղանակը եւս անորոշ է, ինչպես ժամանակը:
Մինչդեռ, հաջորդ կետում կընդգծվի հստակ ակնկալություն` միջազգային ընտանիքի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անմիջական միջամտության… արյունահեղությունը կասեցնելու: Արյունահեղություն կասեցնելը այստեղ երկու հակամարտող կողմերում է վերաբերվում եւ անպայման չի ենթադրում վարչակարգի հեռացումի առաքելություն:
Ռուսական եւ ամերիկյան կեցուածքների միջեւ տվայտող թրքական այս կեցուածքը ավելի հիմնավորելու համար ոչ շատ հեռու գացող հետադարձ հայացքը լուսաբանող հանգամանք կարող է ունենալ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հազիվ մի ամիս առաջ հայտարարում էր, որ իր երկիրը ձախողած էր Դամասկոսի վարչակարգը տապալելու գործում։ Այս հաստատումը կենթադրե, որ Անկարան պաշտոնապես այդ գործին լծված էր: Հիմա վարչակարգի տապալումի գործը այս ձեւով վստահված է Սիրիայի ժողովրդին: Արտաքին միջամտության պահանջը` անբովանդակ հայտարարություն է, որովհետեւ արյունահեղության կասեցման առաջադրանքով է եւ ոչ թե վարչակարգի տապալման:
Արյունարբու վարչակարգի մասին խոսող, սեփական ժողովրդի դեմ ջարդ կիրառելու երեւույթները դատապարտող եւ արյունահեղության կասեցման համար արտաքին խիստ միջամտություն պահանջող վարչապետ Էրդողան փորձում է մոռացության մատնել այն, որ ինք իրավական ժառանգորդն է արյունարբու մի վարչակարգի , որ լծված էր իր կայսրության ցեղային մաքրազտումի ցեղասպանական քաղաքականության եւ համաշխարհային Ա. պատերազմի ժամանակն ու պայմանները լիարժեք օգտագործած էր` արտաքին խիստ միջամտությունները կանխարգիլելու համար: Նոր օսմանականության ներկայացուցիչը ուզում է մոռանալ , որ միեւնույն այս վարչակարգի հետ արտակարգ մերձեցումի քաղաքականությանը լծվել էր` բացելով այժմ իր փակած սահմանները, կնքելով բոլոր ոլորտների վերաբերյալ բազմաթիվ համաձայնագրեր եւ միեւնույն «արյունարբու վարչակարգ»-ին հետ որոշած էր նոր էջ բանալ Անկարա-Դամասկոս հարաբերություններում:
Սեփական ժամանակակից պատմությունը ժխտելու հարիր վարքագծում են տեղավորվում վարչապետ Էրդողանի հայտարարությունները, որոնք խառն ուղերձների տարրեր կպարփակեն իրենց մեջ: Համենայն դեպս Անկարայի ներկայացուցիչը վերջինը կարող էր լինել նման բովանդակությամբ հայտարարություններ կատարելու համար:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
- 14:10Ամերիկացիները շուտով կմոռանան Ուկրաինայի մասին. TAC
- 11:10Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը հաղթեց Հայաստանին. Էրդողան
- 14:10Եթե Արևմուտքը ցանկանում է կանխել Լեռնային Ղարաբաղի երրորդ պատերազմը, պետք է բանակցությունների նոր ձևաչափ փնտրի. Foreign Policy
- 12:10Թուրքիայում գանձագողերը կողոպտում և ավերում են նախկինում հայաբնակ գյուղը
- 11:10Եթե մարտերը շարունակվեն մինչև ձմեռ, ապա Ռուսաստանից մեր տարածքները հետ վերցնելն ավելի ու ավելի դժվար կլինի. Զելենսկու գրասենյակ
- 14:10ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքները դեպի Ռուսաստանի սահմաններ տեղափոխելն անընդունելի է. Պուտինը ստորագրել է ՌԴ Ծովային դոկտրինը
- 11:10Զելենսկին Դոնբասի բնակիչներին կոչ է արել դուրս գալ տարածաշրջանից
- 12:10Ադրբեջանը վերակառուցում է իր բանակը թուրքական մոդելով․ Eurasianet
- 11:10«Առլենին հայ լինելու համա՞ր են ծեծել»․ Փայլանն ահազանգում է՝ Թուրքիայում հայի վրա են հարձակվել
- 13:10Ամերիկյան ավիակիրը եւ նրա հարվածային խումբն ուղեւորվել են դեպի Հարավչինական ծով՝ Չինաստանի հետ լարվածության աճի ֆոնին
09.08.2022 | 14:10
09.08.2022 | 13:10
09.08.2022 | 12:10
09.08.2022 | 11:10
08.08.2022 | 15:10
08.08.2022 | 14:10
08.08.2022 | 13:10
08.08.2022 | 12:10
08.08.2022 | 11:10
06.08.2022 | 14:10
06.08.2022 | 13:10
06.08.2022 | 12:10
06.08.2022 | 11:10
05.08.2022 | 15:10
05.08.2022 | 14:10
05.08.2022 | 13:10
05.08.2022 | 12:10
05.08.2022 | 11:10
04.08.2022 | 15:10
04.08.2022 | 14:10
04.08.2022 | 13:10
04.08.2022 | 12:10
04.08.2022 | 11:10
03.08.2022 | 15:10
03.08.2022 | 14:10
03.08.2022 | 13:10
03.08.2022 | 12:10
03.08.2022 | 11:10
02.08.2022 | 15:10
02.08.2022 | 14:10
02.08.2022 | 13:10
02.08.2022 | 12:10
02.08.2022 | 11:10
01.08.2022 | 15:10
01.08.2022 | 14:10
01.08.2022 | 13:10
01.08.2022 | 12:10
01.08.2022 | 11:10
30.07.2022 | 15:10
30.07.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.