Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել մեկնաբանությամբ, ի պատասխան ՀՀ դատախազության այսօր տարածած հաղորդագրության:
Ստորև ներկայացնում ենք ՄԻՊ-ի մեկնաբանությունը.
«Դատախազության պնդում: «ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունը ՀՀ դատախազության կողմից քաղաքացու իրավունքների խախտման վերաբերյալ անհիմն է, որևէ իրավական հիմնավորում իսկ չունի, հաղորդագրության մեջ նշված հանգամանքերը մեկնաբանված են միակողմանի, ոչ լիարժեք, ստեղծելով թյուր պատկեր օբյեկտիվ իրականության վերաբերյալ»:
Անհերքելի ճշմարտություն: Պաշտպանի հայտարարությամբ ներկայացված բոլոր եզրահանգումները հիմնված են գործի նյութերի ամբողջական և խորը ուսումնասիրության վրա, ինչի արդյունքում էլ պարզ դարձավ, որ վարույթն իրականացնող մարմինների կողմից գործի հանգամանքները պարզելու համար բացատրություններ են վերցվել միմիայն երեք անձանցից` Ա. Վարդանյանից, Պ. Ղումաշյանից և Ռ. Վարդանյանից: Արդյունքում միայն վերջիններիս` հակասություններով լի բացատրությունների հիման վրա էլ կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում:
Դատախազության պնդում: «Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինչպես Ա. Վարդանյանը, այնպես էլ վերջինիս դուստր Ռուզաննա Վարդանյանը ընդունել են, որ տեղյակ են եղել Պ. Ղումաշյանի կողմից տնակը տանելու փաստի մասին, որի դիմաց վերջինս իրենց տվել է 120 ԱՄՆ դոլարին համարժեք գումար»:
Անհերքելի ճշմարտություն: Քրեական գործի նյութերում առկա ինչպես Ա. Վարդանյանի, այնպես էլ Ռ.Վարդանյանի բացատրություններում Պ.Ղումաշյանի կողմից իրենց 120 ԱՄՆ դոլարին համարժեք գումար վճարելու վերաբերյալ որևէ հիշատակում չկա, ուստի` պարզ չէ ՀՀ դատախազության հավաստի աղբյուրը, նման պնդումներ անելու համար:
Դատախազության պնդում: «ՄԻՊ գրասենյակի կողմից չեն ուսումնասիրվել լրացուցիչ բացատրությունները…»:
Անհերքելի ճշմարտություն: Նույնիսկ վերցված լրացուցիչ բացատրությունները տվյալ դեպքում բավարար հիմք չէին կարող հանդիսանալ գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելու համար, քանի որ քրեական դատավարության օրենսգիրքը հստակորեն նախատեսում է, որ գործի արդարացի քննության համար քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Այսինքն, այն դեպքերում, երբ 10 օրվա ընթացքում հնարավոր չէ պարզել գործի հանգամանքները, քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնել, որի շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմինը արդեն կկարողանա իրականացնել համապատասխան քննչական գործողությունները, որի ժամանակ միայն հնարավոր կլինի կատարել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումը: Ավելին, ՀՀ դատախազությունը իր հայտարարության մեջ չի անդրադարձել իրենց կողմից ՀՀ Քր. դատ օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված տասնօրյա ժամկետի խախտմանը, ինչը նույնպես վկայում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում չիրականացնելու և Քր. դատ օրենսգրքի պահանջների խախտման մասին:
Դատախազության պնդում: «Անահիտ Վարդանյանը դիմում է ներկայացրել Շիրակի մարզի քննչական բաժին, որ ինքը որևէ պահանջ ոստիկանությունից չունի, որ ինքը գիտակցում է, որ իր խնդիրը ոստիկանության քննության ենթակա չէ, և ինքը ուղղակի վրդովված է եղել, ուստի այդ պատճառով է դիմել ոստիկանություն»:
Անհերքելի ճշմարտություն: Գործի հարուցումը մերժելու և առհասարակ այս գործի համար որևէ հիմք չէր կարող հանդիսանալ Ա. Վարդանյանի կողմից վարույթն իրականցնող մարմնին հասցեագրված վերոնշյալ դիմումը, քանի որ նյութերում առկա բացատրություններով չի հերքվել Պ.Ղումաշյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածով (ինքնիրավչություն) նախատեսված հանցագործության կատարումը: Նշենք, որ հիշյալ հոդվածը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183 հոդվածում ներառված չէ որպես մասնավոր հետապնդման գործ, այսինքն` տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործի հարուցումը կրում է պարտադիր բնույթ` անհրաժեշտ քննչական գործողությունների /օրինակ` առկա հակասությունները պարզելու համար առերեսումներ իրականացնելը/ միջոցով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացնելու տեսանկյունից:
Դատախազության պնդում: «Առնվազը տարօրինակ է, որ ՄԻՊ գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազության պատասխաններից հետո, հանդես է գալիս մամուլի հաղորդագրությամբ…»:
Անհերքելի ճշմարտություն: Նույն անհիմն պնդումները անվերջ կրկնելը դրանք չի դարձնում հիմնավոր: Դատախազությունը իր գրություններով այդպես էլ չի կարողացել հիմնավորել, որ իր կողմից չեն խախտվել քրեական դատավարության օրենսգրքի մի շարք պահանջներ: Բացի այդ, սույն թվականի ապրիլի 28-ին Անահիտ Վարդանյանի դիմումի ուսումնասիրության արդյունքում Պաշտպանի կողմից կայացվել է խախտում հայտնաբերելու մասին որոշում, որը իր բոլոր հիմնավորումներով ուղարկվել է ՀՀ դատախազություն, որի կապակցությամբ վերջիններիս կողմից Անահիտ Վարդանյանի իրավունքների վերականգնման համար համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի համաձայն Պաշտպանը կարող է զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել իր միջնորդության պահանջները չկատարած պետական մարմնի վերաբերյալ հատուկ տեղեկություն,եթե սպառվել են պետական մարմիններում հարցը լուծելու համար Պաշտպանի բոլոր հնարավորությունները:
Որպես հետգրություն. ՀՀ դատախազությունը իրավասու չէ քննարկել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը և ավելին` Մարդու իրավունքների պաշտպանի որպես սահմանադրական մարմնի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու նպատակով նրա գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու համար օրենքով սահմանված է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն»:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.