Հուլիսի 23-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով վետերանների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե սիրիական իշխանությունները պատասխանատու կլինեն, եթե փորձեն քիմիական զենք օգտագործել:
«Քիմիական զենքի օգտագործումը Բաշար ալ — Ասադի կողմից կբերի ողբերգական թյուրիմացության, — ասել է նա: — Այսօր մենք աշխատում ենք ապահովել, որ սիրիական ժողովուրդը ստանա էլ ավելի լավ ապագա, ազատվելով Ասադի ռեժիմից», հաղորդում է ԻՏԱՌ – ՏԱՍՍ գործակալությունը, մեջբերելով ԱՄՆ ղեկավարի խոսքերը:
«Ի նկատի ունենալով, որ Սիրիայում առկա է քիմիական զենքի պաշարներ, մենք հասկացնել կտանք Ասադին և իր ամբողջ շրջապատին, որ միջազգային հանրությունը հետևում է իրավիճակին, և այդ զենքը օգտագործելու դեպքում, նրանք պատասխանատվության կենթարկվեն: Սիրիայի իշխանությունների այդ գործողությունը կլինի ողբերգական սխալ », — ասել է Օբաման:
Այս տարվա մայիսին Վաշինգտոն Փոստ-ը հայտնել է, որ Սիրիան ունի առնվազն հինգ լավ պահպանվող պահեստներ, որտեղ թաքցնում է քիմիական զենք. Ըստ որոշ աղբյուրների, Դամասկոսի տրամադրության տակ կա, մասնավորապես, մի քանի տոննա նյարդապարալիզացնող գազ:
Ինչպես նախօրեին տեղեկացվել է, Սիրիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մագդիսինը հայտարարել է, թե քիմիական զենքի բոլոր պահեստները Սիրիայում իշխանական ուժերի վերահսկողության տակ են, և Դամասկոսն այն կօգտագործի միայն արտաքին ագրեսիայի դեպքում:
Այս հայտարարությունը առաջին պաշտոնական հաստատումն է այն բանի, որ Սիրիան ունի քիմիական զենք, որի արգելման կոնվենցիան Դամասկոսը չի ստորագրել:
Ջիհադ Մագդիսիի խոստովանությունն առաջացրել է քննադատության ալիք Արևմուտքում: ԶԼՄ – ները դուրս քաշելով համատեքստից մի դրվագ, գրել են այն մասին, որ Սիրիան ընդդիմությանը սպառնում է քիմիական զենքով: Ներկայումս փորձագետները մանրամասն հետազոտում են, թե ինչ է նշանակում սիրիական իշխանությունների այդ հայտարարությունը: Նրանցից ոմանք այն կարծիքին են, որ սա մի քայլ է, որ արևմտյան տերությունները երկրին ստիպել են կատարել, իսկ մյուսները հակված են նրան, որ Սիրիան կարող է այդ խոսքերով ուղղակի հրահրել ռազմական գործողությունների, որին երկար ժամանակ ձգտում են ԱՄՆ-ը և իր դաշնակիցները:
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.