Մեծի Տան Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը մտահոգված է Սիրիայում տիրող իրավիճակով և ցանկություն է հայտնել մեկնել Սիրիա` հայ համայնքին նեցուկ կանգնելու նպատակով: Նա Սիրիայում տիրող վիճակի մասին տեղեկանում է Հայ եկեղեցու Բեյրութի թեմի առաջնորդից:
Սիրիահայ համայնքի պատասխանտուները նպատակահարմար չեն գտել կաթողիկոսի այցը երկիր հատկապես վերջին շրջանում լարված պայմաններում:
Արամ Ա-ն Բեյրութի թեմի առաջնորդի հետ զրույցում վերահաստատել է, որ ցանկացած ժամանակ պատրաստ է մեկնել Սիրիա` որպես հովվապետ սատար կանգնելու իր հոտին: Նա նշել է, որ ստեղծված իրավիճակում հայ համայնքը պետք է հանդես գա հավաքականորեն և որ անհրաժեշտ է, որ սիրիահայերն իրենց իրավունքներին տեր կանգնեն` որպես երկրի քաղաքացիներ: «Սիրիայի հայությունը դեմ է արտագաղթին»,- ընդգծել է նա:
Ի պատասխան, Սիրիայի հայ համայնքի պատասխանատուները Արամ Ա-ին վստահեցրել են, որ Սիրիայից հայերի արտագաղթ չկա:
Օրեր առաջ, Վեհափառ Հայրապետը հանդես է եկել կարևորագույն հայտարարությամբ, որում շեշտադրել է հետևյալ կետերը.
ա) հայ գաղութի ներքին միասնականության ամրապնդումը հրամայական անհրաժեշտություն է : Ինչպիսի ներքին տարակարծություններ ու մոտեցումներ էլ որ առկա լինեն, միևնույն է, Սիրիայի ներսում ստեղծված ներկայիս մտահոգիչ իրավիճակում մեր համայնքը պե՛տք է գործնականորեն արտահայտի իր միակամությունը և որդեգրի հավաքական կեցվածք՝ ինչպես դա տեղի ունեցավ լիբանանահայության պարագայում՝ Լիբանանում ստեղծված տագնապալի իրողությունների ժամանակաշրջանում:
բ) անհրաժեշտ է օժանդակել կարիքավոր ընտանիքներին՝ նկատի ունենալով երկրի ներսում տիրող տնտեսական ծանր իրավիճակը:
Այս ուղղությամբ Վեհափառ Հայրապետը հայտնել է, թե որպես Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդի նախագահ, ամիսներ առաջ ինքն անհրաժեշտ ցուցումներ է տվել Դամասկոսում գործող Միջին Արևելքի Եկեղեցիների Խորհրդի գրասենյակին: Հրահանգել է անմիջապես կապ պահպանել հիշյալ գրասենյակի հետ ՝ հայ ընտանիքներին անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու նպատակով:
գ) Վեհափառ Հայրապետը հրահանգել է նաև, որ համայնքային պատասխանատուները մշտապես հիշեցնեն մեր ժողովրդի զավակներին՝ առավելագույն չափով հեռու մնալ վտանգավոր շրջաններից, խճողված վայրերից, ինչպես նաև, անհրաժեշտ հսկողություն իրականացնել հայկական հաստատություններում և հայաշատ շրջաններում:
դ) Վեհափառը նաև կարևորել է այն, որ հոգևոր ու համայնքային պատասխանատուները կապի մեջ լինեն բոլոր կողմերի հետ՝ հեռու մնալով բացահայտ քարոզչական քայլերից ու միակողմանի մոտեցումներից:
ե) բոլոր կողմերի հետ մեր հարաբերությունները, մոտեցումները՝ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ, պետք է լինի հետևյալը. մեր ժողովուրդը, թե՛ Սիրիայի մեջ, թե՛ դրսում, մշտապես երախտապարտ է սիրիական հայրենիքին ու ժողովրդին, որովհետեւ թուրքական ջարդերից հետո Սիրիան հայ գաղթական ժողովրդի զավակներին ընդունեց և իր հայրենիքն ու հացը կիսեց նրանց հետ: Վարչակարգերը մնայուն չեն, մնայունը սիրիական հայրենիքն է, իր ժողովուրդն ու նրա գերագույն շահերը:
զ) Վեհափառը նաև հայտնել է, թե անհրաժեշտ է, որ մեր մոտեցումներով ու ճշգրիտ հարաբերություններով հիշեցնենք մեր շրջապատին, որ Սիրիայում հաստատված հայերը Սիրիայի քաղաքացիներ են և կշարունակեն կապված մնալ Սիրիային՝ տեր կանգնելով իրենց պարտավորություններին ու իրավունքներին՝ նույնիսկ ներկայիս դժվար պայմաններում, և որ Սիրիայի հայությունը դեմ է արտագաղթին:
Սիրիահայությունը կազմակերպված գաղութ է և կմնա այդպիսին՝ միշտ սիրալիր հարաբերություններ ու համագործակցություն ունենալով բոլոր համայնքների հետ:
է) վերջապես, Վեհափառ Հայրապետը հրահանգել է, որ հայ կյանքից ներս՝ թեմական, համայնքային, թե կուսակցական մակարդակներում պետք է խորհրդակցություններ տեղի ունենան բոլոր շրջաններում, որպեսզի մեր մոտեցումներն ու աշխատանքները լինեն ներդաշնակ և կազմակերպված:
ը) ծանոթ լինելով ֆինանսական պատճառներով Բերիո թեմի ներսում տիրող իրավիճակի հետևանքով ազգային վարժարաններին սպառնացող վտանգին, Վեհափառ Հայրապետը Բերիո թեմի Առաջնորդ Սրբազանին և թեմի ազգային իշխանությանը հայտնել է, թե պետք է հրահանգեն հայկական թեմերի Առաջնորդ Սրբազաններին, որ աշխատանք տանեն, հատկապես, նախկին սիրիահայերին նյութական աջակցությունն ապահովելու հարցում:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.