Երեկ ինձ մի կին էր մոտեցել, որի որդին մահացել էր Ղարաբաղում: Ինչպես միշտ, պաշտոնական վարկածը ինքնասպանությունն էր, և, ինչպես միշտ, մայրը վստահ է, որ նրան սպանել են: Կոնկրետ իմ «մեղքը» նրանում էր, որ ես ջերմությամբ եմ խոսում ղարաբաղցիների մասին: Կինն իր կարծիքն արտահայտեց այդ Երկրամասի բնակիչների վերաբերյալ, որը ես այստեղ չեմ վերարտադրի, և որի հետ ես համաձայն չեմ: Ցավոք, ես չէի կարող իմ զրուցակցին ասել, թե ձեզ մոտ երբեք չի լինում, որ բանակում սպանությունը կոծկվի և ներկայացվի որպես ինքնասպանություն, կամ` որ դատարանը, որը քննելու է այդ գործը, անաչառ կլինի և մեղավորներին կպատժի: Չէի կարող, որովհետև սովորություն չունեմ ասելու այն, ինչին բացարձակապես չեմ հավատում:
Նույնը չեմ կարող ասել նաև Տիգրան Առաքելյանի և երեք դատապարտված այլ տղաների ծնողներին, չնայած ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները, մեղմ ասած, իմ «աչքի լույսը» չեն: Միայն խիղճը վերջնականապես կորցրած և ցինիզմի մեջ թաթախված մարդը կարող է պնդել, որ Տիգրան Առաքելյանն այնպիսի մի սարսափելի հարձակում է գործել ոստիկանի վրա, որ արժանի է վեց տարվա ազատազրկման: Այս գործը նախևառաջ վկայում է մեր ոստիկանների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին, քանի որ նրանք ի վիճակի չեն իրենց և քաղաքացիների միջև առաջացած վեճը դադարեցնել խաղաղ, բայց վճռական գործողություններով: Կոնֆլիկտի ժամանակ նրանք ընկնում են տղայական «թասիբի» հետևից` մոռանալով, որ իրենք պետության ներկայացուցիչ են:
Երկրորդ և ամենակարևոր խնդիրն այն է, որ ժողովրդավարության և օրինականության ամենակարևոր խոչընդոտը դատական համակարգի կախյալ կարգավիճակն է: Ի դեպ, այդ կարգավիճակը «երաշխավորվում է» Սահմանադրությամբ, քանի որ դատավորներին նշանակում է ՀՀ նախագահը:
Ի՞նչ է նշանակում դատավճիռ ընդունել ոստիկանների ցուցմունքների հիման վրա: Չէ՞ որ ոստիկանը ենթակա է իր հրամանատարին, և եթե վերջինս կարգադրի ցուցմունք տալ, որ Տիգրան Առաքելյանը Կարապի լիճ է իջել թռչող ափսեով, ոստիկանը, առանց աչքը թարթելու, այդ ցուցմունքը կտա: Այս առումով` տվյալ գործը միջազգային իրավունքի տեսանկյունից չափազանց խոցելի է. եթե այն հասնի Եվրադատարան, ապա ենթադրում եմ, որ մենք` հարկատուներս, ստիպված կլինենք հերթական անգամ վճարել դատավորների սխալների համար:
Քաղաքական հռետորաբանությունը` ռեժիմի, ավազակապետության և քաղաքական հետապնդումների մասին, ինձ առանձնապես չի հետաքրքրում: Ոստիկանությունը ոչ առաջին, ոչ էլ վերջին անգամն է գործ սարքում քաղաքացիների նկատմամբ: Դատարանը նույնպես հարյուրավոր անգամներ իրեն դրսևորել է որպես ոստիկանության և դատախազության կցորդ: Երիտասարդների քաղաքական համոզմունքները տվյալ դեպքում վճռական նշանակություն չունեն: Բայց քանի որ գործը, այսպես թե այնպես, ձեռք է բերել քաղաքական աստառ, ապա շատ ցանկալի կլիներ, որ իր գնահատականը տար ոչ միայն ՀԱԿ-ը, այլև մնացած քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
…Ինչ մնում է Ղարաբաղին և ղարաբաղցիներին, ապա ես շարունակում եմ պնդել, որ դա հրաշալի երկիր է` հիմնականում հրաշալի մարդկանցով: Ինչպես և ամբողջ Հայաստանը:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.